16.2 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Տարի­ներ շարունակ իշխել է քաղա­քա­կան այն մոտե­ցումը, որ Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեն ստեղծվել է, որպեսզի «իշխա­նությունը խլվի Դաշնակցությունից եւ անցնի ՀՀՇ-ին»: Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեի անդամնե­րից ՀՀՇ‑ի հետ առնչություն է ունե­ցել միայն Ռոբերտ Քոչարյա­նը: 

Վահրամ Աթա­նեսյան

մաս 30-րդ

1992 թվա­կա­նի օգոստո­սին  15-ին ԼՂՀ Գերա­գույն խորհրդի որոշմամբ ստեղծվում է գործա­դիր իշխա­նության նոր մարմին՝  Պաշտպա­նության պետա­կան կոմի­տե: Դրան նախորդում է  կառա­վա­րության՝ Նախա­րարնե­րի խորհրդի նախա­գահ Օլեգ Եսա­յա­նի հրա­ժա­րա­կա­նը: Ընդ որում, խիստ ուշագրավ է, որ հրա­ժա­րա­կա­նի դիմումում Պաշտպա­նության պետա­կան կոմի­տե ստեղծե­լու առա­ջարկություն ԳԽ նախա­գա­հությանն արել է հենց Օլեգ Եսա­յա­նը: Նա կառա­վա­րության ղեկա­վար էր նշա­նակվել որպես «փոխզի­ջումա­յին դեմք»: Գերա­գույն խորհրդի դաշնակցա­կան մեծա­մասնությունը ԼՂՀ Նախա­րարնե­րի խորհրդի նախա­գա­հի պաշտո­նում տեսնում էր Իգոր Մուրադյա­նին: 

Գերա­գույն խորհրդի նախա­գա­հության որոշմամբ Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեի նախա­գահ է նշա­նակվում Ռոբերտ Քոչարյա­նը, որ երկու անգամ առա­ջադրվել էր ԳԽ նախա­գա­հի թեկնա­ծու, բայց չէր ընտրվել: Նույն որոշմամբ ԼՂՀ Գերա­գույն խորհրդի նախա­գա­հությունը Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեի անդամներ է նշա­նա­կում Բորիս Առուշանյա­նին, որ մինչ այդ Նախա­րարնե­րի խորհրդի նախա­գա­հի տեղա­կալ էր, Կարեն Բաբուրյա­նը, որ ԳԽ պետա-իրա­վա­կան հարցե­րի հանձնա­ժո­ղո­վի նախա­գահն էր, Արմեն Իսա­գուլո­վը,  որ ՆԳ վարչության պետն էր, Սամվել Բաբա­յա­նը, որ փաստա­ցի ինքնա­պաշտպա­նության ուժե­րի հրա­մա­նա­տարն էր, ինչպես նաեւ ԳԽ պաշտպա­նության եւ անվտանգության հարցե­րի հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Վալե­րի Բալա­յա­նը: Գերա­գույն խորհրդի որոշմամբ Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեին տրվում է գործունեության վեցամսյա ժամկետ եւ ընդլայնված լիա­զո­րություններ: Փաստա­ցի ստեղծվում է արտա­կարգ կառա­վարման ռազմա-քաղա­քա­կան մարմին, որի ձեռքում կենտրո­նա­նում է ամբողջ գործա­դիր իշխա­նությունը: 

Տարի­ներ շարունակ իշխել է քաղա­քա­կան այն մոտե­ցումը, որ Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեն ստեղծվել է, որպեսզի «իշխա­նությունը խլվի Դաշնակցությունից եւ անցնի ՀՀՇ-ին»: Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեի անդամնե­րից ՀՀՇ‑ի հետ առնչություն է ունե­ցել միայն Ռոբերտ Քոչարյա­նը: Կարեն Բաբուրյա­նը կուսակցա­կան չէր, ինչպես նաեւ՝ Արմեն Իսա­գուլո­վը եւ Սամվել Բաբա­յա­նը: ՊՊԿ‑ի նախա­գա­հի տեղա­կալ նշա­նակված Բորիս Առուշանյա­նը եւ հանձնա­ժո­ղո­վի անդամ Վալե­րի Բալա­յա­նը, մինչդեռ, Դաշնակցության անդամ էին: Այս հանգա­մանքը թույլ է տալիս եզրա­կացնել, որ ԼՂՀ-ում իշխանափոխությունը,-իսկ կատարվածն այլ բնո­րո­շում չունի, տեղի է ունե­ցել ՀՅԴ Բյուրո­յի համա­ձայնությամբ: Հակա­ռակ դեպքում Դաշնակցությունն Արցա­խի կառույցի իր երկու հեղի­նա­կա­վոր եւ ազդե­ցիկ անդամնե­րին չէր լիա­զո­րի, որ «հհշ-ական» Ռոբերտ Քոչարյա­նի ենթա­կա­յությամբ աշխա­տեն:

Զուտ պատե­րազմա­կան իրա­վի­ճա­կի տրա­մա­բա­նությամբ՝ Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեի ստեղծումը նույնիսկ շուրջ երե­սունե­րեք տարի­նե­րի հեռա­վո­րությունից միանգա­մայն արդա­րացված է ընկալվում: Այդ պահի դրությամբ ԼՂ տարածքի մոտ կեսն արդեն օկուպացված էր, ադրբե­ջա­նա­կան կողմն, ունե­նա­լով Գյա­ջա­յի դեսանտա­յին դիվի­զիա­յի զրա­հա­տեխնի­կա­յի, հրե­տա­նա­յին միջոցնե­րի, օդուժի եւ մասնա­գետ սպա­նե­րի աջակցությունը, մեծացնում էր ճնշումը: Այդ օրե­րին մարտերն ընթա­նում էին արդեն Սարսանգի հիդրո­հանգույցի շրջա­նում, հակա­ռա­կորդը մեծ առա­վե­լություն ուներ նաեւ Հադրութի եւ Ասկե­րա­նի ուղղություննե­րում: 

ՊՊԿ‑ի ստեղծումը հաղթա­հա­րեց անո­րո­շությունը, կազմա­վորվեց Պաշտպա­նության բանակ, բոլոր ջոկատնե­րը ենթարկվե­ցին միասնա­կան հրա­մա­նի: Այդ գործում անուրա­նա­լի է Սամվել Բաբա­յա­նի վաստա­կը: Լինե­լով կոշտ եւ խարիզմա­տիկ գործիչ՝ Բաբա­յա­նը կարո­ղա­նում է համախմբել մարտա­կան ջոկատնե­րին: ՊՊԿ‑ն ընդունում է մի շարք կոշտ որո­շումներ, բանա­կի կազմում ստեղծվում է առանձին ռազմա­կան ոստի­կա­նություն, սահմանվում է պարտա­դիր զորա­կոչ, որին ենթա­կա էին մինչեւ հիսուն տարե­կան բոլոր առողջ տղա­մարդիկ: Արդեն սեպտեմբե­րին ռազմա­ճա­կատնե­րում իրա­վի­ճա­կը հարա­բե­րա­կա­նո­րեն կայունա­նում է: Ստե­փա­նա­կերտում հաստատվում է ռազմա­կան դիկտա­տուրա: 

(Շարունա­կե­լի)

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ