26.1 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Մոտ երեք տասնամյակ այն տեսա­կետն է իշխել, որ պաշտո­նա­կան Երեւա­նը, «հրա­ժարվե­լով Հայաստա­նի եւ Արցա­խի միա­վորման մասին 1989 թվա­կա­նի դեկտեմբե­րի 1‑ի որո­շումից, ԼՂ քաղա­քա­կան վերնա­խա­վին պարտադրել է ընտրել անկա­խության ճանա­պարհը»: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 14

1991 թվա­կա­նի սեպտեմբե­րի 2‑ին, Մոսկվա­յում պետա­կան հեղաշրջման փորձի ձախո­ղումից ոչ ավե­լի, քան տասը օր հետո, Ստե­փա­նա­կերտում կազմա­կերպվել է բոլոր մակարդա­կի պատգա­մա­վորնե­րի նստաշրջան, որին մասնակցել են նաեւ Շահումյա­նի շրջա­նի ներկա­յա­ցուցիչնե­րը, ընդունվել է «Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության հռչակման մասին» Հռչա­կա­գիր: Ըստ այդմ, նախկին ԼՂԻՄ‑ի եւ Շահումյա­նի շրջա­նի տարածքում կազմա­վորվել է ԼՂՀ: Ուշագրավ է, որ Հռչա­կագրում կազմա­վորվող ԼՂՀ‑ի անկա­խության կամ Հայաստա­նի կազմում նրա ընդգրկման մասին ոչ մի ամրագրում չկա: Ընդհա­կա­ռա­կը, կարեւորվում է, որ ԼՂՀ‑ն կարող է հարա­բե­րություններ ստեղծել «հանրա­պե­տություննե­րի հետ», ինչից կարե­լի է ենթադրել, որ փաստաթղթի հեղի­նակնե­րը չեն բացա­ռել Ադրբե­ջա­նի հետ առնվազն «հորի­զո­նա­կան կապի» հաստա­տումը:

Պատմա-քաղա­քա­կան այդ իրա­դարձության շուրջ մոտ երեք տասնամյակ այն տեսա­կետն է իշխել, որ պաշտո­նա­կան Երեւա­նը, «հրա­ժարվե­լով Հայաստա­նի եւ Արցա­խի միա­վորման մասին 1989 թվա­կա­նի դեկտեմբե­րի 1‑ի որո­շումից, ԼՂ քաղա­քա­կան վերնա­խա­վին պարտադրել է ընտրել անկա­խության ճանա­պարհը»: Ֆորմալ առումով, իհարկե, Լեռնա­յին Ղարա­բա­ղի եւ Շահումյա­նի շրջա­նի տարածքով Հանրա­պե­տության հռչա­կումը կարե­լի է այդպես ընդունել: Բայց ու՞մ է պատկա­նում նախա­ձեռնությունը՝ խիստ վիճե­լի է:

Ամե­նասկզբից դիտարկել ենք, որ «Խռո­վա­հույզ ղարա­բաղ» գրքի հեղի­նա­կը Ղարա­բաղյան Շարժման Ստե­փա­նա­կերտի երեք գործիչնե­րի՝ Ռոբերտ Քոչարյա­նի, Սերժ Սարգսյա­նի եւ Արկա­դի Ղուկասյա­նի, հետ հանդիպման մասին ասում է, որ իրեն զգում էր որպես նրանց, ուստի եւ՝ Արցա­խի հայ բնակչության, առջեւ «Ռուսաստա­նի ներկա­յա­ցուցիչ»: ԽՍՀՄ ՆԳՆ օպե­րա­տիվ-քննչա­կան խմբի շտա­բի պետի կողմից արված այս «խոստո­վա­նությունից» պարզո­րոշ հասկացվում է, որ նա եւ առհա­սա­րակ խորհրդա­յին ուժա­յին կառույցնե­րի բոլոր ներկա­յա­ցուցիչներն Ստե­փա­նա­կերտում փորձել են ներդնել քաղա­քա­կան նարա­տիվ, որ Ադրբե­ջա­նի ոտնձգություննե­րից Լեռնա­յին Ղարա­բա­ղը «կարող է միայն Ռուսաստա­նը փրկել»:

Որքանո՞վ է դա հաջողվել՝ կարե­լի է բազմա­թիվ վկա­յություններ բերել, երբ Ղարա­բաղյան Շարժման Ստե­փա­նա­կերտի գործիչնե­րը տարբեր տոնայնությամբ եւ հաճա­խա­կա­նությամբ, բայց մշտա­պես բարձրացրել են ԼՂԻՄ‑ը Ռուսաստա­նի Դաշնության կազմում ընդգրկե­լու հարցը: «Եթե Հայաստա­նի հետ միա­վո­րումը չի ստացվում, ապա թող մարզը կառա­վարվի Մոսկվա­յից»,- այս մոտե­ցումը տարածված էր նաեւ Արցա­խի հանրա­յին շրջա­նակնե­րում: Կարե­լի է վստա­հա­բար ասել, որ դա ՊԱԿ‑ի ու ուժա­յին մյուս կառույցնե­րի հատուկ ազդե­ցության արդյունք էր:

ԼՂՀ հռչա­կումը քաղա­քա­կան առումով ուղղա­կի ածանցվում  է Գորբա­չո­վի իշխա­նության կտրուկ հեղի­նա­կազրկումից եւ Ելցի­նի միջազգա­յին դերա­կա­տա­րության բարձրա­ցումից: Հետեւա­բար, գործընթա­ցի նախա­ձեռնողնե­րը, հավա­նա­բար, հրա­հանգա­վորված են եղել Ելցի­նի մերձա­վոր շրջա­պա­տի ազդե­ցիկ ներկա­յա­ցուցիչնե­րից, ըստ երեւույթին՝ Ռուսաստա­նի պետա­կան քարտուղար Գենա­դի Բուրբուլի­սից: Բացառված չէ, որ դեր է խաղա­ցել նաեւ ԽՍՀՄ ժողովրդա­կան պատգա­մա­վորնե­րի այսպես կոչված՝ «ժողովրդա­վարնե­րի խմբակցությունը», որի առանցքա­յին դեմքե­րից Գալի­նա Ստա­րովհովտո­վա­յի հետ Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան գործիչնե­րը շոշա­փե­լի կապեր ունեին:

Այդուհանդերձ, առ այսօր չի դիտարկվել, որ Ստե­փա­նա­կերտում ԼՂՀ հռչակման հարցով նստաշրջա­նի հաջորդ օրը՝ 1991թվականի սեպտեմբե­րի 3‑ին, Նախի­ջեւա­նում գումարվում է ինքնա­վա­րության նորընտիր Գերա­գույն խորհրդի անդրա­նիկ նիստը, որտեղ քվե­նե­րի ջախջա­խիչ մեծա­մասնությամբ նախա­գահ է ընտրվում Հեյդար Ալիեւը: Նույն օրը Նախի­ջեւա­նի ինքնա­վա­րության իշխա­նության բարձրա­գույն մարմի­նը վերանվանվում է «Գերա­գույն մաջլիս», իսկ Հեյդար Ալիեւը ստո­րագրում է ինքնա­վա­րության տարածքում Ադրբե­ջա­նի նախա­գա­հի ընտրություններ չանցկացնե­լու մասին հրա­մա­նա­գիր:

Հեյդար Ալիեւը, ըստ պաշտո­նա­կան վարկա­ծի, Մոսկվա­յից 1990 թվա­կա­նի գարնա­նը «գաղտնի տեղա­փոխվել է Բաքու»: Հարցազրույցնե­րից մեկում նա պատմել է, որ, իբր, ապրում էր եղբոր բնա­կա­րա­նում, բայց վդտա­հե­լի մարդիկ հայտնել են իր դեմ նախա­պատրաստվող մահա­փորձի մասին, որից հետո «որպես սովո­րա­կան ուղեւոր ՅԱԿ-40 ինքնա­թիռ» է նստել եւ թռել Նախի­ջեւան, որտեղ ապրել է քրոջ մասնա­վոր տանը: Մոսկվա­յից՝ Բաքու, այնտե­ղից՝ Նախի­ջեւան Հեյդար Ալիեւը կարող էր անվտանգ տեղա­շարժվել միայն մի դեպքում. եթե ամեն ինչ կազմա­կերպած լիներ միութե­նա­կան ՊԱԿ‑ը: Իսկ այնտեղ նա վաղե­մի ծանոթներ եւ մտե­րիմ ընկերներ ուներ:

Ի՞նչ կապ կա Նախի­ջեւա­նում Հեյդար Ալիեւի իշխա­նության գալու եւ Ստե­փա­նա­կերտում ԼՂՀ հռչա­կե­լու միջեւ: Ակնհայտո­րեն դիտարկվում է, որ խորհրդա­յին հատուկ ծառա­յություննե­րը Հարա­վա­յին Կովկա­սում իրա­վի­ճակ սրե­լու նպա­տակ են հետապնդել: Մոսկվա­յում պետա­կան հեղաշրջման փորձի ձախողմամբ ԼՂ հայ բնակչության բռնա­տե­ղա­հա­նության խնդիրն առժա­մա­նակ օրա­կարգից դուրս է մնում. միայն իր միջոցնե­րով Ադրբե­ջա­նը չէր կարող այդ հարցը լուծել, Մոսկվա­յում Ելցի­նի ազդե­ցության մեծա­ցումը գրե­թե խզում է ուժա­յիննե­րի եւ Վիկտոր Պոլյա­նիչկո­յի կապը: Ստե­փա­նա­կերտի ընդհա­տա­կը հիմնա­կա­նում բացա­հայտվե­լու եւ ազատ գործե­լու հնա­րա­վո­րություն է ստա­նում: Հեյդար Ալիեւը պետք է լիներ ադրբե­ջա­նա­կան ազգայնա­կա­նության խորհրդա­նի­շը՝ ի հակակշիռ հայկա­կան ինքնության: ԽՍՀՄ փլուզման նախօ­րեին երկու բեւեռնե­րի ռազմա­կան բախման «գծա­պատկերն» արդեն կար: Մնում էր ստեղծել «պայթյունի առիթ»:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ