21.4 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Ըստ տեղե­կություննե­րի, այդ գիշեր իրա­նա­կան կողմից Նախի­ջեւան մի քանի հարյուր միա­վոր հրաձգա­յին զենք եւ զինամթերք, ինչպես նաեւ ահռե­լի չափե­րի հասնող թմրանյութ է տեղա­փոխվել:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 18

Ուղղա­թի­ռի աղե­տից զոհվածնե­րի հուղարկա­վո­րության 1991թվականի նոյեմբե­րի 23‑ի արա­րո­ղությա­նը Բաքվում Իրա­նի իսլա­մա­կան հանրա­պե­տության գլխա­վոր հյուպա­տո­սի ներկա­յությունը եւ ելույթը Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդի­րը կրո­նա-քաղա­քակրթա­կան հարթությունում դիտարկե­լու առա­ջին հրա­պա­րա­կա­յին փորձն էր: Դրա­նից մոտ երկու տարի առաջ, 1989 թվա­կա­նի տարե­վերջին, «Ադրբե­ջա­նի ժողովրդա­կան ճակատ» շարժման Նախի­ջեւա­նի կառույցի նախա­ձեռնությամբ տեղի է ունե­ցել խորհրդա-իրա­նա­կան սահմա­նի ինժե­նե­րա-տեխնի­կա­կան կառույցնե­րի ապա­մոնտա­ժում:

Դեկտեմբե­րի լույս 31‑ի գիշե­րը Նախի­ջեւա­նի ինքնա­վա­րության տարածքում խորհրդա-իրա­նա­կան սահմանն ամբողջո­վին քանդված էր: Երկու կողմից տասնյակ հազա­րա­վոր մարդիկ Արաքսի ձմե­ռա­յին ջրե­րում տոնել են «պատմա­կան միա­վո­րումը»: Ըստ տեղե­կություննե­րի, այդ գիշեր իրա­նա­կան կողմից Նախի­ջեւան մի քանի հարյուր միա­վոր հրաձգա­յին զենք եւ զինամթերք, ինչպես նաեւ ահռե­լի չափե­րի հասնող թմրանյութ է տեղա­փոխվել:

Առանց խորհրդա­յին ՊԱԿ‑ի գիտության, որին ենթարկվում էին սահմա­նա­պահ զորքե­րը, նման ծավա­լի սահմա­նա­խախտում չէր կարող լինել: Ադրբե­ջա­նա­կան բաց աղբյուրնե­րի տեղե­կություննե­րով՝ Իրա­նից Նախի­ջեւան տեղա­փոխված զենքը, զինամթերքը եւ թմրանյութե­րը քաղա­քա­ցիա­կան օդա­նա­վե­րով տեղա­փոխվել են Բաքու, որտեղ Ժողովրդա­կան ճակա­տը պատրաստվում էր զինված ապստամբությամբ տապա­լել Աբդուռահման Վեզի­րո­վին եւ իշխա­նության վերա­դարձնել Հեյդար Ալիեւին:

Այդ ծրա­գի­րը տապալվել է, իշխա­նության է եկել Այազ Մութա­լի­բո­վը, որի քաղա­քա­կան թիմի գլխա­վոր դերա­կա­տարներն են դարձել 1991 թվա­կա­նի նոյմե­բե­րի 20‑ի ուղղա­թի­ռա­յին աղե­տի զոհը: Մասնակցե­լով նրանց թաղման արա­րո­ղությա­նը՝ Իրա­նի իսլա­մա­կան հանրա­պե­տության Բաքվի գլխա­վոր հյուպա­տոսն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, հետապնդել է մի նպա­տակ՝ ԽՍՀՄ փլուզման նախօ­րե­րին Ադրբե­ջա­նում պահել Իրա­նի ազդե­ցությունը: Ակնհայտ էր, որ Ադրբե­ջա­նը միանշա­նակ թուրքա­կան կողմնո­րո­շում է ընտրում:

Աղե­տի զոհե­րի թաղման արա­րո­ղությունն ավարտվել է բազմա­հա­զա­րա­նոց երթով, որի մասնա­կիցնե­րը վանկարկել են «մահ Հայաստա­նին» կոչը: Ցուցա­րաննե­րի պահանջով հենց տեղում հայտա­րարվել է, որ հրա­վիրվում է Գերա­գույն խորհրդի արտա­հերթ նստաշրջան:

Այդ նիստը տեւել է երկու օր: Ժողովրդա­կան ճակա­տի պահանջով օրա­կարգ են բերվել Լեռնա­յին Ղարա­բա­ղի ինքնա­վար մարզը լուծա­րե­լու եւ այսպես կոչված՝ «Վերին Ղարա­բա­ղում» ռազմա­կան դրություն հայտա­րա­րե­լու մասին հարցե­րը:

Տեւա­կան բանա­վե­ճե­րից հետո Գերա­գույն խորհուրդն ընդունել է «Լեռնա­յին Ղարա­բա­ղի ինքնա­վար մարզը լուծա­րե­լու մասին» եւ «Վերին Ղարա­բա­ղի ադրբե­ջա­նա­կան բնակչության անվտանգության ապա­հովման անհե­տաձգե­լի միջո­ցա­ռումնե­րի մասին» որո­շումնե­րը:

1991թվականի նոյեմբե­րի 25-ին Ադրբե­ջա­նի Գերա­գույն խորհուրդն իրա­վա­կան առումով օրենքից եւ պետա­կան պաշտպանվա­ծությունից դուրս է ճանա­չել Լեռնա­յին Ղարա­բա­ղի 150 հազար հայ բնակչությա­նը: Բաքուն դադա­րեցրել է Ստե­փա­նա­կերտում հանրա­պե­տա­կան Կազմկո­մի­տեի գործունեությունը: Փաստա­ցի դադա­րել է գործել ԼՂԻՄ եւ հարա­կից տարածքնե­րի արտա­կարգ դրության շրջա­նի զինվո­րա­կան պարե­տությունը, անգործության են մատնվել ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքե­րը, օպե­րա­տիվ-քննչա­կան խումբը:

Երկրի կենտրո­նա­կան իշխա­նություննե­րի փաստա­ցի չգո­յության պայմաննե­րում միակ կառույցը, որ դեռ ազդե­ցություն էր պահպա­նում միութե­նա­կան պետության ամբողջ տարածքում, ԽՍՀՄ ՊԱԿ‑ն էր: Ինչպե՞ս էր այդ կառույցը վերահսկում խորհրդա­յին կայսրության փլուզումը: Լեռնա­յին Ղարա­բա­ղում հռչակված Հանրա­պե­տության իշխա­նության բարձրա­գույն մարմին է հաստատվում նախկին մարզա­յին խորհրդի գործա­դիր կոմի­տեն՝ չնա­յած որ 1989 թվա­կա­նի օգոստո­սի 20-ին բնակչության լիա­զոր ներկա­յա­ցուցիչնե­րի համա­գումարն ընտրել էր Ազգա­յին խորհուրդ, եւ հենց այդ մարմինն էր Հայաստա­նի Գերա­գույն խորհրդի հետ ընդունել միա­վորման մասին նույն տարվա դեկտեմբե­րի 1‑ի որո­շումը: Ի հակակշիռ՝ Ադրբե­ջա­նում բարձրա­գույն իշխա­նությունն, ընդհա­կա­ռա­կը, ընտրված նախա­գահ Մութա­լի­բո­վից փաստա­ցի անցնում է «Միլլի շուրա/Ազգային խորհուրդ» կոչվող ոչ սահմա­նադրա­կան մարմնին:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ