16.2 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Ոչ ոք, կարծես, ուշադրություն չի դարձրել մի կարեւոր հանգա­մանքի. Ադրբե­ջա­նում նախա­գա­հա­կան ընտրության նախօ­րեին՝ 1992 թվա­կա­նի հունի­սի 6‑ին Ստե­փա­նա­կերտում գումարվել է ԼՂՀ Գերա­գույն խորհրդի նստաշրջան՝ օրա­կարգա­յին մեկ՝ ԳԽ նախա­գա­հի ընտրության հարցով:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 28-րդ

1992 թվա­կա­նի հունի­սի  7‑ին Ադրբե­ջա­նում տեղի են ունե­նում նախա­գա­հի արտա­հերթ ընտրություններ: Առա­վե­լա­գույն քվե­ներ՝ մասնա­կիցնե­րի ընդհա­նուր ձայնե­րի 59,5 տոկոսն ստա­նում է Աբուլֆազ Էլչի­բե­յը: Ուշագրավ է, որ նա ձայնե­րի ամե­նա­մեծ քանակ՝  88,1 տոկոս, ստա­նում է Նախի­ջեւա­նի ինքնա­վա­րության տարածքում: Ճիշտ է, Աբուլֆազ Ալիեւը, որ հետո պետք է քաղա­քա­կան «Էլչի­բեյ» անունն ստա­նար, ծնունդով Նախի­ջեւա­նի ԻՀ Օրդուբա­դի շրջա­նի Քելե­քի գյուղից է, բայց այդ հաջո­ղությունը չէր ունե­նա, եթե այդպես չցանկա­նար ինքնա­վա­րության ղեկա­վար Հեյդար Ալիեւը:

Այդ ընտրություննե­րից ավե­լի քան երկու տասնամյակ հետո ադրբե­ջանցի քաղա­քա­կան գործիչ Լալա –Շեւքեթ Հաջիեւան վկա­յել է, որ Ադրե­ջա­նի նախա­գա­հի թեկնա­ծունե­րի առա­ջադրման փուլում իրենց զանգա­հա­րել է Հեյդար Ալիեւը եւ խնդրել, որ Մոսկվա­յից շտապ մեկնի Բաքու, հանդի­պի Էլչի­բե­յի հետ եւ իմա­նա նրա մտադրություննե­րը: Հաջիեւան պատմել է, որ նույն օրն ինքը «արվարձա­րա­նա­յին թեյա­րաննե­րից մեկում» Էլչի­բե­յի հետ առանձնազրույց է ունե­ցել, որի ընթացքում «Աբուլֆա­զը հավաստիացրել է, որ հարկադրված է նախա­գա­հի պաշտո­նից հավակնորդ դարձել, գերա­զանց գիտի, որ այդ տեղը պատկա­նում է Հեյդար Ալիեւին եւ ընտրվե­լուց հետո ցանկա­ցած պահի պատրստ կլի­նի պաշտո­նը զիջել ամե­նաարժա­նա­վո­րին»:

Ըստ երեւույթին, Հեյդար Ալիեւի թիմն Էլչի­բե­յի օգտին աշխա­տել է նաեւ Բաքվում եւ Ադրբե­ջա­նի բոլոր շրջաննե­րում: Ադրբե­ջա­նա­կան բազմա­թիվ աղբյուրներ վկա­յում են, որ Աբուլֆազ Էլչի­բե­յը միշտ գտնվել է Հեյդար Ալիեւի ազդե­ցության տակ: Հանդի­սա­նա­լով Գիտություննե­րի ակա­դե­միա­յի Պատմության ինստի­տուտի գիտաշխա­տող, Էլչի­բե­յը 1975 թվա­կա­նին մեղադրվել է պանթուրքիզմի մեջ: 

Ակա­նա­տեսնե­րը եւ գործին առնված մարդիկ վկա­յում են, որ երբ ՊԱԿ‑ի հանրա­պե­տա­կան կոմի­տեի նախա­գա­հը Հեյդար Ալիեւին զեկուցել է «թանթուրքիստա­կան խմբա­կի բացա­հայտման» մասին, Ադրբե­ջա­նի կոմունիստ առաջնորդը շատ սառը ընդհա­տել է եւ ասել. «Մեզ մոտ չի կարող լինել ոչ նացիո­նա­լիզմ, ոչ պանթուրքիզ, մենք բազմազգ հանրա­պե­տություն ենք»: Գործն, իհարկե, ամեն դեպքում հասել է դատա­րան, բայց Էլչի­բե­յը չորս տարվա պատի­ժը կրել է Շուվելյա­նի ուղղիչ-աշխա­տանքա­յին գաղութում, իսկ վաղա­ժամկետ ազատ արձակվե­լուց հետո աշխա­տանքի նշա­նակվել ԳԱ Արեւե­լա­գի­տության ինստի­տում:

Քաղա­քա­գետ Զարդուշտ Ալի­զա­դեն «Երկրորդ հանրա­պե­տության վախճա­նը» գրքում պատմում է, որ 1989 թվա­կա­նին Ռիգա­յում մերձբալթյան հանրա­պե­տություննե­րի այլա­խոհ պատվի­րակնե­րը հրա­ժարվել են սեղմել Էլչի­բե­յի ձեռքը: 

«ԽՍՀՄ-ում քաղա­քա­կան այլա­խո­հը բանտից ազատվե­լուց հետո կարող էր պահակ, դռնա­պան կամ հնո­ցա­պան աշխա­տել, իսկ այդ մարդը ԳԱ աշխա­տա­կից է, ուրիշ ի՞նչ է պետք, որպեսզի ես համոզվեմ, որ նա ՊԱԿ‑ի գործա­կալ է»,- Ալի­զա­դեի վկա­յությամբ հայտա­րա­րել է Վիա­տաուտաս Լանդսբերգիստ եւ Էլչի­բե­յից երե­սը «զզվանքով շրջել»:

ՊԱԿ‑ի երկա­րամյա գործա­կալ Էլչի­բե­յը միայն ՊԱԿ‑ի գենե­րալ Հեյդար Ալիեւի եւ նրա մոսկովյան հովա­նա­վորնե­րի օգնությամբ կարող էր Ադրբե­ջա­նի նախա­գահ ընտրվել, բայց արտա­քին տպա­վո­րություն ստեղծե­լու համար մինչ այդ հատուկ ծառա­յություններն Էլչի­բե­յի համար ստեղծել էին «մոլե­ռանդ պանթուրքա­կա­նի եւ հակաի­րա­նա­կա­նի» կերպար, որ, ցավոք, առայսօր շրջա­նառվում է նաեւ Հայաստա­նի փորձա­գի­տա­կան հանրության կողմից:

Ոչ ոք, կարծես, ուշադրություն չի դարձրել մի կարեւոր հանգա­մանքի. Ադրբե­ջա­նում նախա­գա­հա­կան ընտրության նախօ­րեին՝  1992 թվա­կա­նի հունի­սի 6‑ին Ստե­փա­նա­կերտում գումարվել է ԼՂՀ Գերա­գույն խորհրդի նստաշրջան՝ օարկարգա­յին մեկ՝ ԳԽ նախա­գա­հի ընտրության հարցով:

Խիստ արտա­ռոց է, որ այդ նստաշրջա­նը գումարվել է ոչ թե ԳԽ նստա­վայրում, այլ պետա­կան թատրո­նի դահլի­ճում: Նստաշրջա­նին ներկա է գտնվել Հայաստա­նի Գերա­գույն խորհրդի պատվի­րա­կություն՝ Բաբկեն Արարքցյա­նի գլխա­վո­րությամբ: Շուշիի ազա­տագրումից, Հայաստա­նի հետ մարդա­սի­րա­կան միջանցքի բացումից հետո, ռազմա­գործո­ղություններ, որոնց անմի­ջա­կան մասնակցություն է ունե­ցել Ռոբերտ Քոչարյա­նը, թվում էր, թե ԳԽ նախա­գա­հի պաշտո­նում նրա ընտրության հարցը կանխո­րոշված է:

Երկօրյա բուռն քննարկումնե­րից, մի քանի փուլով անցկացված փակ-գաղտնի քվեարկություննե­րից հետո, սակայն, Ռոբերտ Քոչարյա­նը երկրորդ անգամ ԳԽ նախա­գահ չի ընտրվել: Որպես այլընտրանք՝ առա­ջարկվել է Շահումյա­նի ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րի հրա­մա­նա­տար Շահեն Մեղրյա­նի թեկնա­ծու:

Որքան էլ արտա­ռոց չհնչի՝ ԳԽ-ում մեծա­մասնություն ունե­ցող ՀՅԴ‑ն չի ապա­հո­վել իր առա­ջադրած թեկնա­ծուի ընտրությունը, ԼՂՀ Գերա­գույն խորհրդի նախա­գա­հի պաշտո­նը դարձյալ մնա­ցել է թափուր: Մեկ շաբաթ հետո՝ 1992 թվա­կա­նի հունի­սի  13–14-ին Շահումյա­նի շրջանն ամբողջո­վին գրավված էր:

(շարունա­կե­լի)

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ