26.1 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Բացա­հայտվեց, որ Գերա­գույն խորհրդի պատգա­մա­վորնե­րի մեծա­մասնությունը կամ ՀՅԴ անդամ է, կամ հարում է նրան: Ինչպե՞ս էր ՀՅԴ-ին հաջողվել մրցա­պայքա­րի ողջ ընթացքում գաղտնի պահել իր կողմից առա­ջադրված թեկնա­ծունե­րին:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 19 

1991թվականի դեկտեմբե­րի  10-ին Լեռնա­յին Ղարա­բա­ղում անցկացվեց հանրաքվե: Քվեա­թերթի­կում ներկա­յացված էր մեկ հարց. «Համաձա՞յն եք, որ հռչակված Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տությունը լինի անկախ պետություն»: Հանրաքվեի կազմա­կերպման հանձնա­ժո­ղովն, ընդ որում, տպագրել էր նաեւ ադրբե­ջա­նե­րեն քվեա­թերթիկներ, բայց Շուշիի եւ ադրբե­ջա­նաբնակ մյուս համայնքնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը հանրաքվեին մասնակցե­լու առա­ջարկությունը մերժե­ցին:  Հանրաքվեին մասնակցեց ընտրե­լու իրա­վունք ունե­ցող բնակչության ավե­լի քան 87 տոկո­սը, որից 99,98 –ը հարցին «այո» պատասխա­նեց: Դեկտեմբե­րի 28-ին կայա­ցան արդեն անկախ հռչակված Հանրա­պե­տության իշխա­նության բարձրա­գույն մարմնի՝ Գերա­գույն խորհրդի, ընտրություննե­րը: Դրանք անցան մեծա­մասնա­կան ընտրա­կարգով եւ մրցակցա­յին էին: 

Ընտրություննե­րի առա­ջին փուլի արդյունքնե­րով կազմա­վորված Գերա­գույն խորհուրդն աշխա­տանքներն սկսեց 1992թվականի հունվա­րի 6‑ին: Մինչ այդ, սակայն, բացա­հայտվեց, որ Գերա­գույն խորհրդի պատգա­մա­վորնե­րի մեծա­մասնությունը կամ ՀՅԴ անդամ է, կամ հարում է նրան: Ինչպե՞ս էր ՀՅԴ-ին հաջողվել մրցա­պայքա­րի ողջ ընթացքում գաղտնի պահել իր կողմից առա­ջադրված թեկնա­ծունե­րին: Այս հարցի պատասխանն առ այսօր տրված չէ: Ուսումնա­սի­րողնե­րի ուշադրությունից դուրս է մնա­ցել մի չափա­զանց կարեւոր իրո­ղություն: Դա այն է, որ իբրեւ ՀՅԴ անդամ կամ համա­կիր բացա­հայտված պատգա­մա­վորնե­րի շարքում կային մեկ տասնյա­կից ավե­լի գործիչներ, որ խորհրդա­յին շրջա­նում բարձր պաշտոններ էին զբա­ղեցրել, հանդի­սա­ցել կոմունիստա­կան կուսակցության անդամ, ունեին ռուսա­կան կրթություն, ծառա­յո­ղա­կան գործունեության բերումով մշտա­պես կապված են եղել Մոսկվա­յի հետ: ՀՅԴ-ին նրանց անդա­մակցությունն այս առումով չէր կարող գաղա­փա­րա­կան հիմնա­վո­րում ունե­նալ:  Ո՞վ էր ապա­հո­վել նրանց կապը Դաշնակցության հետ: Ըստ վստա­հե­լի աղբյուրնե­րի, այդ գործի գլխա­վոր կազմա­կերպիչն Իգոր Մուրադյանն էր, որ նույնպես ընտրվել էր ԼՂՀ Գերա­գույն խորհրդի պատգա­մա­վոր: ԳԽ «դաշնակցա­կան խմբակցության» բացա­հայտումը, ինչպես բազմա­թիվ ակա­նա­տեսներ են վկա­յել, շոկա­յին էր գործող իշխա­նություննե­րի համար: 

Գերա­գույն խորհրդի նստաշրջա­նի բացմանն ընդա­ռաջ, ըստ դեպքե­րին մասնա­կիցնե­րի վկա­յության, «դաշնակցության խմբակցությունը» նիստ է գումա­րել եւ որո­շել, որ ԳԽ նախա­գա­հի պաշտո­նում առա­ջադրում է Արթուր Մկրտչյա­նի թեկնա­ծությունը: Մյուս՝ գործող իշխա­նության, թեւի թեկնա­ծուն Ռոբերտ Քոչարյանն էր: Հունվա­րի 6‑ին կայա­ցած փակ-գաղտնի քվեարկության արդյունքնե­րով Գերա­գույն խորհրդի նախա­գահ է ընտրվում Արթուր Մկրտչյա­նը: Ռոբերտ Քոչարյա­նը հրա­ժարվում է ԳԽ նախա­գա­հի առա­ջին տեղա­կա­լի պաշտո­նում քվեարկվե­լու առա­ջարկից: ԳԽ նախա­գա­հի տեղա­կալ է ընտրվում Գեորգի Պետրոսյա­նը, իսկ առա­ջին տեղա­կա­լի պաշտո­նը մնում է թափուր: Ստե­փա­նա­կերտում ձեւա­վորված ուժա­յին մարմիննե­րը, ՊԱԿ‑ի վարչությունն ինչպե՞ս եւ ի՞նչ չափով են ազդել Գերա­գույն խորհրդի ընտրություննե­րին՝ բարդ է ասել: Բայց որ նրանք մասնակցություն ունե­ցել են՝ վկա­յում են շատ ակա­նա­տեսներ: 

Գաղտնիք է, թե ինչու՞ Լեռնա­յին Ղարա­բա­ղում ձեւա­վորված առա­ջին իշխա­նությունը գաղա­փա­րա-քաղա­քա­կան եւ անձնա­կան հարա­բե­րություննե­րի առումով պետք է լիներ Հայաստա­նի նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նի ընդդի­մա­խո­սը կամ նրա կողմից չընդունվա­ծը: Դրա­նում ի՞նչ դեր են խաղա­ցել Ստե­փա­նա­կերտի «ընդհա­տա­կը», ինքնա­պաշտպա­նա­կան ջոկատնե­րը,  ՆԳ եւ ՊԱԿ‑ի վարչություննե­րը: Ստույգ վկայված է, որ «դաշնակցության խմբակցությունը» նպա­տա­կադրված էր Ստե­փա­նա­կերտում վերցնել ամբողջա­կան իշխա­նությունը: Այդ նպա­տա­կով նա ԳԽ նախա­գահ ընտրված Արթուր Մկրտչյա­նին առա­ջարկում է կառա­վա­րության՝ Նախա­րարնե­րի խորհրդի, նախա­գա­հի պաշտո­նում ներկա­յացնել Իգոր Մուրադյա­նի թեկնա­ծությունը: Հիմնա­վորվում էր, որ Մուրադյա­նը մասնա­գի­տությամբ տնտե­սա­գետ է, եղել է «Ղարա­բաղ» կոմի­տեի առա­ջին նախա­գա­հը, Լեւոն Տեր-Պետրոսյա­նի գաղա­փա­րա­կան ընդդի­մա­խոսն է եւ Երեւա­նում ԼՂ խնդրի կարգա­վորման ամե­նա­հուսա­լի պաշտպա­նը կլի­նի: Ըստ տեղե­կություննե­րի՝ Արթուր Մկրտչյա­նը նման որո­շում կայացնե­լու «վճռա­կա­նություն չի դրսեւո­րել»: Վկա­յություններ կան, որ իրա­վի­ճա­կին լրջո­րեն միջամտել է նաեւ Հայաստա­նի նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նը: Տեւա­կան բանակցություննե­րից հետո Արթուր Մկրտչյա­նը «կայացրել է փոխզի­ջումա­յին վճիռ» եւ Նախա­րարնե­րի խորհրդի նախա­գա­հի պաշտո­նում ընտրվել է Օլեգ Եսա­յա­նը: Ըստ վստա­հե­լի աղբյուրնե­րի՝  Օլեգ  Եսա­յա­նի թեկնա­ծությունը Լեւոն Տեր-Պետրոսյա­նի մոտ պաշտպա­նել է փոխնա­խա­գահ Գագիկ Հարությունյա­նը: Հարությունյա­նը եւ Եսա­յա­նը Երեւա­նի պետա­կան համալսա­րա­նի տնտե­սա­գի­տության ֆակուլտե­տում համա­կուրսե­ցի­ներ էին: 

Այսպի­սով, 1992 թվա­կա­նի հունվա­րին Ստե­փա­նա­կերտում հաստատվում է ներքա­ղա­քա­կան շատ փխրուն ստա­տուս-քվո, երբ օրի­նա­կան իշխա­նությունը «դաշնակցա­կան» էր, փաստա­ցին՝ «լեւո­նա­կան»: Այս թեւն ավե­լի է ամրապնդվում, երբ առանց ԳԽ նախա­գա­հության համա­ձայնության Օլեգ Եսա­յա­նը ձեւա­վո­րում է գործա­դիր իշխա­նության ուժա­յին նոր մարմին՝ ԼՂՀ ինքնա­պաշտպա­նության կոմի­տե, որի նախա­գահ է նշա­նակվում Սերժ Սարգսյա­նը: 

(Շարունա­կե­լի)

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝ https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ