Հայաստան

Հայաստանն Ամրացնում Է Իր Անկախությունը

Հայաստանը շարունակում է ամրացնել իր անկախությունը։ Անկախության ամրացման նշաններից էր ռուսական զենքից հրաժարումը և հնդկական ու ֆրանսիական զենքի ձեռքբերումը։ Կարևոր է նաև այն, որ Հայաստանում ի վերջո փակեն ռուսական ալիքները, որովհետև դրանք ուղիղ ՀՀ ներքին գործերին միջամտելու կոչերով են զբաղված։ Ընդ որում ամբողջական հեռուստաալիքների փակում ոչ թե կետային փակեն միայն Սոլովյովի հաղորդումը։

Հովսեփ Խուրշուդյան

FreeNews-ը զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական որոշ զարգացումներ, ինչպես նաև Իրան-Իսրայել պատերազմն ու դրա հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա։

Հովսեփ Խուրշուդյանն այն համոզմունքն է հայտնել, որ Փաշինյանի կողմից կաթողիկոսի հասցեին հնչեցված խոսքերը և առհասարակ այդ իրավիճակը ոչ թե կրոնական պատճառներ ունի, այլ քաղաքական։ Նախկին իշխանություն եղած գանձագողերը, միավորվելով եկեղղեցում տեղ գտած գործակալների հետ, կրկին ձգտում են Հայաստանում ներիշխանական անկայունություն հրահրել։ Եկեղեցու վերին շերտերի նշված անձինք ոչ մի կապ չունեն հոգևոր կյանքի կամ կրոնական մաքրության հետ, նրանք և իրենց գործակից ընդդիմությունը միայն մի նպատակ ունեն՝ հեղաշրջում Հայաստանում և իշխանության զավթում։

Խուրշուդյանի կարծիքով Սամվել Կարապետյանը ներքաշվեց այս ամենի մեջ հենց ռուսական հրամանով։ Ռուսաստանում չկա թեկուզ և մեկ միլիարդատեր, որ Դաշնային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում չլինի ու նրան չհսկեն։ Սամվել Կարապետյանը Ռուսաստանում հարստացած մարդ է ու նրան ևս ԴԱԾ-ը հրահանգներ է տալի, թե երբ ինչ անի։ Սամվել Կարապետյանը, ինչքան էլ բարերարություն արած լինի Հայաստանի համար, նա չի կարող համեմատվել Լևոն Հայրապետյանի հետ, որին կործանեցին ու սպանեցին Ռուսաստանում, իսկ Սամվել կարապետյանը որևէ բան չարեց նրա վիճակը փոխելու կամ թեթևացնելու առումով ու չէր էլ կարող անել, որովհետև Ռուսաստանի հայ մեծահարուստները անմիջականորեն ենթակա են ռուսական քաղաքական հրամաններին։ 

Սամվել Կարապետյանը, երբ ասաց, որ թքած ունի ՀԷՑ-ի վրա, այնպես չէ, որ ՀԷՑ-ը ձեռքբերելուց առանձնապես ոգևորված էր։ Նա, գուցե այն ժամանակ էլ առանձնապես ոգևորված չէր դա գնելու համար, բայց Կրեմլում որոշել են, որ ամենահարմար թեկնածուն նա է, Կարապետյանին հրամայել են, նա էլ եկել ու գնել է ՀԷՑ-ը։ Հրամայել են այնպես, ինչպես հիմա են հրամայում, որ իբրևէ թե եկեղեցու պաշտպանությամբ զբաղվի, բայց Կարապետյանից հայկական Բիձինա չի ստացվելու ու դրա համար բազմաթիվ խնդիրներ կան, իսկ ՀԷՑ-ը ապարտադիր պիտի ազգայնացվի, – կարծում է Խուրշուդյանը, ով ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ ՀԷց-ի ազգայնացումը ևս մեկ քայլ է Հայաստանի անկախության ամրապնդման գործում։ Խուրշուդյանը նաև համոզված է, որ ԳազՊրոմ Արմենիայի բաժնետոմսերը ևս պետք է հետ բերել, գնել, քանի դեռ դրանց գինն ընկած է։ Հայաստանը շարունակում է ամրացնել իր անկախությունը։Անկախության ամրացման նշաններից էր ռուսական զենքից հրաժարումը և հնդկական ու ֆրանսիական զենքի ձեռքբերումը։ Կարևոր է նաև այն, որ Հայաստանում ի վերջո փակեն ռուսական ալիքները, որովհետև դրանք ուղիղ ՀՀ ներքին գործերին միջամտելու կոչերով են զբաղված։ Ընդ որում ամբողջական հեռուստաալիքների փակում ոչ թե կետային փակեն միայն Սոլովյովի հաղորդումը։

Վերլուծաբանի կարծիքով Մոսկվայում նորից սխալվել են Հայաստանում անկայունություններ հրահրելու առումով՝ և՛ թեկնածուի, և՛ ժամանակի առումով։ Հայ օլիգարխի համար սեփական հաճույքից ու օգուտից ավելի մեծ բա չկա։ Հիմա ամառ է, բոլորը գնալու են հարստանան ու հայրենիք փրկելը լիենու է ձեռքի հետ զբաղվելիք։ Հիմա կգնան կհանգստանան, իսկ հետո էլի «թեժ աշուն» կհայտարարեն ու էլի նույն բանը կկրկնվի, ինչպես, որ 2020թ․ նոյեմբերի 9-ից փորձում են անել։

Հովսեփ Խուրշուդյանը նաև խոսեց Իրան-Իսրայել պատերազմի մասին։ Վերլուծաբանի կարծիքով Հայաստանի համար բավական վտանգավոր կլինի, եթե Իրանի դիրքերը թուլանան, անկախ նրանից, թե ինչ ռեժիմ է Թեհրանում։ Վտանգավոր է նաև այն, եթե ԹԵհրանը որոշի հարվածել Հորմուզի նեղուցին, ինչը շատ մեծ խնդիրներ կառաջացնի համաշխարհային նավթի շուկայում՝ պատճառ դառնալով նավթի գների բարձրացմանն ու մատակարարման բարդությունների։ Դրանից կշահի Ռուսաստանը, որն ավելի կոշտ միջոցներով կշարունակիր գործողությունները Ուկրաինայում, ավելի խսիտ ճնշումներ կգործադրի Հայաստանի վրա։

Ինչ վերաբերում է Փաշինյան-Էրդողան հանդիպմանը, Խուրշուդյանը նշեց, որ այդ հանդիպումը կարևոր է Հայսատանի համար, հատկապես ճանապարհների ապաշրջափակման հետ կապված։ Հայկական բեռնատարները նորից խրվել են Լարսում, ռուսներն ամեն առիթով անհարկի ուշացնում են բեռնափոխադրումները։

Աղբյուրը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *