16.2 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Ինչու՞ ազա­տագրված քաղա­քում կայա­զոր չի մտցվել, պարե­տա­յին ժամ չի հաստատվել՝ մնում է չբա­ցա­հայտված: Պարզ չէ նաեւ, թե Լեռնա­յին Ղարա­բա­ղի ՆԳ  եւ Ազգա­յին անվտանգության վարչությունն ի՞նչ գործա­ռույթներ են իրա­կա­նացրել: Իրո­ղություն է, սակայն, որ ազա­տագրված Շուշին շուրջ երկու ամիս իշխա­նություն չի ունե­ցել: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 26-րդ

Արթուր Մկրտչյա­նի ողբերգա­կան մահն էլ ավե­լի թուլացրեց պետա­կան կառա­վարման համա­կարգում եւ ներքա­ղա­քա­կան կյանքում ԼՂՀ Գերա­գույն խորհրդի դերա­կա­տա­րությունը: ԳԽ նախա­գա­հի պարտա­կա­նություննե­րը վերա­պահվե­ցին ՀՅԴ-ական Գեորգի Պետրոսյա­նին, որ միա­ժա­մա­նակ հանդի­սա­նում էր Հայաստա­նի Գերա­գույն խորհրդի պատգա­մա­վոր: Մասնա­գի­տությամբ՝ տեխնոկրատ, կրթությամբ՝ ռուսա­խոս՝  Գերո­գի Պետրոսյա­նը ղարա­բաղյան Շարժման հրա­պա­րա­կա­յին գործիչ էր, բայց դա ակնհայտո­րեն բավա­րար չէր, որպեսզի կարո­ղա­նար գործադրել քաղա­քա­կան իշխա­նությունը: 

Ծայրա­հեղ ծանր պայմաննե­րում, երբ Լեռնա­յին Ղարա­բա­ղում գերխնդիր էր բնակչության տարրա­կան կարիքնե­րի ապա­հո­վումը, իսկ Երեւա­նից առա­քումներն իրա­կա­նացվում էին գործա­դիր իշխա­նության կամ ուղղա­կի Ինքնա­պաշտպա­նության ուժե­րի կոմի­տեի հասցեով, որի ձեռքում էին գտնվում նաեւ ներքին իրա­վի­ճա­կի կառա­վարման բոլոր լծակնե­րը, Գերա­գույն խորհուրդը չէր կարող իրացնել այն լիա­զո­րություննե­րը, որ վերա­պահված էին օրենքով: Իշխա­նության ակնհայտ վակուումը որո­շա­կիո­րեն մեղմեց Շուշիի ազա­տագրման ռազմա­գործո­ղությունը: Այդ մասին շատ, նույնիսկ չափա­զանց շատ է գրվել: Ըստ որոշ վկա­յություննե­րի, ռազմա­գործո­ղության օր նախա­պես նշա­նակվել էր ապրի­լի 24‑ը: Եթե դա ճիշտ է, կարե­լի է ենթադրել, որ Շուշիի ազա­տագրումը ծրագրվել կամ առնվազն այդ մասին քննարկումներ ընթա­ցել են դեռեւս Արթուր Մկրտչյա­նի կենդա­նության օրոք: Ռազմա­գործո­ղության հետաձգումը պատճա­ռա­բանվել է սպա­ռա­զի­նություննե­րի եւ զինամթերքի բավա­րար պաշարնե­րի բացա­կա­յությամբ: 

Ակնհայտ է, որ նման որո­շում չէր կարող ընդունվել ԼՂՀ ԳԽ կամ Ինքնա­պաշտպա­նության ուժե­րի կոմի­տեի «մեկուսի» որոշմամբ: Շուշիի ազա­տագրումը Լեռնա­յին Ղարա­բա­ղից դեպի Հայաստան ցամա­քա­յին հաղորդակցություն բացե­լու մեծ ծրագրի մի մասն էր: Այս դեպքում խնդի­րը պետք է ունե­նար միջազգա­յին լեգի­տի­մություն, իսկ դրա համար, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, ամիսնե­րի դիվա­նա­գի­տա­կան եւ հետա­խուզա­կան աշխա­տանքներ են տարվել: Քաղա­քա­կան առումով ընտրվել է պահ, երբ Խոջա­լուի անկման եւ քաղա­քա­ցիա­կան բնակչության շրջա­նում զոհեր ունե­նա­լու պատճա­ռով Ադրբե­ջա­նի Գերա­գույն խորհուրդը նախա­գահ Մութա­լի­բո­վին պաշտո­նազրկել, նրա պարտա­կա­նություննե­րը վերա­պա­հել էր ԳԽ նախա­գահ Յաղուբ Մամե­դո­վին: Վերջինս քաղա­քա­կա­նություն էր եկել Բաքվի բժշկա­կան ինստի­տուտի ռեկտո­րի պաշտո­նից եւ հայտնի էր «դոլար Յաղուբ» մակա­նունով: Ադրբե­ջա­նում փաստա­ցի անիշխա­նություն էր: 

Շուշիի անկումից հետո Ադրբե­ջա­նում քրեա­կան գործ է հարուցվել: Պետա­կան դավա­ճա­նության մեղադրանք է ներկա­յացվել զինվո­րա­կան պարետ Էլբրուս Օրուջեւին, թեեւ քաղա­քի պաշտպա­նության պատասխա­նա­տու էր նաեւ «Ադրբե­ջա­նի ժողովրդա­կան ճակատ» կուսակցոության ներկա­յա­ցուցիչ Ռահիմ Գազիեւը: Դիտարժան է, որ մեկ տարի հետո վերա­դառնա­լով իշխա­նության՝ Հեյդար Ալիեւը ոչ միայն ներում է շնորհել դատա­պարտված Օրուջեւին, այլեւ նրան արժա­նացրել գենե­րալ-մայո­րի կոչման, ծառա­յության նշա­նա­կել պաշտպա­նության նախա­րա­րությունում: Շուշիում ռազմա­կան գործո­ղություննե­րը դադա­րել են 1992 թվա­կա­նի մայի­սի  8‑ին: Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յանն ասում է, որ զորքը եւ մնա­ցած բնակչությունը Շուշիից հեռա­ցել են, երբ իր հրա­մա­նա­տա­րությամբ գործող ջոկա­տը փակել է դեպի Լաչին ճանա­պարհը՝ քաղա­քին սպառնա­լով տեւա­կան շրջա­փակմամբ: Այդուհանդերձ, Շուշիի ազա­տագրման օր պաշտո­նա­պես հայտա­րարվել է մայի­սի 9‑ը: 

Տասը օր հետո ԼՂ ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րը գրա­վել են Լաչին քաղա­քը եւ հարա­կից մոտ երկու տասնյակ գյուղեր եւ բացել Հայաստա­նի հետ ցամա­քա­յին հաղորդակցության ճանա­պարհը: Միջազգա­յին հանրության կողմից այն համարվել է «մարդա­սի­րա­կան միջանցք»: Չնա­յած Ադրբե­ջա­նի կողմից հարցի բարձրացմա­նը՝ ՄԱԿ‑ի Անվտանգության խորհուրդը Շուշիի եւ Լաչի­նի գրավման հարց չի քննարկել, այն դատա­պարտող եւ հայկա­կան ուժե­րը դուրս բերե­լու պահանջով բանա­ձեւ չի ընդունել: Փոխա­րե­նը ԼՂՀ պատկան մարմիննե­րի «անուշադրության պատճա­ռով» մայի­սի 9‑ի առա­վոտյան Շուշիի մի քանի թաղա­մա­սե­րում «պատա­հա­կան հրդեհներ են բռնկվել»: 

Ինչու՞ ազա­տագրված քաղա­քում կայա­զոր չի մտցվել, պարե­տա­յին ժամ չի հաստատվել՝ մնում է չբա­ցա­հայտված: Պարզ չէ նաեւ, թե Լեռնա­յին Ղարա­բա­ղի ՆԳ  եւ Ազգա­յին անվտանգության վարչությունն ի՞նչ գործա­ռույթներ են իրա­կա­նացրել: Իրո­ղություն է, սակայն, որ ազա­տագրված Շուշին շուրջ երկու ամիս իշխա­նություն չի ունե­ցել: Այդ ընթացքում ո՞վ է վերահսկել քաղա­քը: Ի՞նչ օպե­րա­տիվ աշխա­տանք են կատա­րել ԼՂՀ հատուկ ծառա­յություննե­րը՝ երբեք հրա­պա­րա­կա­յին տեղե­կություն չի տարածվել: Հատկա­պես ուշագրավ է մի հարց. Հեռա­ցող ադրբե­ջանցի­ներն իրենց հետ տարե՞լ են Շուշիի բանտի փաստաթղթե­րը, որ կարող էին լույս սփռել «Կոլցո» ռազմա­գործո­ղության ընթացքում այնտեղ հայ գերի­նե­րի նկատմամբ գործադրված բռնություննե­րի, դրանցում խորհրդա­յին պատժիչ ուժե­րի ներգրավվա­ծության մասին: «ԿԳԲ»-ն, կարծես, Շուշիում ջնջել է իր հանցա­վո­րության հետքե­րը: ԼՂՀ հատուկ ծառա­յություննե­րը մասնակցե՞լ են «մաքրա­գործման հատուկ գործո­ղությա­նը»:

(շարունա­կե­լի)

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ