16.2 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Նախա­պատրաստա­կան մոտ չորս ամիս տեւած պատրաստություննե­րից հետո 1993թվականի փետրվա­րի  5‑ին ԼՂՀ ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րը ռազմա­ճա­կա­տի հյուսի­սա­յին ուղղությամբ անցել են հակա­հարձակման: Ռազմա­ճա­կա­տում ձեռք բերած հաջո­ղություննե­րին զուգա­հեռ Ստե­փա­նա­կերտում սրվել է ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 31-րդ

1992 թվա­կա­նի սեպտեմբե­րի  2‑ին կազմա­վորվել է ԼՂՀ Պաշտպա­նության բանա­կը, որի հրա­մա­նա­տար է նշա­նակվել Սամվել Բաբա­յա­նը՝ հանդի­սա­նա­լով միա­ժա­մա­նակ Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեի անդամ: Խիստ արտա­ռոց է, որ ՊՊԿ անդամ չի նշա­նակվել ԼՂՀ ինքնա­պաշտպա­նության կոմի­տեի նախա­գահ Սերժ Սարգսյա­նը: Կազմա­վորվել են պաշտպա­նա­կան շրջաններ, նշա­նակվել հրա­մա­նա­տարներ: Քաղա­քա­կան առումով կարեւոր էր Մարտա­կերտի պաշտպա­նա­կան շրջա­նի կազմա­վո­րումը, այդ շրջա­նում ՊՊԿ լիա­զոր ներկա­յա­ցուցչի նշա­նա­կումը: 

Մինչ այդ Երեւա­նում ընդդի­մությունը քարոզչություն էր տարա­ծել, որ իշխա­նություննե­րը «լուծա­րել են Մարտա­կերտի շրջա­նը, քանի որ այն պայմա­նա­վորվա­ծության համա­ձայն հանձնված է Ադրբե­ջա­նին»: 1992 թվա­կա­նի սեպտեմբե­րի  26‑ը կարե­լի է Ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմում ճակա­տագրա­կան օր համա­րել. Հակա­ռա­կորդին հաջողվում է կոտրել հյուսի­սա­յին ուղղության պաշտպա­նա­կան վերջին բնա­գի­ծը եւ գրա­վել Չլդրան-Կիչան հատվա­ծը՝ դուրս գալով Խաչե­նի կամրջի վրա, որտե­ղից մինչեւ Ստե­փա­նա­կերտ ուղիղ գծով հազիվ քսան կիլո­մետր հեռա­վո­րություն է: Նույն օրը Վաշինգտո­նում ԱՄՆ Կոնգրեսն ընդունում է «Ազա­տության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը, որով ամե­րիկյան կառա­վա­րությանն արգելվում է որեւէ օժանդա­կություն ցույց տալ Ադրբե­ջա­նին, քանի դեռ վերջինս չի դադա­րեցնի Հայաստա­նի շրջա­փա­կումը եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղի դեմ ռազմա­կան ագրե­սիան: Նույն շրջա­նում տեւա­կան բանակցություննե­րից հետո Հայաստա­նին հաջողվում է Ռուսաստա­նի հետ համա­ձայնության հասնել խորհրդա­յին նախկին 7‑րդ բանա­կի սպա­ռա­զի­նություննե­րի բաշխման հարցում: Ավե­լի վաղ Ռուսաստա­նը խորհրդա­յին 4‑րդ բանա­կի ամբողջ սպա­ռա­զի­նությունը հանձնել էր Ադրբե­ջա­նին: 

Ռուս-հայկա­կան այդ համա­ձայնությունը, բայց ամե­նից առաջ ԱՄՆ Կոնգրե­սի ընդունած ուղղումը Ղարա­բաղյան պատե­րազմում աշխարհա­քա­ղա­քա­կան առաջնա­հերթություննե­րի վերա­նայման սկիզբ էին: Ի՞նչ ջանքե­րի գնով է հաջողվել կասեցնել Ռուսաստա­նի կողմից Ադրբե­ջա­նին ցուցա­բերվող ուղղա­կի աջակցությունը՝ հրա­պա­րա­կա­յին վկա­յումնե­րը քիչ են: Պետք է ընդգծել մի կարեւոր հանգա­մանք. մարտա­կան գործո­ղություննե­րի ընթացքում ԼՂՀ ինքնա­պաշտպա­նության ուժե­րին հարողվել է ոչնչացնել կամ գերի վերցնել ռուս ու ռուսա­խոս վարձկաննե­րի: Այդ հանգա­մանքը թույլ է տվել Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րում ունե­նալ հավելյալ կռվաններ: Իր դերն է խաղա­ցել նաեւ Ադրբե­ջա­նի քաղա­քա­կան իշխա­նության «հաջո­ղություննե­րից գլխապտույտը». Ռուսաստա­նից ստա­նա­լով անհրա­ժեշտ աջակցությունը՝ մի քանի ամիս հետո Աբուլֆազ Էլչի­բե­յը կտրուկ փոխել է հռե­տո­րա­բա­նությունը եւ բացա­հայտվել որպես տարա­ծաշրջա­նից ռուսա­կան գործո­նը բացա­ռե­լու քաղա­քա­կան գծի հետեւորդ: Ռազմա­ճա­կա­տում իրա­վի­ճա­կի որո­շա­կի կայունացմանն, անկասկած, նպաստել է նաեւ Ստե­փա­նա­կերտում իշխա­նության կենտրո­նա­ցումը Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի ձեռքում, որը ՊՊԿ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նին թույլ էր տալիս կայացնել կտրուկ որո­շումներ: 

Նախա­պատրաստա­կան մոտ չորս ամիս տեւած պատրաստություննե­րից հետո 1993թվականի փետրվա­րի  5‑ին ԼՂՀ ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րը ռազմա­ճա­կա­տի հյուսի­սա­յին ուղղությամբ անցել են հակա­հարձակման: Ռազմա­ճա­կա­տում ձեռք բերած հաջո­ղություննե­րին զուգա­հեռ Ստե­փա­նա­կերտում սրվել է ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը: Բանն այն է, որ ԼՂՀ Գերա­գույն խորհուրդը Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեին տվել էր գործունեության վեցամսյա լիա­զո­րություններ: Լրա­ցել է սահմանված ժամկե­տը, իսկ ՊՊԿ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նը Գերա­գույն խորհրդին հաշվետվություն ներկա­յացնե­լու պահանջը թողել է անպա­տասխան: Քաղա­քա­կան կուլիսնե­րում խոսակցություն է տարածվել, որ, օգտա­գործե­լով ռազմա­ճա­կատնե­րում իրա­վի­ճա­կի փոփո­խությունը, Գերա­գույն խորհրդի նախա­գա­հությունը մտա­դիր է ՊՊԿ‑ի լիա­զո­րություննե­րը դադա­րեցնել, վերա­կազմա­վո­րել գործա­դիր իշխա­նությունը եւ կառա­վարման լծակնե­րը վերա­դարձնել իրեն: 

Այդ խոսակցություններն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, անհիմն չէին: Մարտա­կան գործո­ղություննե­րը կառա­վա­րե­լուն զուգա­հեռ՝ Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը հարկադրված է եղել զբաղվել նաեւ ներքա­ղա­քա­կան հարցե­րով: Ըստ միանգա­մայն վստա­հե­լի աղբյուրնե­րի, այդ օրե­րին նա պաշտպա­նա­կան բոլոր շրջաննե­րի հրա­մա­նա­տարնե­րի հետ առանձին հանդի­պումներ է ունե­ցել, ապա հրա­պա­րակվել է ՊԲ հրա­մա­նա­տա­րության հայտա­րա­րությունը, որով զինված ուժե­րը փաստա­ցի վերջնա­գիր են ներկա­յացրել ԳԽ նախա­գա­հությա­նը եւ միանշա­նա­կո­րեն պնդել, որ քաղա­քա­կան ղեկա­վա­րություն ասե­լով իրենք միայն ենթարկվում են Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեին: Այդպի­սով հերթա­կան ներքա­ղա­քա­կան ճգնա­ժա­մը հաղթա­հարվել է, այս անգամ, բարե­բախտա­բար, առանց մարդկա­յին կորուստնե­րի: 

Իրա­վի­ճա­կի հաղթա­հարմա­նը մեծ ծառա­յություն են մատուցել ՆԳ վարչությունը, Ազգա­յին անվտանգության եւ բանա­կի հակա­հե­տա­խուզա­կան ծառա­յություննե­րը: Կարե­լի է ասել, որ այդ փուլից Ստե­փա­նա­կերտում քաղա­քա­կան եւ ռազմա­կան իշխա­նություննե­րը, ոստի­կա­նությունը եւ հատուկ ծառա­յություննե­րը փոխպայմա­նա­վորվա­ծությամբ ձեւա­վո­րել են կառա­վարման «ցանցա­յին» համա­կարգ: 

(Շարունա­կե­լի)

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ