24.7 C
Yerevan

Ռուսաստանն Ու Բիզնեսմե­նը

Հայ գործա­րար Լևոն Հայրա­պետյա­նի վերելքն ընդհատվեց ռուսա­կան պատժիչ մեքե­նա­յի հարվածնե­րի տակ․ նա զրկվեց ազա­տությունից, հետո՝ ողջ ունեցվածքից և հարստությունից, ու մահա­ցավ բանտում։ Այսօր, կարծես, նույն ճակա­տա­գիրն է սպառնում նաև Մոշկո­վի­չին։

Հրայր Թամրազյան

Կալա­նա­վորված ռուսաստանցի միլիարդա­տե­րը համա­ձայնել է հանձնել բիզնե­սը պետությա­նը

Ռուսաստանյան հայտնի միլիարդա­տեր Վադիմ Մոշկո­վի­չը, ով մարտ ամսից գտնվում է կալանքի տակ՝ խոշոր հափշտա­կության և կաշառքի մեղադրանքով, ՍԻԶՕ-ից սկսել է բանակցել իր ակտիվնե­րի հանձնումը պետությա­նը։ «Վեդո­մոստի» թերթի տվյալնե­րով՝ Մոշկո­վի­չը պատրաստ է իր բիզնե­սի մի մասը հանձնել պետա­կան վերահսկո­ղության տակ։

Խոսքը վերա­բե­րում է «Ռուսագրո» ագրո­հոլդինգին, որը շաքա­րի խոշո­րա­գույն արտադրողնե­րից է Ռուսաստա­նում, զբա­ղեցնում է երկրորդ տեղը մսի արտադրության ծավա­լով և տնօ­րի­նում է ավե­լի քան 700 հազար հեկտար գյուղատնտե­սա­կան հողեր։ Ըստ աղբյուրնե­րի՝ այս ակտիվնե­րը կարող են փոխանցվել վստահված կառա­վարման պետա­կան Россельхозбанк-ին, որը նախկի­նում ղեկա­վա­րել է այժմյան փոխվարչա­պետ Դմիտրի Պատրուշևը։ Այդ բանկի վերահսկո­ղության ներքո արդեն անցել են նաև «Մակֆա» մակա­րոննե­րի գործա­րա­նը և «Արիանտ» ընկե­րությունը՝ խաղո­ղի խոշոր այգի­նե­րով։

Բացի այդ, Մոշկո­վի­չի բիզնե­սով հետաքրքրված է նաև «Դեմետրա-Հոլդինգը», որն արդեն վերահսկում է Նովո­ռո­սիյսկի և Թամա­նի նավա­հանգիստնե­րի հացա­հա­տի­կա­յին տերմի­նալնե­րը և «Ռուսագրոտրանս» երկա­թուղա­յին ընկե­րությունը։ Ընկե­րությունն այժմ գտնվում է Օմա­նից եկած անհայտ ներդրողնե­րի վերահսկո­ղության ներքո։

Աղբյուրնե­րի տվյալնե­րով՝ «Ռուսագրո»-ի բոլոր բաժանմունքնե­րը վաճառքի են դրված շուկա­յա­կա­նից զգա­լիո­րեն ցածր գնով։ Մոշկո­վի­չը, ով ղեկա­վա­րում է այս բիզնե­սը Կիպրո­սում գրանցված ընկե­րության միջո­ցով, արդեն անցյա­լում ստիպված էր վերագրանցել այն Ռուսաստա­նում՝ իշխա­նություննե­րի ճնշմամբ։ Սակայն այժմ, ըստ իրա­վա­բաննե­րի, բոլոր ակտիվնե­րը կարող են ուղղա­կի ազգայնացվել դատա­րա­նի որոշմամբ, որից հետո պետությունը կկա­րո­ղա­նա դրանք վերաօ­տա­րել՝ նոր սեփա­կա­նա­տե­րե­րի։

Մոշկո­վի­չը ձերբա­կալվել է մարտի 26-ին Մոսկվա­յում՝ «Ռուսագրո»-ի գլխա­վոր տնօ­րեն Տիմուր Լիպա­տո­վի հետ միա­սին։ Նրա դեմ հարուցվել են քրեա­կան գործեր՝ մեկ միլիարդ ռուբլու յուրացման և նախկին պաշտոնյա­յին կաշառք տալու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2019 թվա­կա­նին Մոշկո­վի­չը նախկին բարձրաստի­ճան պաշտոնյա­յին նվի­րել է 2.6 միլիոն ռուբլի արժո­ղությամբ Blaser R8 որսորդա­կան հրա­ցան՝ հովա­նա­վորչություն ստա­նա­լու դիմաց։

Ինչպես նշել են «Նовая Газета Европа»-ի աղբյուրնե­րը, «Ռուսագրո»-ն վաղուց էր իշխա­նություննե­րի ուշադրության կենտրո­նում։ Երբ բիզնեսմե­նին սպառնում էին «օտա­րերկրյա գործա­կալ» ճանաչմամբ, նա համա­ձայնեց կամո­վին վերա­դարձնել իր ակտիվնե­րը Կիպրո­սից Ռուսաստան։ Սակայն այժմ իշխա­նություններն ուղղա­կի վերցնում են բիզնե­սը՝ ըստ աղբյուրնե­րի, Պատրուշևնե­րի կլա­նի հովա­նու ներքո, որոնք ձգտում են կենտրո­նացնել գյուղատնտե­սա­կան խոշոր ակտիվնե­րը պետա­կան վերահսկո­ղության տակ։

Ռուսաստա­նում միլիարդա­տեր լինե­լը վտանգա­վոր բիզնես է․ մի օր կարող ես կորցնել ամեն ինչ՝ թե՛ ունեցվածքդ, թե՛ ազա­տությունդ։ Այդ վտանգնե­րը չեն շրջանցում նաև հայ մեծա­հա­րուստնե­րին։ Հայ գործա­րար Լևոն Հայրա­պետյա­նի վերելքն ընդհատվեց ռուսա­կան պատժիչ մեքե­նա­յի հարվածնե­րի տակ․ նա զրկվեց ազա­տությունից, հետո՝ ողջ ունեցվածքից և հարստությունից, ու մահա­ցավ բանտում։ Այսօր, կարծես, նույն ճակա­տա­գիրն է սպառնում նաև Մոշկո­վի­չին։

Աղբյուրը՝ Հրայր Թամրազյա­նի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/story.php?story_fbid=24055950920692299&id=100001121816083&mibextid=wwXIfr&rdid=7gRPDiWrjYCoIEyf#

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ