15.1 C
Yerevan

Պատե­րազմում Հաղթե՞լ, Թե՞ Դադա­րեցնել Այն

Այդպի­սի փոխզի­ջումը, որը հեշտությամբ կարե­լի է ընկա­լել որպես կապի­տուլյա­ցիա, քաղա­քա­կա­նա­պես պայթյունավտանգ է արևմտյան մայրա­քա­ղաքնե­րում։ Բայց պատմությունը այլ բան է հուշում։ 1940 թվա­կա­նին Ֆինլանդիան պահպա­նեց իր ինքնիշխա­նությունը՝ ստո­րագրե­լով ցավոտ, բայց ռազմա­վա­րա­կան հաշտություն ԽՍՀՄ‑ի հետ։  Ավե­լի ու ավե­լի շատ ձայներ Վաշինգտո­նում և եվրո­պա­կան մայրա­քա­ղաքնե­րում ընդունում են այս տրա­մա­բա­նությունը։

Politico

Politico-ն գրում է, որ Արևմուտքը չի կարող օգնել Ուկրաի­նա­յին հաղթել պատե­րազմում, բայց կարող է օգնել այն ավարտել

Հեղի­նակ՝ Էլհան Նուրիև, Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի հիմնադրա­մի ավագ գիտաշխա­տող, Բրյուսե­լում գործող Էներգե­տիկ ակումբի գլո­բալ վերլուծա­բան և LM Political Risk and Strategy Advisory‑ի ռուսա­կան ուղղության ավագ մասնա­գետ։

Քանի որ Ուկրաի­նա­յում պատե­րազմը ձգվում է ևս մեկ տարով, ավե­լի ու ավե­լի դժվար է անտե­սել դաժան իրականությունը․ռազմական հաղթա­նա­կը, հնա­րա­վոր է, այլևս իրա­կա­նա­նա­լի նպա­տակ չէ Կիևի համար՝ անկախ նրա­նից, թե քանի միլիարդ կտրա­մադրի Արևմուտքը կամ քանի ռուս զինվոր կզոհվի։

Սա հաճե­լի տեսա­կետ չէ, Վաշինգտո­նում կամ Բրյուսե­լում, որտեղ դեռևս համոզված են, որ բավա­րար աջակցությունը և վճռա­կա­նությունը ի վերջո կոտրե­լու են Մոսկվա­յին։ Բայց չնա­յած Ուկրաի­նա­յի բացա­ռիկ տոկունությա­նը և Արևմուտքի ֆինանսա­կան հզո­րությա­նը, նման ելքը գնա­լով պակաս հավա­նա­կան է դառնում։

Փոխա­րե­նը՝ պատե­րազմը վերածվում է ուժասպառ անո­րո­շության, որը սպառնում է հյուծել Ուկրաի­նա­յին, քանդել Արևմուտքի միասնա­կա­նությունը և ուժե­ղացնել հենց այն ռեժի­մը, որին պետք է թուլացներ։ Հարցը, որի առջև հիմա կանգնած են արևմտյան քաղա­քա­կան գործիչնե­րը, այն չէ, թե արդյո՞ք Ուկրաի­նան արժա­նի է աջակցության, այլ՝ արդյո՞ք գործող ռազմա­վա­րությունը օգնում է հաղթել, թե պարզա­պես երկա­րաձգում է պարտությունը։ Սա չի նշա­նա­կում, թե Ուկրաի­նան պետք է հանձնվի, կամ որ Արևմուտքը պետք է հրա­ժարվի իր աջակցությունից։ Բայց դա պահանջում է ազնիվ գիտակցում․ լիա­կա­տար հաղթա­նա­կի ճանա­պարհ չկա, և ձևացնել, թե կա, ռազմա­վա­րություն չէ։ Ներկա­յիս իրա­վի­ճա­կում Ուկրաի­նա­յի ինքնիշխա­նության պահպա­նումն ու Եվրո­պա­յի կայունա­ցումը կախված են ոչ այնքան զենքից, որքան դիվա­նա­գի­տությունից։

Թղթի վրա Արևմուտքը դեռ շարունա­կում է ամուր աջակցել Ուկրաի­նա­յին․ մի քանի ամիս տևած քաղա­քա­կան փակուղուց հետո ԱՄՆ‑ը վերջա­պես հաստա­տեց 61 միլիարդ դոլար արժո­ղությամբ օգնության փաթե­թը, եվրո­պա­կան երկրնե­րը աստի­ճա­նա­բար ավե­լացնում են ռազմա­կան արտադրանքը, իսկ ՆԱՏՕ‑ն շարունա­կում է ցուցադրել վճռա­կա­նություն։ Սակայն ռազմա­կան իրա­կա­նությունը շատ ավե­լի դաժան է, քան այն պատկերվում է արևմտյան վերնագրե­րում։

Նախ և առաջ, Ուկրաի­նան կանգնած է ժողովրդագրա­կան ճգնա­ժա­մի առաջ․ ըստ պաշտպա­նության նախա­րա­րության՝ զորա­կո­չիկնե­րի ավե­լի քան 30%-ը չի ներկա­յա­նում ծառա­յության։ Նոր օրենքնե­րը իջեցրել են զորա­կո­չի տարի­քա­յին շեմը՝ դարձնե­լով այն 25 տարե­կան, սակայն պահեստա­զո­րի պակա­սը զգացվում է։ Բացի այդ, երկրի բնակչությունը կրճատվում է արտա­գաղթի և ռազմա­կան կորուստնե­րի պատճա­ռով։ Երկրի տնտե­սությունը գտնվում է լուրջ անկման մեջ՝ պատե­րազմի հետև­անքով։ Սա հարվա­ծում է ենթա­կա­ռուցվածքնե­րին, արդյունա­բե­րությա­նը և մարդկանց կենսա­մա­կարդա­կին։

Երկա­րա­ժամկետ արտա­կարգ լիա­զո­րություննե­րի սպառման և Կիև­ում կոռուպցիա­յի ու ոչ արդյունա­վետ կառա­վարման վերա­բերյալ աճող դժգո­հության պայմաննե­րում՝ քաղա­քա­կան լարվա­ծությունը աճում է։

Միա­ժա­մա­նակ Ռուսաստա­նը հարմարվել է․նրա տնտե­սությունն այժմ ամբողջությամբ տեղա­փոխվել է ռազմա­կան ռելսե­րի վրա, պաշտպա­նա­կան արդյունա­բե­րությունն ավե­լի արդյունա­վետ է, քան Արևմուտքի նույն ոլորտը՝ հատկա­պես հրե­տա­նա­յին զինամթերքի արտադրության մեջ։ Չնա­յած անարդյունա­վետ ու դաժան է, բայց ռուսա­կան բանակն ունի առա­վե­լություն կենդա­նի ուժի և ռազմա­վա­րա­կան խորության տեսանկյունից։Ռուսաստանի քաղա­քա­կան ղեկա­վա­րությունն էլ, կարծես, հաշվի է առել երկա­րա­ժամկետ ծախսե­րը՝ նույնիսկ նվա­զա­գույն տարածքա­յին նվա­ճումնե­րի համար։

Այս ամսվա Ստամբուլում տեղի ունե­ցած խաղաղ բանակցություննե­րը ցույց տվե­ցին, թե որքան հեռու են միմյանցից կողմե­րի դիրքո­րո­շումնե­րը։ Ուկրաի­նան առա­ջարկել է 30-օրյա հրա­դա­դար, մինչդեռ Ռուսաստա­նը՝ ընդա­մե­նը 2–3 օր և միայն՝ դիակնե­րի տեղա­փոխման նպատակով։Համաձայնությունները սահմա­նա­փակվե­ցին հումա­նի­տար ժեստե­րով ու գերի­նե­րի փոխա­նակմամբ։ Նույնիսկ Ռուսաստա­նում առև­անգված 339 երե­խա­նե­րի ցուցա­կը չհրահրեց Մոսկվա­յի կողմից ավե­լի քան խորհրդանշա­կան արձա­գանք։

Այնպես որ, մինչ արևմտյան առաջնորդնե­րը շարունա­կում են կրկնել, որ կաջակցեն Ուկրաի­նա­յին «քանի դեռ կպա­հանջվի», առա­ջա­նում է հարց. հանուն ինչի՞։

Ուկրաի­նա­յի տարածքնե­րի լիա­կա­տար ազա­տագրումը ռազմա­կան ճանա­պարհով կպա­հանջի անհա­մե­մատ ավե­լի մեծ ծավա­լի աջակցություն և կարող է հանգեցնել հակա­մարտության էսկա­լա­ցիա­յի՝ ներառյալ արևմտյան զորքե­րի ներգրա­վումը կամ ՆԱՏՕ‑ի անմի­ջա­կան միջամտությունը։ Իսկ սա մի բան է, որի պատրաստա­կա­մությունը ժողովրդա­վա­րա­կան կառա­վա­րություննե­րը ակնհայտո­րեն չունեն։ Սա առա­ջացնում է մի դժվար, սակայն գնա­լով ավե­լի արդիա­կան հարց․ Արևմուտքի աջակցությունը շուտով կարող է նշա­նա­կել ոչ թե Ուկրաի­նա­յին օգնել հաղթել պատե­րազմում, այլ օգնել այն ավարտել։

Այդպի­սի փոխզի­ջումը, որը հեշտությամբ կարե­լի է ընկա­լել որպես կապի­տուլյա­ցիա, քաղա­քա­կա­նա­պես պայթյունավտանգ է արևմտյան մայրա­քա­ղաքնե­րում։ Բայց պատմությունը այլ բան է հուշում։ 1940 թվա­կա­նին Ֆինլանդիան պահպա­նեց իր ինքնիշխա­նությունը՝ ստո­րագրե­լով ցավոտ, բայց ռազմա­վա­րա­կան հաշտություն ԽՍՀՄ‑ի հետ։ Կորեան՝ քայքայված պատե­րազմի հետև­անքով 1950-ականնե­րի սկզբում, ընդունեց հրա­դա­դար ու խուսա­փեց ազգա­յին կործա­նումից։ Դրանք բարո­յա­կան հաղթա­նակներ չէին, բայց նրանք ապա­հո­վե­ցին գոյատև­ում։ Ավե­լի ու ավե­լի շատ ձայներ Վաշինգտո­նում և եվրո­պա­կան մայրա­քա­ղաքնե­րում ընդունում են այս տրա­մա­բա­նությունը։

ԱՄՆ Ներկա­յա­ցուցիչնե­րի պալա­տի ղեկա­վարնե­րը լուռ քննարկում են «սառեցված հակա­մարտության» սցե­նա­րը պլա­նա­վո­րե­լու անհրա­ժեշտությունը, իսկ եվրո­պա­ցի վերլուծա­բաննե­րը նախազգուշացնում են, որ 2025 թվա­կա­նը կարող է դառնալ «Ուկրաի­նա­յի համար ամե­նավտանգա­վոր տարին»՝ ոչ թե Ռուսաստա­նի առաջխա­ղացման, այլ ներքին լարվա­ծության և Արևմուտքի հոգնա­ծության պատճա­ռով։ Սակայն դիվա­նա­գի­տա­կան կարգա­վո­րումը չի նշա­նա­կում Մոսկվա­յի պարգև­ատրում։ Դա կնշա­նա­կի գիտակցել, որ Ուկրաի­նա­յի գոյատև­ումը կարող է ավե­լի շատ կախված լինել այն պահպա­նե­լուց, ինչն արդեն վերահսկում է, քան այն վերա­դարձնե­լուց, ինչը վերա­դարձնել հնա­րա­վոր չէ։

Այդպի­սի փոխզի­ջումը կարող է ներա­ռել ռազմա­կան գործո­ղություննե­րի սառե­ցում՝ ներկա­յիս շփման գծի երկայնքով, միջազգա­յին անվտանգության երաշխիքներ, որոնք չեն պահանջում ՆԱՏՕ-ին անդա­մակցություն, բայց զսպում են հետա­գա ագրե­սիան, փուլա­յին բանակցա­յին գործընթաց՝ կապված հումա­նի­տար փոխա­նա­կումնե­րի և տնտե­սա­կան նորմա­լացման հետ, ինչպես նաև հետպա­տե­րազմյան վերա­կանգնման աջակցություն՝ պայմա­նա­վորված կառա­վարման բարե­փո­խումնե­րով և հակա­կո­ռուպցիոն ցուցա­նիշնե­րի բավա­րարմամբ։

Իհարկե, այս ամե­նը հեշտ չի լինե­լու։ Ռուսաստա­նը կարող է մերժել փոխզի­ջումը, իսկ Ուկրաի­նան՝ հրա­ժարվել ամեն ինչից, բացի ամբողջա­կան արդա­րությունից։ Բայց դա չի ազա­տում Արևմուտքին առաջնորդության պատասխա­նատվությունից։ Ռազմա­վա­րությունը ցանկություն չէ դեպի լավա­գույնը, այլ քայլ է դեպի իրա­գործե­լի։

Ի վերջո, հարցը այն չէ՝ արդյոք Ուկրաի­նան արժա­նի՞ է ավե­լի մեծ աջակցության (նա արժա­նի է), այլ՝ արդյոք գործող աջակցության մոդե­լը կարող է ապա­հո­վել կայուն արդյունք։ Թրամփի օրոք Վաշինգտո­նը վերա­նա­յում է իր դերը հակա­մարտության մեջ։ Եվ թեև նրա վարչա­կազմը բաց է խաղաղ բանակցություննե­րի համար, այն դժվար թե աջակցի անվերջ ռազմա­կան օգնությա­նը առանց հստակ դուրս գալու ռազմա­վա­րության։ Սա նշա­նա­կում է, որ արևմտյան առաջնորդնե­րը կանգնած են ընտրության առաջ․ մնալ ուղիով, որը խոստա­նում է անվերջ պատե­րազմ և օգնություն, թե՞ սկսել խաղաղ գործընթա­ցի մշա­կում, որը կպահպա­նի Ուկրաի­նա­յի ինքնիշխա­նությունը և կհաղթա­հա­րի եվրո­պա­կան ավե­լի լայն ճգնա­ժա­մը։

Երեք տարի տևող այս պատե­րազմի արդյունքում Ուկրաի­նա­յին ամե­նաարդյունա­վետ աջակցությունը կարող է լինել ոչ թե պայքա­րում օգնե­լը, այլ՝ պայքա­րը կանգնեցնե­լու օգնությունը՝ առանց ապա­գան կորցնե­լու։

Աղբյուրը՝

https://www.politico.eu/article/west-ukraine-war-military-victory-stalemate-kyiv-russia/

Առնչվող Հոդվածներ