26.5 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Անա­ռարկե­լի է, որ Ադրբե­ջա­նի բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րի եւ ԼՂԻՄ ուժա­յին բոլոր կաոռւյցնե­րի ազգությամբ ռուս եւ ուղղա­կիո­րեն Մոսկվա­յին ենթարկվող ղեկա­վարնե­րի սպա­նությունը կազմա­կերպվել է հատուկ ծառա­յության, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ՝ ԽՍՀՄ ՊԱԿ‑ի կողմից: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 16 

1991 թվա­կա­նի նոյեմբե­րի   20-ին, տեղա­կան ժամա­նա­կով 14:30-ին ԼՂԻՄ Մարտունու շրջա­նի Կարաքենդ/ Բերդա­շեն գյուղից 3 կիլո­մետր հեռա­վո­րության վրա ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքե­րի  N 72 ՄԻ- 8 ուղղա­թի­ռը ենթարկվել է աղե­տի: ՏԱՍՍ‑ի տարա­ծած նախնա­կան տեղե­կատվությամբ՝ «ամպա­մած եղա­նա­կի պատճա­ռով օդա­չուն կորցրել է կառա­վա­րումը, ինչի հետեւանքով ուղղա­թի­ռը բախվել է ժայռին»: Ժամեր անց Ադրբե­ջա­նի պետա­կան հեռուստա­տե­սությունը հաղորդել է, որ ուղղա­թի­ռը «խոցվել է հայկա­կան ապօ­րի­նի զինված խմբա­վո­րումնե­րի կողմից»: 

Ըստ ԽՍՀՄ ՆԳՆ նախա­րար Տրուբի­նի՝ աղե­տի վայր հասած օպե­րա­տիվ-քննչա­կան խումբը «պարզել է, որ մինչ այդ այնտեղ այլ մարդիկ են գտնվել»: Չճշտված, բայց եւ չհերքված տեղե­կություննե­րով՝ «կատարվել է դիա­կապտություն»: Ադրբե­ջա­նա­կան կողմի տվյալնե­րով՝ ուղղա­թի­ռի աղե­տից զոհվել են փոխվարչա­պետ Զուլֆի Հաջիեւը, նախա­գա­հի խորհրդա­կան, ՆԳ նախկին նախա­րար Մոհա­մեդ Ասա­դո­վը, գլխա­վոր դատա­խազ Իսմեթ Գայի­բո­վը, ԽՍՀՄ ժողովրդա­կան պատգա­մա­վոր Վագիֆ Ջաֆա­րո­վը, այլ պաշտոնյա­ներ: Ուղղա­թի­ռում են գտնվել ԼՂԻՄ եւ հարա­կից տարածքնե­րի արտա­կարգ դրության շրջա­նի պարետ Ժինկի­նը, ՆԳ մարզա­յին վարչության պետ Կովալյո­վը, ՊԱԿ‑ի մարզա­յին վարչության պետ Իվա­նո­վը, մարզա­յին դատա­խազ Պլավսկին: Ադրբե­ջա­նի կառա­վա­րա­կան պատվի­րա­կությունը, ԼՂ ուժա­յին կառույցնե­րի եւ ՊԱԿ‑ի վարչության պետը պետք է մեկնեին Մարտունի քաղաք, որտեղ նախօ­րեին «ազգա­միջյան հողի վրա հայ-ադրբե­ջա­նա­կան բախում էր տեղի ունե­ցել»: Ուղղա­թիռն օդ է բարձրա­ցել Աղդա­մից: Այդ մասին ԼՂ ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րի հրա­մա­նա­տա­րությունը, բնա­կա­նա­բար, չէր կարող տեղյակ լինել: Ըստ ակա­նա­տեսնե­րի, նույն ուղղա­թի­ռում պետք է գտնվեր նաեւ Ադրբե­ջա­նի Գերա­գույն խորհրդի նախա­գա­հի առա­ջին տեղա­կալ Թամեռլան Գարաեւը, սակայն վերջին պահին «նրան Բաքվից զանգել եւ այլ հանձնա­րա­րություն են տվել»: 

Փաստա­ցի ուղղա­թի­ռի կործանմամբ գլխատվել է Ադրբե­ջա­նի նախա­գահ Մութա­լի­բո­վի թիմը: Պատա­հա­րից հետո հայտա­րա­րությամբ հանդես է եկել «Ադրբե­ջա­նի ժողովրդա­կան ճակատ» կուսակցությունը եւ սպառնա­ցել, որ թույլ չի ուղղա­թի­ռի «սեւ արկղը» տեղա­փո­խել Մոսկվա, «հետաքննությունը պետք է իրա­կա­նացվի միայն Բաքվում»: Ադրբե­ջա­նա­կան բաց աղբյուրնե­րում տեղե­կություն կա, որ օդ բարձրա­նա­լուց հետո ուղղա­թի­ռի ուղեւորնե­րի միջեւ «վեճ է ծագել, որի ընթացքում հրա­զեն է կիրառվել»: Վստա­հե­լի աղբյուրնե­րը վկա­յում են, որ տեղազննության ժամա­նակ «քրեա­գետնե­րը զոհվածնե­րի մարմիննե­րի վրա հայտնա­բե­րել են հրա­զե­նա­յին կրա­կոցնե­րի հետքեր»: Պաշտո­նա­պես դա բացատրվել է նրա­նով, որ «ուղղա­թի­ռը գետնից գնդա­կոծվել է խոշոր տրա­մա­չա­փի գնդա­ցի­րից»: Այս մեկնա­բա­նությունը հակա­սում է ադրբե­ջա­նա­կան մեկ այլ պաշտո­նա­կան վարկա­ծի, որ ուղղա­թի­ռը խոցվել է «ամե­րիկյան արտադրության «Ստինգեր» շարժա­կան զենի­թա-հրթի­ռա­յին կայանքից»: 

ԽՍՀՄ ժողովրդա­կան պատգա­մա­վորներ Զորի Բալա­յա­նը, Վիկտոր Համբարձումյա­նը, Հենրիկ Իգիթյա­նը նույն օրը հայտա­րա­րություն են տարա­ծել, որ Արցա­խի ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րը խորհրդա­յին ուղղա­թի­ռի կործանման հետ ոչ մի առնչություն չունեն: Նրանք կատարվա­ծի համար պատասխա­նատվությունն անուղղա­կիո­րեն հասցեագրել են ԼՂԻՄ ադրբե­ջա­նա­կան Կազմկո­մի­տեի նախա­գահ Վիկտոր Պոլյա­նիչկո­յին: Ըստ ԽՍՀՄ ժողպատգա­մա­վորնե­րի՝ ուղղա­թի­ռի աղե­տից կարճ ժամա­նակ անց «Պոլյա­նիչկոն գտնվել է դեպքի վայրում»: 

Անա­ռարկե­լի է, որ Ադրբե­ջա­նի բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րի եւ ԼՂԻՄ ուժա­յին բոլոր կաոռւյցնե­րի ազգությամբ ռուս եւ ուղղա­կիո­րեն Մոսկվա­յին ենթարկվող ղեկա­վարնե­րի սպա­նությունը կազմա­կերպվել է հատուկ ծառա­յության, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ՝ ԽՍՀՄ ՊԱԿ‑ի կողմից: Մնում է փորձել հասկա­նալ, թե ի՞նչ նպա­տակ էր հետապնդում դա: Իսկ դրա համար հարկ է առաջնորդվել իրա­վա­բա­նության մեջ հնուց անտի ընդունված՝ «իսկ ու՞մ էր դա ձեռնտու» սկզբունքով: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ