14 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Հունվա­րի 19‑ի ռմբա­կո­ծությունը խլեց նրա երի­տա­սարդ կյանքը:Ռազմաճակատի հյուսի­սա­յին ուղղությամբ ԼՂՀ ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րի հակա­հարձա­կումը, ցավոք, բացա­հայտեց ներքին բազմա­թիվ հակա­սություններ: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 32-րդ

1993 թվա­կա­նի հունվա­րի 19-ին Մարտա­կերտի շրջա­նի Վանք գյուղի հիվանդա­նո­ցը, որ վերածվել էր զինվո­րա­կան հոսպի­տա­լի, ենթարկվեց բարբա­րո­սա­կան ռմբա­կո­ծության: Այդ օրը նախա­տեսված էր Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեի Մարտա­կերտի շրջա­նում լիա­զոր ներկա­յա­ցուցչության նստա­վայրի բացում: Այն տեղա­կայված էր Առա­ջա­ձոր գյուղում, որ խորհրդա­յին ժամա­նակնե­րից ընտրված էր որպես Խաչե­նի հովտի յոթ բնա­կա­վայրի կենտրոն: 

Նախորդ օրը հայտնի դարձավ, որ «անհայտ անձինք» հրաձգա­յին զենքից կրակ են բացել ՊՊԿ‑ի լիա­զոր ներկա­յա­ցուցչի համար նախա­տեսված առնաձնա­սենյա­կի ուղղությամբ, վնա­սել լուսա­մուտի ապա­կի­նե­րը եւ ծառա­յո­ղա­կան գրա­սե­ղա­նը: Ո՞վ եւ ի՞նչ նպա­տա­կով էր կազմա­կերպել «բողո­քի ակցիան»՝ հետաքննություն չիրա­կա­նացվեց:

Վանքի հիվանդա­նոցն ռմբա­կո­ծության ենթարկվեց այն պահին, երբ այնտեղ էր գտնվում Մարտա­կերտի շրջա­նում ՊՊԿ լիա­զոր ներկա­յա­ցուցիչ Բորիս Բաբա­յա­նը, նրա տեղա­կալ Բորիս Հակոբյա­նը՝ երկուսն էլ ԼՂՀ Գերա­գույն խորհրդի պատգա­մա­վորներ, ինչպես նաեւ շրջա­նի դատա­խա­զի պարտա­կա­նություննե­րը կատա­րող Ժորա Մարտի­րոսյա­նը: Բորիս Բաբա­յա­նը զոհվեց տեղում, Բորիս Հակոբյա­նը մահա­ցավ Ստե­փա­նա­կերտի մատույցնե­րում՝ հիվանդա­նոց տեղա­փո­խե­լու ճանա­պարհին: Ռմբա­կո­ծության հետեւանքով զոհվե­ցին նաեւ հիվանդա­նո­ցի երկու աշխա­տակցուհի­ներ:

Որեւէ կապ, իհարկե, դժվար է տեսնել նախօ­րեին Բորիս Բաբա­յա­նի նստա­վայրի ուղղությամբ արձակված կրա­կոցնե­րի եւ ադրբե­ջա­նա­կան օդուժի կողմից Վանքի հիվանդա­նոցն ռմբա­կո­ծե­լու միջեւ: Պետք է, սակայն, հանուն արդա­րության նշել, որ մինչ այդ Բորիս Բաբա­յա­նը բավա­կան ծանր խոսակցություն էր ունե­ցել Կենտրո­նա­կան պաշտպա­նա­կան շրջա­նի հրա­մա­նա­տար Սամվել Կարա­պետյա­նի (ավե­լի շատ հայտնի է «Օգա­նովսկի» մակա­նունով) հետ:

Վերջինս նշա­նակված էր ռազմա­ճա­կա­տի հյուսի­սա­յին ուղղության ընդհա­նուր հրա­մա­նա­տար: Զորա­միա­վորման կազմի մեջ էր մտնում նաեւ Մարտա­կերտի գունդը, որը գլխա­վո­րում էր Նորայր Դանիելյա­նը: Թիկունքա­յին մատա­կա­րա­րումնե­րի՝ բենզի­նի, դիզվա­ռե­լի­քի, զինամթերքի եւ պարե­նի մատա­կա­րա­րումն իրա­կա­նացվում էր կենտրո­նացված կարգով եւ բաշխման հարցե­րում երկու երի­տա­սարդ հրա­մա­նա­տարնե­րի միջեւ, որոնցից ոչ մեկը ռազմա­կան կրթություն չուներ եւ առաջնորդվում էր բացա­ռա­պես անձնա­կան պատվախնդրության սկզբունքով, առա­ջա­ցել էր բավա­կան սուր լարվա­ծություն:

Բորիս Բաբա­յա­նի համառ պնդումնե­րի շնորհիվ երկու զորա­միա­վո­րումնե­րի մատա­կա­րա­րումներն առանձնացվե­ցին, Մարտա­կերտի պաշտպա­նա­կան շրջանն ունե­ցավ իր թիկունքա­յին ծառա­յությունը: Բորիս Բաբա­յա­նը հայտնի էր որպես ոչ կուսակցա­կան, բայց չափա­զանց սկզբունքա­յին եւ խարիզմա­տիկ անձնա­վո­րություն: Նա կարո­ղա­նում էր անհրա­ժեշտության դեպքում կոշտ եւ անզի­ջում լինել անգամ ՊՊԿ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի հետ հարա­բե­րություննե­րում: 

Հունվա­րի 19‑ի ռմբա­կո­ծությունը խլեց նրա երի­տա­սարդ կյանքը:

Ռազմա­ճա­կա­տի հյուսի­սա­յին ուղղությամբ ԼՂՀ ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րի հակա­հարձա­կումը, ցավոք, բացա­հայտեց ներքին բազմա­թիվ հակա­սություններ: Պաշտպա­նության բանա­կի այս կամ այն զորա­մա­սե­րում հաճա­խա­կի դարձան հրա­մա­նա­տարնե­րի եւ ենթա­կա­նե­րի միջեւ հակա­սություններ, որ երբեմն ավարտվում էին «չպարզվածհանգա­մանքնե­րում» սպա­նություննե­րով: Ամե­նա­ցա­վա­լի իրա­դարձություննե­րը ծավալվե­ցին Մարտունու ՊՇ-ում, որի հրա­մա­նա­տա­րը Մոնթե Մելքոնյանն էր. մի խումբ տեղա­ցի զինվո­րագրվածներ պահանջում էին, որ նա հեռա­նա շրջա­նից, փորձ արվեց զորա­մա­սում զինված հաշվե­հարդար իրա­կա­նացնել, որ կանխվեց Ստե­փա­նա­կերտից շտապ Մարտունի գործուղված՝ ռազմա­կան ոստի­կա­նության հատուկ ջոկա­տի միջամտությամբ:

Ակնհայտ էր, որ Ստե­փա­նա­կերտում գործում է օտար հետա­խուզա­կան ծառա­յություն, որի դեմ ԼՂՀ Ազգա­յին անվտանգությունը կամ անզոր էր, կամ կտրուկ գործո­ղություննե­րի չէր կարող դիմել՝ նկա­տի ունե­նա­լով Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի զգա­յունությունը:

(Շարունա­կե­լի)

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ