26.5 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Մարզկո­մի քարտուղա­րի պաշտո­նից Բորիս Կեւորկո­վի հեռա­նա­լուց հետո որոշ ժամա­նակ անց Արմեն Իսա­գուլո­վը պաշտո­նանկ է եղել: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 18

Լեռնա­յին Ղարա­բա­ղի ինքնա­վար մարզը լուծա­րե­լու մասին Ադրբե­ջա­նի Գերա­գույն խորհրդի 1991թվականի նոյեմբե­րի  25‑ի որո­շումից հետո Ստե­փա­նա­կերտում ստեղծվում է ուժա­յին կառույցնե­րի գործո­նեության վակուում: Ըստ այդ որոշման՝ Բաքուն լուծարված է հայտա­րա­րում ՆԳ եւ ՊԱԿ‑ի մարզա­յին վարչությունը, ինչպես նաեւ՝ դատա­խա­զությունը: Փոխա­րե­նը կազմա­վորվում են «Ղարա­բա­ղի տեղաշրջա­նի ՆԳ վարչություն, միջշրջա­նա­յին դատա­խա­զություն եւ ՊԱԿ‑ի հատուկ բաժանմունք», որոնց համար նստա­վայր է ընտրվում Աղդամ քաղա­քը:

Գործնա­կա­նում, սակայն, այդ կառույցնե­րից ոչ մեկը Լեռնա­յին Ղարա­բա­ղի տարածքում գործունեություն ծավա­լե­լու հնա­րա­վո­րություն չուներ. սկսվում է խորհրդա­յին բանա­կի, ՆԳՆ ներքին զորքե­րի ստո­րա­բա­ժա­նումնե­րի եւ ՊԱԿ‑ի օպե­րա­տիվ-հետա­խուզա­կան խմբե­րի դուրսբե­րումը: Ըստ պաշտո­նա­կան վարկա­ծի՝ Ստե­փա­նա­կերտից հեռա­նա­լուց առաջ հանրա­պե­տա­կան Կազմկո­մի­տեն, զինվո­րա­կան պարե­տությունը, ԽՍՀՄ ՆԳՆ օպե­րա­տիվ-քննչա­կան եւ ՊԱԿ‑ի մոսկովյան խմբե­րը «ոչնչացնում են բոլոր արխիվնե­րը»:

1991 թվա­կա­նի տարե­վերջին տեղի է ունե­նում շատե­րի համար անսպա­սե­լի իրա­դարձություն. Ստե­փա­նա­կերտ է վերա­դառնում եւ ՆԳ վարչության պետի պաշտոնն զբա­ղեցնում Արմեն Իսա­գուլո­վը: Վերջինս ծնունդով Բաքվից էր, ավարտել է Ադրբե­ջա­նի պետա­կան համալսա­րա­նի իրա­վա­բա­նության ֆակուլտե­տը եւ միանգա­մից աշխա­տանքի անցել դատա­խա­զության կենտրո­նա­կան մարմիննե­րում: 1982 թվա­կա­նին 36-ամյա Արմեն Իսա­գուլո­վը ԽՍՀՄ գլխա­վոր դատա­խա­զի հրա­մա­նագրով  նշա­նակվել է ԼՂԻՄ դատա­խազ, երկու տարի հետո՝ ՆԳ մարզա­յին վարչության պետ:

ԼՂԻՄ մարզխորհրդի գործկո­մի նախա­գա­հի առա­ջին տեղա­կալ  Շմա­վոն Պետրոսյա­նը դեպքե­րից շուրջ մեկուկես տասնամյակ հետո, երբ արդեն թոշա­կա­ռու էր, տեղա­կան լրատվա­մի­ջոցնե­րից մեկին տված հարցազրույցում վկա­յել է, որ երբ 1988 թվա­կա­նի փետրվա­րի  19-ին գործկո­մի նիստը քննարկել է մարզխորհրդի նստաշրջան հրա­վի­րե­լու եւ ԼՂԻՄ‑ը Հայաստա­նին միա­վո­րե­լու պահանջ ներկա­յացնե­լու հարցը, մասնա­կիցնե­րից երկուսը՝ «Ագրոարդ» միա­վորման գլխա­վոր տնօ­րեն Հենրիխ Պողոսյա­նը եւ ՆԳ վարչության պետ Արմեն Իսա­գուլո­վը դեմ են քվեարկել:

Մարզկո­մի քարտուղա­րի պաշտո­նից Բորիս Կեւորկո­վի հեռա­նա­լուց հետո որոշ ժամա­նակ անց Արմեն Իսա­գուլո­վը պաշտո­նանկ է եղել: Նկա­տի ունե­նա­լով նրա քաղա­քա­կան հայացքնե­րը, կողմնո­րո­շումը եւ նախկին աշխա­տանքա­յին փորձը, Իսա­գուլո­վը պետք է վերա­դառնար Բաքու: 1989 թվա­կա­նին, սակայն, հայտնի է դառնում, որ նա տեղա­փոխվել է Երեւան եւ նշա­նակվել Խորհրդա­յին Հայաստա­նի ներքին գործե­րի նախա­րա­րի օգնա­կան:

Ի՞նչ նպա­տա­կով է նա այդ պաշտո­նին նշա­նակվել, արդյոք նման որո­շում Խորհրդա­յին Հայաստա­նի իշխանություննե՞րն են կայացրել, թե՞՝ ԽՍՀՄ ներքին գործե­րի նախա­րա­րությունը՝ որեւէ փաստա­կան վկա­յություն, նույնիսկ շրջա­նառված վարկած առ այսօր հայտնի չէ: Առկա է փաստը, որ ԼՂԻՄ‑ը Հայաստա­նին միա­նա­լու պահանջի հարցով մարզխորհրդի նստաշրջան հրա­վի­րե­լուն դեմ քվեարկած Արմեն Իսա­գուլո­վը 1991 թվա­կա­նի տարե­վերջին Երեւա­նից գործուղվել է Ստե­փա­նա­կերտ եւ ձեռնա­մուխ եղել ներքին գործե­րի համա­կարգի վերա­կանգնման գործին:

Ավե­լի վաղ արձա­նագրել ենք, որ 1991 թվա­կա­նի սեպետմբե­րից սկսած՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի ներքին գործե­րի եւ ՊԱԿ‑ի վարչության տասնյակ փորձա­ռու սպա­ներ խորհրդա­յին բանա­կի, ՆԳՆ ներքին զորքե­րի ստո­րա­բա­ժա­նումնե­րի հեռա­նա­լուն զուգա­հեռ գործուղման կամ բուժման մեկնե­լու պատրվա­կով լքել են ծառա­յությունը եւ տեղա­փոխվել Ռուսաստան, որտեղ վերա­կանգնվել են ծառա­յո­ղա­կան պաշտոննե­րում: ԼՂԻՄ ՊԱԿ‑ի վարչության պետ Վլա­դիսլավ Ղասումյա­նը նույնիսկ տարի­ներ հետո Ռուսաստա­նի Դաշնության նախա­գա­հի աշխա­տա­կազմում բավա­կան ազդե­ցիկ պաշտոն է զբա­ղեցրել:

Տեղա­կան ուժա­յին կառույցնե­րի վերա­կանգնմա­նը զուգա­հեռ՝ 1991 թվա­կա­նի տարե­վերջին բացա­հայտվում է նաեւ Ղարա­բաղյան Շարժման Ստե­փա­նա­կերտի այսպես կոչված «ընդհա­տա­կը»՝ իր զինված ջոկատնե­րով: Նույն ժամա­նա­կա­հատվա­ծում Ադրբե­ջա­նի գլխա­վոր դատա­խա­զի տեղա­կալնե­րից մեկի հետ փոխա­նակման արդյունքում Բաքվի բանտից ազատ է արձակվում Սամվել Բաբա­յա­նը, որ ձերբա­կալվել էր «Կոլցո» ռազմա­գործո­ղության ընթացքում՝ որպես «ապօ­րի­նի զինված խմբա­վորման կազմա­կերպիչ եւ հրա­մա­նա­տար»:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ