14 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Բաքվի քարոզչությունը երբեք  պաշտո­նա­պես չի ժխտել, որ ադրբե­ջա­նա­կան հետա­խուզա-դիվերսիոն խումբն է «չեզո­քացրել» Մոնթե Մելքոնյա­նին: Մարգար Մելքոնյա­նը թեթեւա­կի ակնարկում է, որ այդ օրվա ռազմա­գործո­ղությանն Ասկե­րա­նի «տղա­նե­րը թերա­ցել են»

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 35

1992 թվա­կա­նի հունի­սի 12-ին, Քելբա­ջա­րի շրջա­նից հայկա­կան զորքե­րը դուրս բերե­լու անհե­տաձգե­լի միջո­ցա­ռումնե­րի ժամա­նա­կա­ցույցի շուրջ Գորի­սում եւ Ստե­փա­նա­կերտում մեկնարկած բարդ քննարկումնե­րից մեկ օր առաջ զոհվեց Մարտունու պաշտպա­նա­կան շրջա­նի հրա­մա­նա­տար Մոնթե Մելքոնյա­նը: 

Հեռուստալրագրող Վարդգես Բաղրյա­նը նույն գիշե­րը գտնվել է Մոնթե Մելքոնյա­նի հրա­մա­նա­տա­րա­կան կետում, հասցրել է ձայնագրել նրա ռադիո­կապն Ասկե­րա­նի ՊՇ հրա­մա­նա­տար Վիտա­լի Բալա­սանյա­նի հետ:

Այդ օրը Պաշտպա­նության բանա­կը երկու՝  Ասկե­րա­նի եւ Մարտունու հյուսիս-արեւելյան հատվածնե­րից պետք է համա­ժա­մանկյա գրոհ սկսեր ադրբե­ջա­նա­կան Աղդամ քաղա­քի ուղղությամբ: Կա՞ր նախա­պես մշակված ռազմա­գործո­ղության օպե­րա­տիվ պլան, թե այդ գործո­ղություննե­րը ծրագրա­վորվել էին հընթացս՝ որպես Լեռնա­յին Ղարա­բա­ղի ռազմա-քաղա­քա­կան ղեկա­վա­րության կողմից Հայաստա­նի նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նին արված «նախազգուշա­ցում»,- այդ մասին հրա­պա­րա­կա­յին վկա­յումներ չկան:

Եղբոր մասին գրքում Մարգար Մելքոնյա­նը մի առանձին գլուխ հատկացրել է 1993 թվա­կա­նի հունի­սի  12‑ի ռազմա­գործո­ղության նախա­պատրաստման, ընթացքի եւ Մոնթեի զոհվե­լուն: Երեւում է, նա ակա­նա­տեսնե­րից տեղե­կություններ է քաղել ոչ թե անմի­ջա­կան շփման, այլ միջնորդա­վորված կապե­րի միջո­ցով, քանի որ նույն տեղում բերված վկա­յություննե­րը հաճախ հակա­սա­կան են, ավե­լի շատ թողնում են պոստ-ֆակտում մշակված պատումնե­րի տպա­վո­րություն:

Այդուհանդերձ, Մարգար Մելքոնյա­նը չի հերքում Մոնթե Մելքոնյա­նի զոհվե­լու մասին պաշտո­նա­կան վարկա­ծը: Իսկ դա ընդհա­նուր գծե­րով հանգում է հետեւյա­լին. Մոնթեն ստա­ցել է Մերզի­լու լքված ադրբե­ջա­նաբնակ գյուղի ուղղությամբ հրե­տա­նա­յին կրա­կից հետո գործի դնել զրա­հա­տեխնի­կան, ճնշել հակա­ռա­կորդի դիմադրությունը, ապա բարձունքնե­րից իջեցնել հետեւա­կը եւ անցնել բնա­կա­վայրի «մաքրմա­նը»:

Մոտ երկու-երկուկես ժամ տեւած հրե­տա­նա­յին նախա­պատրստությունից, ապա տանկա­յին գրո­հից հետո Մոնթեն ռադիո­կա­պով ազդանշան է ստա­ցել, որ հակա­ռա­կորդի զրա­հա­տեխնի­կան խոցված կամ առգրավված է, Մերզի­լիում ադրբե­ջա­նա­կան զինվո­րա­կաններ չկան: Ըստ Մարգար Մելքոնյա­նի՝ ենթահրա­մա­նա­տար Նելսո­նը (ամե­նայն հավա­նա­կա­նությամբ՝ հետա­գա­յում պաշտպա­նա­կան շրջա­նի հրա­մա­նա­տար նշա­նակված Նելսոն Սողո­մոնյա­նը) զեկուցել է, որ ինքն անձամբ «գյուղի մի ծայրից մինչեւ մյուսն անվատնգ անցել է»:

Այս կարեւոր տեղե­կությունն ստա­նա­լուց հետո, ինչպես Մարգար Մելքոնյանն է պատմում, Մոնթեն որո­շել է իջնել Մերզի­լու եւ համոզվել, որ գյուղում ադրբե­ջանցի­ներ չկան: Մարգար Մելքոնյա­նը հիշում է Մոնթեի հետ նույն մեքե­նա­յում գտնված նրա մարտա­կան ընկերնե­րին: Ըստ երեւույթին, նրանցից մեկն էլ նրան պատմել է, թե ինչպես մեքե­նա­յի դեմ դիմաց հանկարծա­կի հայտնվում է БМП 1 հետեւա­կի մարտա­կան մեքե­նա, ապա երկու-երեք զինվորներ են հայտնվում, որ կրակ են բացում Մոնթեի մեքե­նա­յի ուղղությամբ, իսկ հետո БМП 1‑ի 75 միլի­մետրա­նոց արկն է պայթում:

Այդ ընթացքում մեքե­նա­յից դուրս եկած եւ պաշտպա­նա­կան դիրք փնտրող Մոնթեն քունքի հատվա­ծում բեկո­րա­յին մահա­ցու վերք է ստա­նում: Նրան այդ վիճա­կում առա­ջի­նը հայտնա­բե­րել է մարտա­կան ընկեր Հովի­կը (հավա­նա­բար՝ Հովիկ Ջիվանյա­նը): Ըստ Մարգար Մելքոնյա­նի՝ Մոնթեի զոհվե­լուց մոտ կես ժամ հետո Մարտունու պաշտպա­նա­կան շրջա­նի զրա­հա­տեխնի­կան մտել է Մերզի­լու: Պարզ չէ՝ հաջողվե՞լ է ոչնչացնել թշնա­մու БМП1 հետեւա­կի մարտա­կան մեքե­նան: 

Մարգար Մելքոնյա­նը վկա­յում է, որ հոսպի­տալ տեղա­փոխվե­լու ճանա­պարհին մահա­ցել է նաեւ Մոնթեի մերձա­վոր ընկեր Սարի­բե­կը՝ որբ թողնե­լով հինգ երե­խա­նե­րին:

Ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմից ավե­լի քան տասը տարի անց ադրբե­ջա­նա­կան մամուլում տեղե­կություն է հայտնվել, որ նրան «հետապնդել եւ ոչնչացրել է» Ադրբե­ջա­նի ազգա­յին անվտանգության նախա­րա­րության հետա­խուզա-դիվերսիոն խումբը, որ կազմա­վորված էր գերա­զանցա­պես Մարտունու շրջա­նի ադրբե­ջանցի­նե­րից, որ գերա­զանց գիտեին ոչ միայն տեղանքը,  այլեւ՝ մարդկանց: 

Այդ խմբի անդամնե­րից մեկը նույնիսկ հպարտա­ցել է, որ «գլխա­տել է» Մոնթեին, մի պատմություն, որ անմի­ջա­պես հերքվել է ադրբե­ջա­նա­կան այլ աղբյուրնե­րի վկա­յությամբ: Այդուհանդերձ, Բաքվի քարոզչությունը երբեք  պաշտո­նա­պես չի ժխտել, որ ադրբե­ջա­նա­կան հետա­խուզա-դիվերսիոն խումբն է «չեզո­քացրել» Մոնթե Մելքոնյա­նին: Մարգար Մելքոնյա­նը թեթեւա­կի ակնարկում է, որ այդ օրվա ռազմա­գործո­ղությանն Ասկե­րա­նի «տղա­նե­րը թերա­ցել են»: Ի՞նչ նկա­տի ունի կամ ո՞վ է նման կարեւոր տեղե­կություն հայտնել՝ նա չի մանրա­մասնում:

(Շարունա­կե­լի)

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ