16.2 C
Yerevan

« Արցա­խի ԿԳԲ-ացումը »

Տեղե­կություններ կան, որ Արթուր Մկրտչյա­նի մահվան օրը զինված ջոկատնե­րից մեկը փորձ է արել մտնել Ստե­փա­նա­կերտ եւ «պատվի­րա­տունե­րի հետ հաշվե­հարդար տեսնել», որը, բարե­բախտա­բար, հաջողվել է անարյուն կանխել:

Վահրամ Աթա­նեսյան

մաս 25

1992 թվա­կա­նի ապրի­լի  14-ին Ստե­փա­նա­կերտի իր բնա­կա­րա­նում զոհվեց ԼՂՀ Գերա­գույն խորհրդի նախա­գահ Արթուր Մկրտչյա­նը: Պաշտո­նա­կան վարկա­ծով մահվան պատճառ է հանդի­սա­ցել իրեն ամրակցված «Մակա­րով» ատրճա­նի հետ «անզգույշ վարվե­լը»: Արթուր Մկրտչյա­նի մահվան առթիվ Հայաստա­նի տարածքում սուգ է հայտա­րարվել: Լրագրող Թաթուլ Հակոբյա­նի վկա­յությամբ՝ նրա մահվանն անդրա­դարձել են ԱՄՆ‑n եւ Ֆրանսիան: Ռուսաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րությա­նը դատա­պարտել է այդ «անմարդկա­յին արարքը», այն համա­րել «Ղարա­բա­ղում հայ եւ ադրբե­ջանցի մարդկանց անի­մաստ մահվան հերթա­կան դրսեւո­րում»: 

Այս պաշտո­նա­կան հայտա­րա­րությունը բավա­կան երկի­մաստ է. մի կողմից՝ «անմարդկա­յին արարք», որ կասկա­ծի տակ է դնում «զենքի հետ անզգույշ վարվե­լու» պաշտո­նա­կան վարկա­ծը, մյուս կողմից՝ «անի­մաստ մահ», ինչից կարող է տպա­վո­րություն ստեղծվել, թե Արթուր Մկրտչյա­նը «դարձել է ադրբե­ջա­նա­կան կողմի կույր վրի­ժա­ռության զոհը»: Քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո մի հարցազրույցում ԼՂՀ Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը, պատասխա­նե­լով Արթուր Մկրտչյա­նի մահվան հանգա­մանքնե­րի մասին հարցին, ասել է, որ քրեա­կան գործով բոլոր անհրա­ժեշտ գործո­ղություննե­րը կատարվել են: Բաբա­յա­նի իրա­զեկվա­ծությամբ՝ այդ պահին ԼՂՀ Գերա­գույն խորհրդի նախա­գա­հը բնա­կա­րա­նում կնոջ՝ Գոհար Մկրտչյա­նի, հետ մենակ է գտնվել եւ թե իրա­կա­նում ինչ է տեղի ունե­ցել՝ «կինը պատմել է»: Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յանն, ընդսմին, շուրջ երե­սուն տարվա ընթացքում առա­ջին անգամ հրա­պա­րա­կայնացրել է փաստ, որ Արթուր Մկրտչյա­նին ամրակցված եւ մահվան գործիք հանդի­սա­ցած «Մակա­րով» ատրճա­նա­կը պատա­հա­րից հետո գտնվել է «Բալա­յան Վալե­րի մոտ»: Խոսքն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ,  ԼՂՀ Գերա­գույն խորհրդի պաշտպա­նության հարցե­րով հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ, ՀՅԴ-ական Վալե­րի Բալա­յա­նի մասին է: Վերջինս ղարա­բաղյան Շարժման առա­ջին փուլի հայտնի դեմքե­րից է, համարվում է ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րի կազմա­կերպիչնե­րից մեկը: 

Թե ի՞նչ հանգա­մանքնե­րում է Արթուր Մկրտչյա­նին ամրագրված ատրճա­նա­կը հայտնվել «Բալա­յան Վալե­րի մոտ»՝ Սամվել Բաբա­յա­նը չի մանրա­մասնել: Եթե այդ տեղե­կությունը ճիշտ է,-իսկ ոչ ոք Սամվել Բաբա­յա­նի հայտա­րա­րությունը հրա­պա­րա­կա­յին չի հերքել,- ապա փաստը, որ ԳԽ նախա­գա­հի մահվան պատճառ հանդի­սա­ցած զենքը պատկան մարմիննե­րի կողմից որպես իրե­ղեն ապա­ցույց չի առգրավվել եւ ըստ էության դատաձգա­բա­նա­կան փորձաքննության չի ենթարկվել, այլ հայտնվել է մասա­նա­վոր անձի մոտ, արդեն իսկ կասկա­ծա­հա­րույց է: Արթուր Մկրտչյա­նի մահվան կապակցությամբ ԼՂՀ Ինքնա­պաշտպա­նության ուժե­րի կոմի­տեն հանդես է եկել հայտա­րա­րությամբ, որի ընդհա­նուր տոնայնությունից դատե­լով՝ փաստը գնա­հատված է որպես քաղա­քա­կան իշխա­նության եւ զինված ջոկատնե­րի հրա­մա­նա­տա­րության միջեւ առճա­կա­տում հրահրե­լու փորձ: Ինքնա­պաշտպա­նության ուժե­րի կոմի­տեն հավաստիացրել է, որ «ավե­լի կհա­մախմբվի քաղա­քա­կան ղեկա­վա­րության շուրջ»: 

Այս ձեւա­կերպումն իր հերթին տպա­վո­րություն է թողնում, թե մինչ այդ Գերա­գույն խորհրդի նախա­գա­հությունն, իրոք, ռազմա­կան ուժե­րի հետ տարա­ձայնություններ է ունե­ցել: Այդպես է, թե՝ ոչ, երեւի երբեք չի բացա­հայտվի: Փաստ է, որ Արթուր Մկրտչյա­նի մահը ոչ միայն նրա հարա­զատնե­րի եւ ընկերնե­րի, այլեւ Արցա­խի հանրության գերակշիռ մեծա­մասնության կողմից ընկալվել եւ շարունա­կա­բար ընկալվում է որպես «քաղա­քա­կան սպա­նություն»: Նման գնա­հա­տա­կան Հայաստա­նի Ազգա­յին ժողո­վի ամբիո­նից հնչեցրել է Վանո Սիրա­դեղյա­նը, երբ քննարկվում էր պատգա­մա­վո­րա­կան անձեռնմխե­լիությունից իրեն զրկե­լու հարցը: Տեղե­կություններ կան, որ Արթուր Մկրտչյա­նի մահվան օրը զինված ջոկատնե­րից մեկը փորձ է արել մտնել Ստե­փա­նա­կերտ եւ «պատվի­րա­տունե­րի հետ հաշվե­հարդար տեսնել», որը, բարե­բախտա­բար, հաջողվել է անարյուն կանխել: Մի շարք ակա­նա­տեսներ, սակայն, տարի­ներ շարունակ պնդել են, որ ԳԽ նախա­գա­հի պաշտո­նում Արթուր Մկրտչյա­նը «չի արդա­րացրել ՀՅԴ հույսե­րը», նրա եւ Դաշնակցության ղեկա­վա­րության միջեւ «առա­ջա­ցել էին լուրջ հակա­սություններ»: 

Որքանո՞վ են հավաստի այդ տեղե­կություննե­րը՝ չափա­զանց դժվար է ասել: Իրա­կա­նություն է, որ ՀՅԴ‑ն անգամ Հայաստա­նում կոա­լի­ցիոն իշխա­նության մաս կազմե­լու  եւ մեկ տարի հետո  Լեռնա­յին Ղարա­բա­ղի Ազգա­յին ժողո­վում ինը անդա­մից կազմված խորհրդա­րա­նա­կան խմբակցություն ունե­նա­լու պարա­գա­յում երբեք չի պահանջել Արթուր Մկրտչյա­նի մահվան գործի քննության վերա­բա­ցում: Ավե­լի քան քսան տարի հետո Հադրութում կանգնեցվել է Արթուր Մկրտչյա­նի կիսանդրին, իսկ Արցա­խի հերո­սի կոչման նա հետմա­հու արժա­նա­ցել է 2020 թվա­կա­նի օգոստո­սին՝ Արա­յիկ Հարությունյա­նի հրա­մա­նագրով: Ի դեպ, նախա­գա­հի պաշտոնն ստանձնե­լու օրով Արա­յիկ Հարությունյա­նը հարգանքի տուրք է մատուցել Արթուր Մկրտչյա­նի հիշա­տա­կին՝ այցե­լե­լով նրա գերզմա­նին: Զբա­ղեցնե­լով ԼՂՀ նախա­գա­հի պաշտո­նը, նման խորհրդանշա­կան քայլ չեն կատա­րել ոչ Ռոբերտ Քոչարյա­նը, ոչ Արկա­դի Ղուկասյա­նը, ոչ Բակո Սահակյա­նը:

(շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ