21.4 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Նույն օրն Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը պաշտո­նա­կան հայտա­րա­րություն է արել, որ չի վստա­հում ուղղա­թի­ռի աղե­տի պատճառներն ուսումնա­սի­րե­լու նպա­տա­կով ԽՍՀՄ կենտրո­նա­կան իշխա­նություննե­րի կազմա­վո­րած միջգե­րա­տեսչա­կան հանձնա­ժո­ղո­վի անա­չա­ռությա­նը եւ հրա­ժարվում է նրան տրա­մադրել խորտակված ուղղա­թի­ռի «սեւ արկղը»: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 17 

1991թվականի նոյեմբե­րի 23-ին Բաքվում կազմա­կերպվել է ուղղա­թի­ռի աղե­տի հետեւանքով զոհվածնե­րի հուղարկա­վորման հրա­պա­րա­կա­յին արա­րո­ղություն: Պետա­կան գործիչնե­րը հողին են հանձնվել այսպես կոչված «շահիդնե­րի պուրա­կում», որ պետա­կան որոշմամբ ստեղծվել է 1990 թվա­կա­նի հունվա­րին խորհրդա­յին զորքե­րին զինված դիմադրություն ցույց տալու հետեւանքով սպանվածնե­րի հիշա­տա­կը հավերժացնե­լու համար: Հուղարկա­վո­րությունը վերածվել է բազմա­հա­զա­րա­նոց բողո­քի ցույցի, որի մասնա­կիցնե­րը «թշնա­մի» են հռչա­կել Հայաստա­նին, Լեռնա­յին Ղարա­բա­ղի եւ առհա­սա­րակ ամբողջ աշխարհի հայությա­նը: Տասնյակ հազա­րա­վոր մարդկանց առջեւ ելույթ է ունե­ցել Ադրբե­ջա­նի նախա­գահ Մութա­լի­բո­վը:

ԼՂ հակա­մարտության ավե­լի քան երեք տարի­նե­րի ընթացքում առա­ջին անգամ նա իրա­վի­ճա­կը գնա­հա­տել է  որպես «Հայաստա­նի կողմից Ադրբե­ջա­նին հայտա­րարված ագրե­սիվ պատե­րազմ»: Մութա­լի­բովն ասել է, որ «պատե­րազմն իր օրենքներն ունի եւ դրա­նից մեկը զոհա­բե­րությունն է, զոհա­բե­րությա­նը պատրաստ լինե­լը»: Ուղղա­թի­ռի աղե­տի հետեւանքով կյանքից զրկված պետա­կան գործիչնե­րին նա անվա­նել է «հանուն հայրե­նի­քի անկա­խության եւ նրա տարածքա­յին ամբողջա­կա­նության պահպանման համար նահա­տակներ»: Խիստ ուշագրավ է, որ բազմա­հա­զա­րա­նոց ամբո­խի առջեւ ելույթ է ունե­ցել նաեւ Բաքվում Իրա­նի իսլա­մա­կան հանրա­պե­տության գլխա­վոր հյուպա­տո­սը: Նա խոսել է ադրբե­ջա­նե­րեն եւ զոհվածնե­րին անվա­նել «հավա­տի զոհեր»: Նույն օրն Ադրբե­ջա­նի կառա­վա­րությունը պաշտո­նա­կան հայտա­րա­րություն է արել, որ չի վստա­հում ուղղա­թի­ռի աղե­տի պատճառներն ուսումնա­սի­րե­լու նպա­տա­կով ԽՍՀՄ կենտրո­նա­կան իշխա­նություննե­րի կազմա­վո­րած միջգե­րա­տեսչա­կան հանձնա­ժո­ղո­վի անա­չա­ռությա­նը եւ հրա­ժարվում է նրան տրա­մադրել խորտակված ուղղա­թի­ռի «սեւ արկղը»: 

Միա­ժա­մա­նակ Ադրբե­ջա­նի դատա­խա­զությունը հարուցում է քրեա­կան գործ՝ «ահա­բեկչության» կանխա­վարկա­ծով: Ուղղա­թի­ռի աղե­տին նախորդած իրա­դարձություննե­րը հիմք են տալիս ենթադրե­լու, որ այդ գործո­ղության կազմա­կերպմամբ կարող էին շահագրգռված լինել մի քանի ուժեր, բայց հիմնա­կան կասկածն ընկնում է Նախի­ջեւա­նի Գերա­գույն մեջլի­սի նախա­գա­հի պաշտոնն զբա­ղեցրած Հեյդար Ալիեւը: Նա առա­ջին որոշմամբ ինքնա­վա­րության տարածքում կասեցրել է Ադրբե­ջա­նի նախա­գա­հի առա­ջին համա­ժո­ղովրդա­կան ընտրությունը: Հայտնի իրո­ղություն է, որ պաշտոնն ստանձնե­լուց հետո Մութա­լի­բո­վը դատա­խա­զությա­նը հանձնա­րա­րել է Հեյդար Ալիեւի դեմ «անջա­տո­ղա­կա­նության» մեղադրանքով քրեա­կան գործ հարուցել, ՆԳ հատուկ նշա­նա­կության ստո­րա­բա­ժա­նումը Նախի­ջեւան մեկնե­լու եւ Հեյդար Ալիեւին ձերբա­կա­լե­լու, Բաքու տեղա­փո­խե­լու հրա­ման է ստա­ցել: 

Նույն օրե­րին Ռուսաստա­նի պաշտո­նա­կան լրատվա­մի­ջոցնե­րը տարա­ծել են Հեյդար Ալիեւի հայտա­րա­րությունը, որով նա սպառնում էր ոտքի կանգնեցնել ինքնա­վա­րության «240 հազար բնակչությունը՝ պաշտպա­նե­լու իրենց հայրե­նի­քը եւ նրա առաջնորդին»: Հետա­գա իրա­դարձություննե­րը վկա­յում են, որ դա անհիմն սնա­պարծություն չէր, Ալիեւը պատրաստ էր անգամ քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի գնով ամրապնդվել Նախի­ջեւա­նում, որպեսզի ապա­գա­յում տիրա­նա Ադրբե­ջա­նի կենտրո­նա­կան իշխա­նությա­նը: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ