16.9 C
Yerevan

Պուտի­նի Ընտրությունն Ու Ռուսնե­րի Ողբերգությունը

Պուտի­նը կարո­ղա­ցավ անգամ իրեն համակրող՝ Արևմտա­մետ Ամե­րի­կա­յի նախա­գա­հին իրե­նից օտա­րել։ Թրամփը չկա­րո­ղա­ցավ Ռուսաստա­նին վերա­դարձնել «Մեծ յոթնյա­կի» կազմ, որտե­ղից նրան դուրս էին հանել 2014-ին, և չկա­րո­ղա­ցավ նրան ներգրա­վել եվրո­պա­կան դիվա­նա­գի­տա­կան գործընթացնե­րի մեջ։

The New York Times

The New York Times- Պուտինն ավե­լի ծանր բան պարտվեց, քան պատե­րազմ

Մայքլ Քիմմիջ — Սառը պատե­րազմի պատմա­բան և ԱՄՆ-Ռուսաստան հարա­բե­րություննե­րի մասնա­գետ

Երբ 2022 թվա­կա­նին Վլա­դի­միր Պուտի­նը սկսեց ներխուժումը, նա խաղադրույք էր անում Արևմուտքի պարտության վրա։ Արևմուտքի անվան տակ նա նկա­տի ուներ Եվրո­պան և Միացյալ Նահանգնե­րը՝ կարծե­լով, թե նրանք կամք չեն ունե­նա Ուկրաի­նա­յին փրկե­լու։ Արևմուտքը, ըստ նրա, պառակտված և անարդյունա­վետ էր՝ ունե­նա­լով մի շարք ձախո­ղումներ Աֆղանստա­նում, Իրա­քում, Լիբիա­յում և Սիրիա­յում։ Ռուսաստա­նի հաղթա­նա­կը պետք է հաստա­տեր, որ Արևմուտքի «ոսկե դարաշրջա­նը» ավարտվել է՝ ճանա­պարհ բացե­լով Չինաստա­նի և այլ բարձրա­ցող պետություննե­րի հետ դաշնակցության համար, ինչպես նաև Ռուսաստա­նին վերա­դարձնե­լով միջազգա­յին ասպա­րեզ՝ որպես ինքնուրույն ուժ։

Սակայն այդ խաղադրույքը չարդա­րա­ցավ։ Պատե­րազմի ձգձգման ֆոնին Կրեմլը ձևա­վո­րեց երկա­կի ռազմա­վա­րություն Արևմուտքի հանդեպ։ Ներսում՝ Արևմուտքը ներկա­յացվեց որպես թշնա­մի, որպեսզի ռուսնե­րը համախմբվեն Պուտի­նի շուրջ՝ իբր քաղա­քակրթա­կան պայքա­րի անունով։Արտաքին դաշտում Մոսկվան փորձեց պառակտել Արևմուտքը՝ Ուկրաի­նա­յին աջակցող դաշինքից կտրե­լով կասկա­ծող և դժգոհ ուժե­րին։ Կարծվում էր, թե Դոնալդ Թրամփի հնա­րա­վոր հաղթա­նա­կը նոյեմբե­րի ընտրություննե­րում կդառնա շրջա­դարձա­յին՝ Արևմուտքը կքանդվի, և Ուկրաի­նան կանցնի Ռուսաստա­նին։ Բայց այդ հույսե­րը պատրանքա­յին էին։ Սկզբնա­կան խանդա­վա­ռությունից հետո Թրամփը սառեցրեց իր վերա­բերմունքը Ռուսաստա­նի ղեկա­վա­րի նկատմամբ՝ նրան վերջերս անվա­նե­լով «խելա­գար»։ Հնա­րա­վոր է՝ նա դեռ փորձում է «բիզնես անել» Պուտի­նի հետ, բայց այլևս ի վիճա­կի չէ նվի­րել նրան ո՛չ Ուկրաի­նան, ո՛չ էլ Արևմուտքը։ Այդ հարցում նրան խանգա­րում են օբյեկտիվ իրո­ղություննե­րը։

Ռուսաստա­նի պատե­րազմը շոկ և սարսափ հարուցեց Արևմուտքում՝ դրդե­լով հավա­քա­կան մոբի­լի­զա­ցիա­յի Մոսկվան զսպե­լու համար։ Եվրո­պան վճռա­կա­նո­րեն լծվեց հակակրեմլյան դիրքո­րոշման։ Այս փոփո­խություննե­րը ո՛չ մակե­րե­սա­յին են, ո՛չ էլ ժամա­նա­կա­վոր. դրանք տասնամյակնե­րով կսահմա­նա­փա­կեն Ռուսաստա­նի անվտանգա­յին և տնտե­սա­կան հեռանկարնե­րը։

Ռուսաստանն միշտ էլ Արևմուտքի կարիքն ունե­ցել և շահել է այդ կապից։ Պուտի­նը այդ կապը անդառնա­լիո­րեն խզեց մի պատե­րազմով, որիցկա­րե­լի էր խուսա­փել։ Չի կարե­լի ասել, թե Ռուսաստանն օտար էր Եվրո­պա­յին։ Հակա­ռա­կը՝ սկսած 17-րդ դարից, նա ներառված էր նրա պատմության մեջ։ 18-րդ դարում Ռուսաստա­նը արդեն կայսրություն էր և Պրուսիա­յի ու Հաբսբուրգնե­րի հետ միա­սին մասնակցեց Լեհաստա­նի բաժանմա­նը։ 1814-ին ռուսա­կան զորքե­րը մտան Փարիզ։ 19-րդ դարի ընթացքում Ռուսաստա­նը վճռո­րոշ դեր ուներ մայրցա­մա­քում խաղա­ղության և պատե­րազմի հարցե­րում։ Ռոմա­նովնե­րը բարե­կա­մա­կան կապեր ունեին եվրո­պա­կան արքա­յա­կան տնե­րի հետ, իսկ եվրո­պա­կան մշա­կույթի ներթա­փանցումը երկրում բերել էր արվեստի վերածննդի։ Եվրո­պա­յից եկող առևտուրը և տեխնո­լո­գիա­նե­րը նպաստում էին երկրի հարստությա­նը և հզո­րությա­նը։

Այո, 20-րդ դարում եղել են մեկուսացման շրջաններ։ Բայց նույնիսկ Խորհրդա­յին Միությունը, որն աստեղծվել էր պատե­րազմով ու հեղա­փո­խությամբ, շարունա­կում էր մնալ եվրո­պա­կան ուժ։ Այն հիա­նում էր Կարլ Մարքսի գաղա­փարնե­րով և ձգտում էր ազդե­ցություն գործել հենց Եվրո­պա­յի վրա։ Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմից հետո Մոսկվան վերահսկում էր Եվրո­պա­յի կեսը, իսկ մյուս կեսը վախի մեջ էր՝ խորհրդա­յին սպառնա­լի­քից։ 1989-ին, երբ խորհրդա­յին իշխա­նությունը սկսեց քանդվել, ԽՍՀՄ-ում սկսված բարե­փո­խումնե­րը զուգորդվե­ցին Կենտրո­նա­կան և Արև­ելյան Եվրո­պա­յի հեղա­փո­խա­կան շարժումնե­րի հետ։ Միխա­յիլ Գորբա­չո­վը այն ժամա­նակ արտա­հայտվեց բանաստեղծա­կան ձևով՝ խոսե­լով «համաեվրո­պա­կան տան» մասին՝ Լիսա­բո­նից մինչև Վլա­դի­վոստոկ։

Պուտի­նի հարա­բե­րություննե­րը Արևմուտքի հետ երբեք ջերմ չեն եղել։ 1990-ականնե­րին նա ձգտում էր կտրուկ կանգնեցնել ՆԱՏՕ‑ի ընդլայնումը՝ փոխա­նակ բանակցե­լու ռազմա­բա­զա­նե­րի, զորքե­րի և հրթիռնե­րի տեղա­կայման ընդունե­լի պայմաննե­րի շուրջ։ Չկա­րո­ղա­նա­լով կառուցել գործունակ համա­գործակցություն ՆԱՏՕ‑ի հետ՝ Պուտի­նը տրվեց անկախ Ուկրաի­նա­յից ունե­ցած իր վախե­րին։ Դա հանգեցրեց Ղրի­մի բռնակցմա­նը և Դոնբաս ներխուժմա­նը 2014 թվա­կա­նին։ Ութ տարի անց՝ Ուկրաի­նան վերահսկե­լու մոլուցքը վերա­ճեց աղե­տա­լի պատե­րազմի՝ ժամա­նա­կա­կից Ռուսաստա­նի պատմության մեջ ամե­նա­խո­րը խզումը Արևմուտքի հետ։

Սակայն սխալ կլի­նի պնդել, թե Պուտի­նը ի սկզբա­նե նպա­տակ ուներ խզել կապե­րը Արևմուտքի հետ։ Նա ձգտում էր վերաձև­ել այդ հարա­բե­րություննե­րը իր օգտին՝ վերա­դառնա­լով եվրո­պա­կան գործե­րին որպես խաղա­ցող՝ թուլացնե­լով Արևմուտքը։ Եթե Ռուսաստա­նը 2022-ին արագ հաղթա­նակ տար, նա, գուցե, հասներ իր նպա­տա­կին։ Ռուսաստա­նը կարող էր ամրապնդվել Արև­ելյան Եվրո­պա­յում։ Թուլա­ցած Արևմուտքը կճա­նա­չեր Ռուսաստա­նի ուժը, կսկսեր աստի­ճա­նա­բար կազմա­լուծել ՆԱՏՕ‑ն։ Վախե­ցած հարև­աննե­րը կարող էին հեռա­նալ դաշինքից կամ ԵՄ-ից՝ հուսա­լով Մոսկվա­յի գթությա­նը։ Տրանսատլանտյան դաշինքը՝ Արևմուտքի հենասյունը, կսկսեր ճաքեր տալ։ Բայց ոչինչ չստացվեց։ Փոխա­րե­նը՝ Պուտի­նը Ռուսաստա­նին պատճա­ռեց շատ ավե­լի լուրջ վնաս, քան պարզա­պես չհաղթած պատե­րազմը. նա ստի­պեց Եվրո­պա­յին վերա­կազմա­վորվել որպես ռազմա­կան հակակշիռ։ Գերմա­նիան արա­գո­րեն մեծացնում է իրռազմա­կան ներուժը։ Եվրո­պա­յում տարածվում ենռազմա­կան համա­գործակցության նոր ձևա­չա­փեր։ Ֆինլանդիան և Շվե­դիան միա­ցան ՆԱՏՕ-ին։

Նույնիսկ Brexit‑ը հետին պլան մղվեց այն բանից հետո, երբ Մեծ Բրի­տա­նիան և ԵՄ‑ն կնքե­ցին անվտանգության կարև­որ համա­ձայնա­գիր։ Եվրո­պան մոբի­լի­զացնում է իր ռեսուրսնե­րը՝ թույլ չտա­լու համար, որ Ռուսաստա­նը վերա­դառնա։ Գործընկե­րությունը վերա­կանգնե­լու միակ ճանա­պարհը՝ պատե­րազմը ավարտելն է Ուկրաի­նա­յի պայմաննե­րով, ինչին Պուտի­նը գնա­լու ցանկություն չունի։

Պուտի­նը կարո­ղա­ցավ անգամ իրեն համակրող՝ Արևմտա­մետ Ամե­րի­կա­յի նախա­գա­հին իրե­նից օտա­րել։ Թրամփը չկա­րո­ղա­ցավ Ռուսաստա­նին վերա­դարձնել «Մեծ յոթնյա­կի» կազմ, որտե­ղից նրան դուրս էին հանել 2014-ին, և չկա­րո­ղա­ցավ նրան ներգրա­վել եվրո­պա­կան դիվա­նա­գի­տա­կան գործընթացնե­րի մեջ։

Վերա­դառնա­լով Սպի­տակ Տուն՝ Թրամփը կարծես չի գիտակցում՝ ինչ է կորցրել Պուտի­նը այս պատե­րազմը սկսե­լով։ Ռուսաստա­նը այլևս ոչ Ուկրաի­նա­յում, ոչ Եվրո­պա­յում չի կարող ոչ ոքի որևէ բանում համո­զել։ Իսկ բավա­կան ուժ՝ նվա­ճե­լու համար, նա չունի։ Պուտինն ինքը վտա­րեց Ռուսաստա­նը Եվրո­պա­յից։ Եվ նույնիսկ եթե Թրամփը ցանկա­նար, նա չէր կարող փրկել Ռուսաստա­նին մեկուսա­ցումից։

Այս շաբաթ կայա­նա­լիք ՆԱՏՕ‑ի գագաթնա­ժո­ղո­վում անկասկած կքննարկվեն այն ամե­նը, ինչ դաշինքին չի հաջողվել Ուկրաի­նա­յում պատե­րազմի սկսվե­լուց ի վեր։ Ուկրաի­նա­ցի­նե­րը շարունա­կում են տառա­պել։ Ռուսաստա­նը դեռ փորձում է գրա­վել նոր տարածքներ։ Չինաստա­նը, Իրա­նը և Հյուսի­սա­յին Կորեան շարունա­կում են աջակցել ռուսա­կան ռազմա­կան մեքե­նա­յին։

Ռուսաստա­նի տնտե­սությունը դեռ մնում է «ջրի երե­սին», երկրում հակա­պա­տե­րազմա­կան շարժումն աննկատ է։ Սակայն այդ ամե­նով հանդերձ՝ Ռուսաստա­նը փաստա­ցի կանգնեցվել է Ուկրաի­նա­յում, իսկ Եվրո­պան՝ ինչպես նաև ԱՄՆ‑ը, լիո­վին գործում են առանց նրա։ Արևմուտքը կարող է իրեն թույլ տալ կորցնել Ռուսաստա­նին, որքան էլ խաղաղ Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը հաճե­լի լինեին։

Իսկ ահա Արևմուտքի կորուստը հենց Ռուսաստա­նի համար իրա­կան ողբերգություն է՝ աղետ, որի հետև­անքնե­րը կզգացվեն սերունդնե­րով։ Սա Պուտի­նի ընտրությունն էր։ Եվ Ռուսաստա­նի ողբերգությունը։

Աղբյուրը՝

https://www.nytimes.com/2025/06/24/opinion/putin-trump-nato-russia.html

Առնչվող Հոդվածներ