14 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Ցույցե­րի եւ հանրա­հա­վաքնե­րի առա­ջա­մարտի­կը ՀՅԴ‑ն էր, որի մի շարք անդամներ ոստի­կա­նության կողմից ձերբա­կալվե­ցին: ՀՅԴ‑ն հանդես եկավ հայտա­րա­րությամբ, որ իշխա­նություննե­րը «հետապնդում են արցախյան ազա­տա­մարտի հերոսնե­րին»: Նույն օրե­րին Ստե­փա­նա­կերտում տեղե­կություն տարածվեց, որ Երեւա­նում ձերբա­կալված մի խումբ դաշնակցա­կաններ «ապօ­րի­նի կարգով արժա­նա­ցել են ԼՂՀ պետա­կան պարգեւնե­րի»:

Վահրամ Աթա­նեսյան

մաս 38-րդ

1995 թվա­կա­նի մայի­սի  9‑ին, ի նշա­նա­վո­րումն Ղարա­բաղյան պատե­րազմում հրա­դա­դա­րի տարե­դարձի, Ստե­փա­նա­կերտում կազմա­կերպվեց զորա­հանդես: Զորա­հանդեսն ընդունեց Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը: Մարտի 5 –ին լրա­ցել էր նրա 30-ամյա­կը: Այդ առթիվ Սամվել Բաբա­յա­նին շնորհվել էր գենե­րալ-լեյտե­նանտի կոչում: Նա փառքի բարձրա­կե­տում էր, Ռոբերտ Քոչարյա­նի ձեւա­վո­րած կառա­վա­րության կազմում Բաբա­յա­նը միա­ժա­մա­նակ զբա­ղեցնում էր պաշտպա­նության նախա­րա­րի պաշտո­նը: Զորա­հանդե­սին ներկա էր հայ զինվո­րա­կա­նության ընտրա­նին՝ Վազգեն Սարգսյա­նի գլխա­վո­րությամբ:  

Հայաստա­նի նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ հանդի­սա­վոր արա­րո­ղությա­նը, սակայն, չմասնակցեց: Նրա բացա­կա­յությունը, հավա­նա­բար, քաղա­քա­կան ուղերձ էր Ադրբե­ջա­նին, դիվա­նա­գի­տա­կան քայլ, որով պաշտո­նա­կան Երեւա­նը պատե­րազմի հաջո­ղությունը հասցեագրում էր Ստե­փա­նա­կերտին՝ որպես զինված հակա­մարտության ինքնուրույն կողմի: Չափա­զանց կարեւոր եւ տվյալ պահի աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կի արտա­ցո­լում պիտի համա­րել այն, որ զորա­հանդեսն անցկացվեց… ռուսե­րեն լեզվով: 

Ո՞վ, որտե՞ղ եւ ինչու՞ էր նման որո­շում կայացրել՝ հայտնի չէ, բայց դրա­նից կատարվա­ծի խորհրդանշա­կան իմաստը չի փոխվում. Լեռնա­յին Ղարա­բա­ղի Պաշտպա­նության բանա­կը փաստա­ցի պաշտո­նա­կան էր ճանա­չում ռուսե­րե­նը: Մանա­վանդ որ զորա­հանդեսն էլ անցկացվում էր ֆաշիզմի դեմ տարած հաղթա­նա­կի հիսունե­րե­րորդ տարե­դարձի օրը: Ստե­փա­նա­կերտում, այդուհանդերձ, քաղա­քա­կան տրա­մադրություններն ամե­նեւին էլ տոնա­կան չէին. Նախա­գա­հա­կան իշխա­նության ճնշման տակ, որին ներգրավված էին ինչպես բանա­կը, այնպես էլ ներքին գործե­րի նախա­րա­րությունը եւ Ազգա­յին անվտանգության ծառա­յությունը, Գերա­գույն խորհուրդը հարկադրված էր կայացնել լիա­զո­րություննե­րը վաղա­ժամկետ դադա­րեցնե­լու որո­շում, որից հետո նշա­նակվե­ցին Ազգա­յին ժողո­վի ընտրություններ: 

Այդ փուլում Երեւա­նում ընդդի­մությունը ցույցեր եւ հանրա­հա­վաքներ էր անցկացնում եւ Լեւոն Տեր-Պետրոսյա­նին մեղադրում սահմա­նադրության միջո­ցով «բռնա­պե­տություն հաստա­տե­լու» մտադրվա­ծության մեջ: Ցույցե­րի եւ հանրա­հա­վաքնե­րի առա­ջա­մարտի­կը ՀՅԴ‑ն էր, որի մի շարք անդամներ ոստի­կա­նության կողմից ձերբա­կալվե­ցին: ՀՅԴ‑ն հանդես եկավ հայտա­րա­րությամբ, որ իշխա­նություննե­րը «հետապնդում են արցախյան ազա­տա­մարտի հերոսնե­րին»: Նույն օրե­րին Ստե­փա­նա­կերտում տեղե­կություն տարածվեց, որ Երեւա­նում ձերբա­կալված մի խումբ դաշնակցա­կաններ «ապօ­րի­նի կարգով արժա­նա­ցել են ԼՂՀ պետա­կան պարգեւնե­րի»: Եւ, իբր, մեղա­վորնե­րը «պետք է ենթարկվեն խստա­գույն պատասխա­նատվության»: Գերա­գույն խորհրդի նստա­վայրում անցկացվե­ցին մի քանի խուզարկություններ: 

Ըստ տարածված լուրե­րի՝ «հայտնա­բերվել են տասնյակ շքանշաններ եւ մեդալներ, որ պետք է գաղտնի կերպով ուղարկվեին Երեւան՝ որպես ապա­ցույց, որ ձերբա­կալված դաշնակցա­կաններն իրոք ԼՂՀ պետա­կան պարգեւնե­րի են արժա­նա­ցել»: Հայտնի չէ, թե պատկան մարմիններն արդյոք քրեա­կան վարույթ հարուցե՞լ են, թե խուզարկություննե­րը եւ «բացա­հայտումնե­րը» պարզա­պես հատուկ ծառա­յություննե­րի կազմա­կերպածն էին եւ աջակցություն էին Հայաստա­նի նախա­գա­հին եւ իշխող քաղա­քա­կան ուժին: Փաստ է, որ «գործի շրջա­նակնե­րում» ձերբա­կալվել են Գերա­գույն խորհրդի նախա­գա­հի տեղա­կալ Գեորգի Պետրոսյա­նը, ԳԽ քարտուղար Վլա­դիկ Հակոբյա­նը եւ նախա­գա­հության անդամ Լեւոն Մելիք-Շահնա­զարյա­նը: Ըստ պաշտո­նա­պես չհաստատված տեղե­կություննե­րի, նրանց ձերբա­կա­լությունն իրա­կա­նացվել է Պաշտպա­նության բանա­կի պահա­կա­յին վաշտի, այլ աղբյուրնե­րի ասե­լով՝ ռազմա­կան ոստի­կա­նության կամ զինվո­րա­կան պարե­տության ծառա­յողնե­րի կողմից: Ձերբա­կալվածնե­րը տեղա­փոխվել են Շուշիի բանտ, որտեղ, ինչպես հետա­գա­յում նրանց հարա­զատներն են վկա­յել, ենթարկվել են բռնություննե­րի եւ ծաղրուծա­նա­կի: Ամեն դեպքում նրանց դեմ քրեա­կան վարույթ, կարծես, չի իրա­կա­նացվել, գործը դատա­րան չի մտել: 

Գեորգի Պետրոսյա­նը, Վլա­դիկ Հակոբյա­նը եւ Լեւոն-Մելիք Շահնա­զարյա­նը Շուշիի բանտում մնա­ցել են ոչ ավե­լի, քան տասը օր, ապա ազատ են արձակվել: Նրանցից ոչ ոք իր նկատմամբ բռնություն գործադրե­լու հարցով իրա­վա­պահ մարմիննե­րին չի դիմել: Ստեղծված պայմաննե­րում դա միանգա­մայն անի­մաստ կլի­ներ: Ձերբա­կա­լությունից որոշ ժամա­նակ անց Վլա­դիկ Հակոբյա­նը  վերա­դարձել է դասա­խո­սա­կան աշխա­տանքի, Լեւոն Մելիք-Շահնա­զարյա­նը՝ նշա­նակվել հանրա­պե­տա­կան թերթի գլխա­վոր խմբագրի տեղա­կալ: Կարե­լի է վստա­հա­բար ասել, որ 1995 թվա­կա­նի մայիս-հունիս ամիսնե­րին Ստե­փա­նա­կերտում տեղի է ունե­ցել պետա­կան հեղաշրջում, քաղա­քա­կան իշխա­նությունն իր լիա­զո­րություննե­րի մի զգա­լի մասը պատվի­րա­կել է բանա­կին, ՆԳ նախա­րա­րությա­նը եւ հատուկ ծառա­յություննե­րին

(շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ