16.2 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Նույն ամիսնե­րին Մարտա­կերտ է գործուղվել նաեւ Լեո­նիդ Ազգալդյա­նը, որի աջա­կի­ցը Վլա­դի­միր Բալա­յանն էր: Հայտնի չէ, թե «Ազա­տագրա­կան բանա­կի» եւ Մարտա­կերտի ինքնա­պաշտպա­նա­կան շտա­բի միջեւ ինչ աստի­ճա­նա­հարգություն է ձեւա­վորվել, բայց գաղա­փա­րա-քաղա­քա­կան առումով նրանք միեւնույն՝ ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կան ուժե­րի ճամբա­րում էին:

Վահրամ Աթա­նեսյան

մաս 27-րդ

1992 թվա­կա­նի հունվա­րի 19-ին Ստե­փա­նա­կերտում զոհվել է Հայաստա­նի Գերա­գույն խորհրդի պատգա­մա­վոր Վիգեն Շիրինյա­նը: Նա այդ օրը մասնակցել է ԼՂՀ Գերա­գույն խորհրդի նստաշրջա­նին: Ըստ պաշտո­նա­կան վարկա­ծի՝ Շիրինյա­նը դարձել է Շուշիից արձակված «Ալա­զան» չկա­ռա­վարվող հրթի­ռի պայթյունի զոհ: Այլ տեղե­կություննե­րով՝ «նրա ուղղությամբ նռնակ են նետել»: Վիգեն Շիրինյա­նի զոհվե­լու առթիվ քրեա­կան գործ չի հարուցվել, հետաքննություն չի իրա­կա­նացվել: Որեւէ ստույգ տեղե­կություն չկա, թե ինչ հանգա­մանքնե­րում է նա զոհվել: Որոշ տվյալնե­րով՝ ԳԽ նստաշրջա­նը տեւել է մինչեւ ուշ երե­կո, Շիրինյա­նը մի քանի ընկերնե­րի հետ դուրս է եկել նիստե­րի դահլի­ճից եւ մտա­դիր է եղել գիշե­րել գործընկերնե­րից մեկի տանը եւ ճանա­պարհին էլ դարձել է «Շուշիից արձակված «Ալա­զա­նի» պայթյունի զոհ»: 

Վիգեն Շիրինյա­նը 1969 թվա­կա­նին ավարտել է Երեւա­նի պոլի­տեխնի­կա­կան ինստի­տուտը եւ ավե­լի քան վեց տարի աշխա­տել «Երազ» ավտո­գործա­րա­նում: 1975 թվա­կա­նին վերա­դարձել է Լեռնա­յին Ղարա­բաղ եւ աշխա­տանքի անցել Մարտա­կերտ քաղա­քի կենտրո­նա­կան կաթսա­յա­տա­նը: Շիրինյա­նը, ինչպես նրան մոտի­կից ճանա­չողներն են վկա­յում, ռոմանտիկ բնա­վո­րություն ուներ, գրում էր ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կան ոտա­նա­վորներ: Ղարա­բաղյան շարժման առա­ջին օրե­րին Վիգեն Շիրինյա­նը Մարտա­կերտ քաղա­քում ձեռք է բերել համարձակ եւ նվիրյալ գործչի համա­րում, երբ շրջա­նա­յին խորհրդի գործա­դիր կոմի­տեի շենքի տանի­քից հեռացրել է Ադրբե­ջա­նի դրո­շը եւ կոչ արել մինչեւ վերջ կանգնել «միա­ցում» կարգա­խո­սի դիրքե­րում: 1990 թվա­կա­նի մայի­սի 20-ին Վիգեն Շիրինյա­նը ընտրվել է Հայաստա­նի Գերա­գույն խորհրդի պատգա­մա­վոր: Քաղա­քա­կան հայացքնե­րով նախա­պես հարե­լով ոչ կոմունիստա­կան Հայոց համազգա­յին շարժմա­նը, որոշ ժամա­նակ անց նա հեռա­ցել է ՀՀՇ-ից եւ հարել ԳԽ ազգա­յին ուժե­րի խմբակցությա­նը, որի առանցք կազմում էր ՀՅԴ‑ն: Անդամագրվե՞լ է Վիգեն Շիրինյա­նը Դաշնակցությա­նը, թե՞ եղել է միայն համա­կիր՝ հայտնի չէ: Ակա­նա­տեսնե­րը վկա­յում են, որ Վիգեն Շիրինյանն արդեն 1991 թվա­կա­նին Մարտա­կերտում ձեւա­վո­րել է համա­խոհնե­րի բավա­կան ազդե­ցիկ թիմ եւ հակադրվել շրջա­նի ղեկա­վար Վահան Գաբի­րելյա­նին: 

«Կոլցո» ռազմա­գործո­ղության շրջա­նում Շիրինյա­նը եւ իր համա­կիրնե­րը նախա­ձեռնել են Վահան Գաբրիելյա­նին անվստա­հություն հայտնե­լու գործընթաց: Այդ հարցով հրա­վիրված նստաշրջա­նը, սակայն, մերժել է Գաբրիելյա­նին պաշտո­նանկ անե­լու նախա­ձեռնությունը: ԼՂՀ Գերա­գույն խորհրդի ձեւա­վո­րումից հետո, ինչպես ակա­նա­տեսներն են վկա­յում, Վիգեն Շիրինյա­նը Մարտա­կերտի շրջա­նից ընտրված մի քանի պատգա­մա­վորնե­րի ուղղորդել է դեպի ՀՅԴ: Շիրինյա­նը Երեւա­նում ունե­ցած կապե­րի շնորհիվ Մարտա­կերտի ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րի համար զենք եւ զինամթերք ձեռք բերե­լու առանձին կապուղի է ստեղծել: Այդ գործում նրա վստա­հե­լի անձը ԼՂՀ ԳԽ պատգա­մա­վոր, քարհանքի տնօ­րեն Վագիֆ Գալստյանն էր: Այդ փուլում Ինքնա­պաշտպա­նության ուժե­րի կոմի­տեն փորձում էր համախմբել ոչ միայն զինված ջոկատնե­րին, նրանց ենթարկեցնել միասնա­կան հրա­մա­նի, այլեւ կանո­նա­կարգել Երեւա­նից մատա­կա­րա­րումնե­րը: 

Պետք է ընդգծել, որ նույն ամիսնե­րին Մարտա­կերտ է գործուղվել նաեւ Լեո­նիդ Ազգալդյա­նը, որի աջա­կի­ցը Վլա­դի­միր Բալա­յանն էր: Հայտնի չէ, թե «Ազա­տագրա­կան բանա­կի» եւ Մարտա­կերտի ինքնա­պաշտպա­նա­կան շտա­բի միջեւ ինչ աստի­ճա­նա­հարգություն է ձեւա­վորվել, բայց գաղա­փա­րա-քաղա­քա­կան առումով նրանք միեւնույն՝ ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կան ուժե­րի, ճամբա­րում էին: Վիգեն Շիրինյա­նի կորուստը Մարտա­կերտի շրջա­նի ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րի համար բավա­կան ծանր էր: Նրա մահով խզվել է Երեւա­նի հետ առանձին հաղորդուղին, նրա համա­խոհնե­րը կորցրել են վստա­հությունը, ավե­լի է խորա­ցել օրի­նա­կան իշխա­նության եւ ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կան ուժե­րի միջեւ անվստա­հությունը: Այդ հակա­սությունը չէր կարող անհե­տեւանք մնալ: 

1992 թվա­կա­նի մարտի կեսե­րին շրջա­նա­յին խորհրդի արտա­հերթ նստաշրջա­նը պաշտո­նից հեռացնում է Վահան Գաբրիելյա­նին: Շրջխորհրդի գործկո­մի նախա­գահ է ընտրվում վարչա­կան աշխա­տանքում լիո­վին անփորձ Ներսես Օհանջանյա­նը, որի թեկնա­ծությունն առա­ջադրել է ինքնա­պաշտպա­նության շրջա­նա­յին շտա­բը: Քաղա­քա­կան այդ փոխա­տե­ղությունն, ըստ երեւույթին, հատուկ ծառա­յություննե­րի կազմա­կերպած գործո­ղություն էր, որի նպա­տա­կը ԼՂՀ Ինքնա­պաշտպա­նության ուժե­րի կոմի­տեի եւ Մարտա­կերտի տեղա­կան խմբա­վո­րումնե­րի միջեւ հակա­սություննե­րի հարթումն էր։

(շարունա­կե­լի)

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ