15.1 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Քաղա­քա­կան առումով այդ որո­շումն ուղղված էր ժողովրդա­վա­րության սահմա­նա­փակմա­նը: ԼՂՀ‑ն նախա­պատրաստվում էր երրորդ գումարման Ազգա­յին ժողո­վի ընտրություննե­րին, իշխա­նությունը փաստա­ցի ուղղա­կի վերահսկո­ղություն էր սահմա­նում կրթության համա­կարգի վրա, որպեսզի քվեարկությունը լինի վերահսկե­լի։

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 44-րդ

1999 թվա­կա­նի հունսիս-դեկտեմբեր ամիսնե­րին Ստե­փա­նա­կերտում ծավալված հրա­պա­րա­կա­յին եւ ստվե­րա­յին իրա­դարձություններն առանձին ուսումնա­սի­րության կարիք ունեն: Պաշտո­նա­պես հռչակված «պետա­կան եւ քաղա­քա­կան-հանրա­յին կյանքի ժողովրդա­վա­րացման» ուղե­գիծն իրա­կա­նում, ինչպես դեռ այն ժամա­նակ ահա­զանգում էին Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի մերձա­վոր շրջա­պա­տի իրա­զեկ աղբյուրնե­րը, տանում էր սեփա­կա­նության վերա­բա­ժանման եւ նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նի դիրքե­րի ամրապնդման:

Առա­ջին հարվածն ստա­ցավ հանրա­պե­տա­կան թերթի խմբա­գիր Գեղամ Բաղդա­սարյա­նը: Նա համարձակվել էր «Ավա­զա­կա­յին Ղրիմ»՝ 1998 թվա­կա­նին լույս տեսած գրքից Անուշա­վան Դանիելյա­նի ղրիմյան բիզնես գործունեության եւ հանցա­վոր աշխարհի հետ կապե­րի մասին հոդված հրա­պա­րա­կել: Գեղամ Բաղդա­սարյանն ազատվեց պաշտո­նից: Կարճ ժամա­նակ անց նա Սամվել Բաբա­յա­նի հովա­նա­վո­րությամբ հիմնադրեց «10-րդ նահանգ» անկախ շաբա­թա­թերթը: Տեղե­կատվա-քարոզչա­կան մրցակցության պայմաննե­րը, սակայն, խիստ անհա­վա­սար էին. Սամվել Բաբա­յա­նի դեմ գործում էր տեղա­կան հեռուստա­տե­սությունը, որ գտնվում էր կառա­վա­րության անմի­ջա­կան հսկո­ղության տակ, ինչպես նաեւ «ԼՂ հանրա­պե­տություն» պաշտո­նա­թերթը: 

Վարչա­պետ Անուշա­վան Դանիելյանն անձամբ էր ուղղորդում կառա­վա­րության մամուլի ծառա­յությա­նը կից ստեղծված «լրագրո­ղա­կան խմբի» գործունեությունը: Կառա­վա­րության առա­ջին թիրախ դարձավ «Յուպի­տեր» մասնա­վոր ընկե­րությունը, որ ֆորմալ սեփա­կա­նա­տեր հանդի­սա­նում էր ՊԲ հրա­մա­նա­տա­րի թիկունքի գծով փոխհրա­մա­նա­տար Արմեն Աբգարյա­նը: Ստե­փա­նա­կերտում, սակայն, տարածված էր, որ այն փաստա­ցի պատկա­նում է ՊԲ հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նին: Անցկացված ստուգումնե­րի արդյունքնե­րով «Յուպի­տե­րի» գործունեությունը կասեցվեց, իսկ նրա ակտիվնե­րը եւ գույքը պետա­կա­նացվե­ցին, ապա «աճուրդով վաճառվե­ցին» նոր կառա­վա­րության համար վստա­հե­լի անձանց:

Անուշա­վան Դանիելյա­նի կառա­վա­րության կայացրած ամե­նա­լուրջ ռեպրե­սիվ որո­շումը վերա­բե­րում էր կրթության համա­կարգի կառա­վարմա­նը: Մեկ տարի առաջ, տեղա­կան ինքնա­կա­ռա­վարման մարմիննե­րի ընտրություննե­րից հետո, 

ԼՂՀ –ում ընդունվել էր «Կրթության մասին» ժողովրդա­վա­րա­կան օրենք, որ դպրոցնե­րի կառա­վա­րումը վերա­պա­հում էր Խորհրդին, որն էլ կազմա­կերպում էր տնօ­րե­նի ընտրություն: Կառա­վա­րությունը կամա­յին որոշմամբ կասեցրեց դպրո­ցի տնօ­րե­նի ընտրության դրույթը, լուծա­րեց կառա­վարման խորհուրդնե­րը եւ վերա­կանգնեց նախկին՝ դեռեւս խորհրդա­յին ժամա­նակնե­րից գոյություն ունե­ցող կարգը: Քաղա­քա­կան առումով այդ որո­շումն ուղղված էր ժողովրդա­վա­րության սահմա­նա­փակմա­նը: ԼՂՀ‑ն նախա­պատրաստվում էր երրորդ գումարման Ազգա­յին ժողո­վի ընտրություննե­րին, իշխա­նությունը փաստա­ցի ուղղա­կի վերահսկո­ղություն էր սահմա­նում կրթության համա­կարգի վրա, որպեսզի քվեարկությունը լինի վերահսկե­լի. ավանդա­բար տեղա­մա­սա­յին ընտրա­կան հանձնա­ժո­ղովնե­րը գլխա­վո­րում են դպրոցնե­րի տնօ­րեննե­րը: 

Անուշա­վան Դանիելյա­նի կառա­վա­րության «տնտե­սա­կան հրաշքը» Շուշիում «բնա­կան խոտա­բույսե­րից» թեյի արտադրության հիմնադրումն էր: Այդ հարցում նրա գործընկե­րը Ղրի­մից Հայաստան, ապա Ստե­փա­նա­կերտ տեղա­փոխված Վլա­դի­միր Շեւյովն էր: Ըստ հավաստի տեղե­կություննե­րի, Երեւա­նում նրան տրա­մադրվել է Հայաստա­նի Հանրա­պե­տության  անձնա­գիր՝ Վլա­դի­միր Իլյիչ Գասպարյա­նի անունով: Լրագրողնե­րի ուշադրությունից չէր վրի­պել, որ փոփո­խության է ենթարկվել նաեւ Անուշա­վան Դանիելյա­նի ազգա­նունը. Ղրի­մում նա ուներ Ուկրաի­նա­յի քաղա­քա­ցի «Սուրեն Անուշա­վա­նո­վիչ Դանելյա­նի» անունում անձնա­գիր, տեղա­փոխվե­լով Երեւան նա ազգա­նունը վերա­փո­խել էր «Դանիելյա­նի»:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ