16.2 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Տարա­ձայնություննե­րի առարկա էր Քելբա­ջա­րի վերաբնա­կե­ցումը: ՀՅԴ‑ն, որի գործունեությունն ի տարբե­րություն Հայաստա­նի, ԼՂՀ-ում կասեցված չէր, պնդում էր, որ Քելբա­ջա­րում պետք է իրա­կա­նացվի Շահումյա­նից բռնա­տե­ղա­հանված անձանց վերաբնա­կե­ցում, որպեսզի բանակցություննե­րում հնա­րա­վոր լինի պնդել, որ «Շահումյա­նը փաստա­ցի փոխա­նակվում է Քելբա­ջա­րի հետ»:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 39-րդ

Ստե­փա­նա­կերտում 1995 թվա­կա­նի հուլիս-օգոստո­սին բանա­կի, ներքին գործե­րի նախա­րա­րության եւ Ազգա­յին անվտանգության ծառա­յության ուղղա­կի մասնակցությամբ ձեւա­վորված ներքա­ղա­քա­կան նոր ստա­տուս-քվոն, որ կոչված էր նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի համար ապա­հո­վել կայուն-լիո­վին վերահսկե­լի կառա­վա­րում, շատ կարճ ժամա­նա­կա­մի­ջո­ցում սկսեց «տեղապտույտ տալ»:

Բանն այն է, որ Գերա­գույն խորհուրդը, լինե­լով թե իշխա­նության բարձրա­գույն, թե օրենսդիր եւ վերահսկող մարմին, ի սկզբա­նե ձեւա­վորվել էր որպես ոչ մշտա­կան հիմունքնե­րով գործող: Նրա լիա­զո­րություննե­րը վաղա­ժամկետ դադա­րեցնե­լուց հետո նորընտիր Ազգա­յին ժողո­վը ստա­ցավ պրոֆե­սիո­նալ, մշտա­կան հիմունքնե­րով գործող խորհրդա­րա­նի կարգա­վի­ճակ:

Քանի որ Ռոբերտ Քոչարյա­նը նախա­գահ էր ընտրվել Գերա­գույն խորհրդի կողմից, օրենքով համարվում էր նրան հաշվե­տու, նորա­կազմ Ազգա­յին ժողո­վը փորձեց որպես ԳԽ իրա­վա­հա­ջորդ իրացնել գործա­դիր իշխա­նության նկատմամբ վերահսկո­ղության գործա­ռույթը: Այդ հողի վրա ծագած սուր հակա­սություննե­րը հանգուցա­լուծվե­ցին ԱԺ նախա­գահ Կարեն Բաբուրյա­նի հրա­ժա­րա­կա­նով եւ խորհրդա­րա­նի լիա­զո­րություննե­րի կտրուկ սահմա­նա­փակմամբ. Գործա­դի­րի, անձամբ նախա­գահ Քոչարյա­նի ճնշման տակ Ազգա­յին ժողո­վը հարկադրված էր վերա­դառնալ ոչ մշտա­կան հիմունքնե­րով աշխա­տանքի:

Խիստ ինտրի­գա­յին էր Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի պաշտո­նում Արթուր Թովմասյա­նի ընտրությունը: Հանդի­սա­նա­լով տեխնի­կա­կան գիտություննե­րի թեկնա­ծու՝ Արթուր Թովմասյա­նը մինչ այդ քաղա­քա­կան գործունեությամբ չէր զբաղվել, պատգա­մա­վոր էր ընտրվել՝ լինե­լով Արցա­խի պետա­կան համալսա­րա­նի դասա­խոս:

Ստե­փա­նա­կերտի ներքա­ղա­քա­կան կյանքի անդրկուլի­սա­յին մանրա­մասնություննե­րին տեղյակ աղբյուրնե­րի վկա­յությամբ՝ պատգա­մա­վո­րա­կան մանդա­տի համար Թովմասյա­նը պարտա­կան էր վարչա­պետ Լեո­նարդ Պետրոսյա­նին, ում հետ բարե­կա­մա­կան կապեր ուներ: Ըստ վստա­հե­լի տեղե­կություննե­րի, Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի պաշտո­նում նրա թեկնա­ծությունը հենց Լեո­նարդ Պետրոսյանն է առա­ջարկել, բայց վերջնա­կան որո­շումն ընդունվել է ՊԲ հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի մոտ Արթուր Թովմասյա­նի «փորձաքննությունից» հետո:

Այդ փուլում առա­ջին անգամ քաղա­քա­կան օրա­կարգ է բերվում Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության սահմա­նադրության ընդունման հարցը, Ռոբերտ Քոչարյա­նի հրա­մա­նագրով ձեւա­վորվում է հիմնա­կան օրենքի մշակման հանձնա­ժո­ղով, բայց գործնա­կա­նում խնդի­րը մնում է չընթացքա­վորված: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, դեր է խաղում ԼՂ կարգա­վորման բանակցա­յին գործընթա­ցը:

Լուրջ խնդիր է դառնում նաեւ ազա­տագրված տարածքնե­րի կառա­վարման հարցը: Լաչի­նի եւ հարա­կից ավե­լի քան երեք տասնյակ բնա­կա­վայրե­րի վարչա­կան կառա­վա­րումը թեեւ ֆորմալ առումով վերա­պահված էր ԼՂՀ իշխա­նություննե­րին, փաստա­ցի իրա­կա­նացվում էր Երեւա­նի կողմից:

Հայաստա­նի կառա­վա­րությունը Լաչի­նի շրջա­նի ֆինանսա­վո­րումը նույնպես իրա­կա­նացնում էր ուղղա­կի՝ շրջանցե­լով ԼՂՀ կառա­վա­րությա­նը: Այդ հանգա­մանքը Ստե­փա­նա­կերտում խիստ դժգո­հության տեղիք էր տալիս, քանի որ Լաչի­նի «մարզպետ» Ալեքսան Հակոբյա­նը, ով «Ղարա­բաղ» կոմի­տեի հիմնա­դիր անդամ էր, փաստա­ցի ենթարկվում էր ոչ թե ԼՂՀ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նին, այլ՝ Հայաստա­նի վարչա­պե­տին:

Տարա­ձայնություննե­րի առարկա էր Քելբա­ջա­րի վերաբնա­կե­ցումը: ՀՅԴ‑ն, որի գործունեությունն ի տարբե­րություն Հայաստա­նի, ԼՂՀ-ում կասեցված չէր, պնդում էր, որ Քելբա­ջա­րում պետք է իրա­կա­նացվի Շահումյա­նից բռնա­տե­ղա­հանված անձանց վերաբնա­կե­ցում, որպեսզի բանակցություննե­րում հնա­րա­վոր լինի պնդել, որ «Շահումյա­նը փաստա­ցի փոխա­նակվում է Քելբա­ջա­րի հետ»: Լաչի­նի եւ Քելբա­ջա­րի տարածքնե­րում այդ շրջա­նում սահմանվում է ներքին գործե­րի նախա­րա­րության եւ Ազգա­յին անվտանգության ծառա­յության ուժե­ղացված հսկո­ղություն՝ ներգրա­վե­լով բացա­ռա­պես տեղա­ցի սպա­նե­րի: Ազա­տագրված տարածքում սկսում է ձեւա­վորվել «կառա­վարման հատուկ կարգ»: Քաղա­քա­կան առումով խնդիր է դրվում Լաչի­նի շրջա­նի կառա­վա­րումը դուրս բերել Հայաստա­նի ենթա­կա­յությունից: Իրա­կա­նում դա ուներ տնտե­սա­կան նպա­տակ:

(Շարունա­կե­լի)

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ