16.5 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Այսպի­սով, Բաքուն արդեն իր հատուկ ծառա­յություննե­րի եւ ուժա­յին մյուս կառույցնե­րի միջո­ցով քայլ առ քայլ գնում էր իրա­վի­ճա­կի սրացման: Զուգա­հե­ռա­բար բացա­հայտվում են հայկա­կան ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րը: Այդ ամիսնե­րին  ՆԳ եւ Պետա­կան անվտանգության մարզա­յին վարչության մի խումբ հայ սպա­ներ Լեռնա­յին Ղարա­բա­ղից հեռա­նում են Ռուսաստան: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 15 

1991թվականի սեպտեմբե­րի 20 –ին ռուսաստանյան նորաստեղծ «Կոմերսանտ» թերթը, հղում անե­լով Բաքվի իր աղբյուրնե­րին, գրել է, որ Ռուսաստա­նի նախա­գահ Ելցի­նը ժամա­նել է Ադրբե­ջան, որպեսզի մեկնի Ստե­փա­նա­կերտ եւ կարգա­վո­րի Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդի­րը, բայց «Մութա­լի­բո­վը մերժել է նրա նախա­ձեռնությունը եւ հայտա­րա­րել, որ դա իր երկրի ներքին գործե­րին կոպիտ միջամտություն է»: Նույն օրը, հավա­նա­բար Ելցի­նի խնդրանքով, Բաքու է ժամա­նել նաեւ Ղազախստա­նի նախա­գահ Նուրսուլթան Նազարբաեւը: Մութա­լի­բո­վը նրան անվա­նել է «մեծ բարե­կամ»: Ըստ «Կոմերսանտի»՝ Ելցի­նը նախօ­րոք Ստե­փա­նա­կերտ է գործուղել պետա­կան քարտուղար Բուրբուլի­սին, որպեսզի Լեռնա­յին Ղարա­բա­ղի իշխա­նություննե­րին եւ քաղա­քա­կան առա­ջա­տար դեմքե­րին «նախա­պատրաստի փոխզի­ջումնե­րի»: 

Սեպտեմբե­րի 21-ին Ելցի­նը, Նազարբաեւը եւ Մութա­լի­բո­վը ժամա­նել են Ստե­փա­նա­կերտ: Վստա­հե­լի աղբյուրնե­րի ասե­լով՝ նրանք վայրէջք են կատա­րել Գյանջա­յի օդա­նա­վա­կա­յա­նում, ապա ռազմա­կան ուղղա­թիռնե­րով հասել Ստե­փա­նա­կերտ: Ստե­փա­նա­կերտում Մութա­լի­բո­վը հրա­պա­րա­կա­յին ոչ մի հանդիպման չի մասնակցել՝ ամբողջ ժամա­նակ գտնվե­լով նախկին մարզկո­մի շենքում, որտեղ տեղա­կայված էր հանրա­պե­տա­կան Կազմկո­մի­տեն՝ Վիկտոր Պոլյա­նիչկո­յի գլխա­վո­րությամբ: Ելցի­նը եւ Նազարբաեւը նախ փակ հանդի­պում են ունե­ցել մարզգործկո­մի նախա­գահ Լեո­նարդ Պետրոսյա­նի, ապա Ղարա­բաղյան Շարժման մի խումբ ներկա­յա­ցուցիչնե­րի հետ, ապա Ռուսաստա­նի նախա­գա­հը հազա­րա­վոր մարդկանց առաջ հրա­պա­րա­կա­յին ելույթ է ունե­ցել: 

Այդ միջո­ցառման ժամա­նակ կենտրո­նա­կան հեռուստա­տե­սության «Վրեմյա» ծրագրի Ադրբե­ջա­նում թղթա­կից Մայիս Մամե­դո­վը բացա­հայտ սադրանք է կազմա­կերպել՝ վեճի մեջ մտնե­լով Ելցի­նին դիմա­վո­րե­լու եկած մի խումբ հայ երի­տա­սարդնե­րի հետ: Դա ակնհայտո­րեն Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություննե­րի կողմից կազմա­կերպված միջա­դեպ էր, որի նպա­տակն էր միութե­նա­կան հեռուստա­դի­տո­ղին ցույց տալ, որ Ստե­փա­նա­կերտում «ադրբե­ջանցի­նե­րի նկատմամբ անհանդուրժո­ղա­կա­նություն է տիրում»: Ելցի­նը եւ Նազարբաեւ նույն օրը վերա­դարձել են Գյանջա: Սեպտեմբե­րի 22-ին, Հայաստա­նում անկա­խության հանրաքվեի եւ նախա­գա­հի ընտրության հաջորդ օրը, Ռուսաստա­նի, Ղազախստա­նի, Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի առաջնորդնե­րը բանակցություններ են սկսել Ժելեզնո­վոդսկում: 

Ըստ պաշտո­նա­պես հրա­պա­րակված կոմյունի­կեի՝ կողմե­րի պայմա­նա­վորվել են մինչեւ 1992 թվա­կա­նի հունվա­րի 1‑ը փոխա­դարձա­բար չեղյալ ճանա­չել ԼՂ մասին ԽՍՀՄ սահմա­նադրությա­նը հակա­սող բոլոր իրա­վա­կան ակտե­րը, կազմացրել ոչ ֆորմալ զինված խմբա­վո­րումնե­րը, հնա­րա­վո­րություն ստեղծել, որպեսզի բռնա­տե­ղա­հանված մարդիկ վերա­դառնան իրենց մշատկան բնա­կության վայրե­րը: Կոմյունի­կեն ստո­րագրել են ՌԴ, Ղազախստա­նի, Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի նախա­գահնե­րը: Պաշտո­նա­կան տեքստում արված է հավե­լում, որ փաստաթղթի քննարկմա­նը մասնակցել են Լեո­նարդ Պետրոսյա­նը, Ռոբերտ Քոչարյա­նը, Վագիֆ Ջաֆա­րո­վը եւ Սամսոն Ոսկանյա­նը: Վերջինս ներկա­յացրել է Շահումյա­նի շրջա­նի, Վագիֆ Ջաֆա­րո­վը, որ նաեւ ԽՍՀՄ ժողովրդա­կան պատգա­մա­վոր էր՝ Շուշիի ադրբե­ջանցի­նե­րի շահե­րը: Ժելեզնո­վոդսկի բանակցություննե­րը փաստա­ցի ԼՂ հակա­մարտությունը լայնա­ծա­վալ պատե­րազմի չվե­րա­ծե­լու, հարցը քաղա­քա­կան ճանա­պարհով կարգա­վո­րե­լու, ինքնա­վար մարզում օրի­նա­կան-սահմա­նադրա­կան իշխա­նություն հաստա­տե­լու վերջին փորձն էր: Մինչ այդ, սակայն, Ադրբե­ջա­նի Գերա­գույն խորհուրդն ընդունել էր «Ինքնիշխա­նության մասին» հռչա­կա­գիր, որտեղ առա­ջին անգամ հիշա­տակվում էր 1918–20 թվա­կաննե­րի «դեմոկրա­տա­կան հանրա­պե­տության» իրա­վա­հա­ջորդությունը: 

Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության հռչակման համար հիմք է ծառա­յել հենց այդ իրա­վա­կան ակտը. եթե Ադրբե­ջա­նը ԽՍՀՄ իրա­վա­զո­րությունից դուրս է գալիս, ապա ԼՂ‑ն ստա­նում է իր կարգա­վի­ճա­կը որո­շե­լու իրա­վունք: Ժելեզնո­վոդսկի բանակցություննե­րից որոշ ժամա­նակ անց Շուշիում տեղի է ունե­նում քաղա­քա­կան լուրջ փոփո­խություն. ԽՍՀՄ ժողովրդա­կան պատգա­մա­վոր Վագիֆ Ջաֆա­րովն ազատվում է շրջխորհրդի գործկա­մի նախա­գա­հի պաշտո­նից: Փաստա­ցի դա նշա­նա­կում էր, որ ԼՂ այսպես կոչված «ադրբե­ջա­նա­կան համայնքը» դուրս է գալիս ժելեզնո­վոդսկյան պայմա­նա­վորվա­ծություննե­րից: Ջաֆա­րո­վի փոխա­րեն Շուշիի շրջա­նի ղեկա­վար է նշա­նակվում Միքա­յիլ Գյո­զա­լո­վը: Վերջինս ծնունդով Աղդա­մի շրջա­նից էր, Շուշիում գլխա­վո­րել է շինա­րա­րա­կան կազմա­կերպություն, իսկ 1989 թվա­կա­նին Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը նրան է վերա­պա­հել Լեռնա­յին Ղարա­բա­ղում շինա­րա­րության ամբողջ վերահսկո­ղությունը: 

Վագիֆ Ջաֆա­րո­վին փոխա­րի­նե­լով Միքա­յիլ Գյո­զա­լո­վով՝ Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րը միա­ժա­մա­նակ նրա վրա են դնում Շուշիում եւ մյուս ադրբե­ջա­նաբնակ համայնքնե­րում «ինքնա­պաշտպա­նության գործի կազմա­կերպումը»: Այսպի­սով, Բաքուն արդեն իր հատուկ ծառա­յություննե­րի եւ ուժա­յին մյուս կառույցնե­րի միջո­ցով քայլ առ քայլ գնում էր իրա­վի­ճա­կի սրացման: Զուգա­հե­ռա­բար բացա­հայտվում են հայկա­կան ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րը: Այդ ամիսնե­րին  ՆԳ եւ Պետա­կան անվտանգության մարզա­յին վարչության մի խումբ հայ սպա­ներ Լեռնա­յին Ղարա­բա­ղից հեռա­նում են Ռուսաստան: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ