24.7 C
Yerevan

Խաղա­ղության Գինը

Ժամա­նակն է հրա­ժարվել հարմա­րա­վետ հեռա­վո­րությունից և ոգեշնչվել Ուկրաի­նա­յի ինքնա­զո­հա­բե­րությունով։ Եվրո­պա­յի ժամը եկել է։ Եթե որևէ բան կարող է զսպել Մոսկվա­յի բռնության ախորժա­կը, ապա դա ազատ աշխարհն է, որն այլևս չի խոնարհվի իր ուժի համար, այլ կսկսի այն գործա­ծել։ 

Neue Zürcher Zeitung

«Ագրե­սիվ պատե­րազմնե­րը պետք է ավարտվեն ագրե­սո­րի պարտությամբ՝ հակա­ռակ դեպքում երբեք խաղա­ղություն չի վերա­կանգնվի»

Էնդրյու Չախո­յան, Ամստերդա­մի համալսա­րա­նի ակա­դե­միա­կան տնօ­րեն

Արևմուտքը դեռևս թույլ է աջակցում Կիև­ին։ Խաղա­ղա­սի­րությունը զուգորդվում է զգա­յա­կան հեռա­վո­րությամբ և ինքնա­խա­բեությամբ։ Եվրո­պան պետք է վերջա­պես գիտակցի, որ Ուկրաի­նա­յում դրված է իր իսկ ապա­գան։

«Դուք ընտրություն ունեիք՝ պատե­րազմ և կամ անպատվություն։ Դուք ընտրե­ցիք անպատվությունը և կստա­նաք պատե­րազմը», — Ուինսթոն Չերչի­լի խոսքերն են ուղղված Չեմբերլե­նին, ով 1938թ. Մյունխե­նում կարծում էր, թե փրկել է խաղա­ղությունը՝ Հիտլե­րի հետ համա­ձայնություն ձեռք բերե­լով։
Ռուսաստա­նով մարմնա­վորվող վայրագ ռևանշիզմն առայժմ ուղիղ վտանգ չի ներկա­յացնում Արևմտյան Եվրո­պա­յի համար, սակայն Չերչի­լի դասը մնում է արդիա­կան։ Ռուսաստա­նի ագրե­սիա­յի ներկա զոհը՝ Ուկրաի­նան,  արևմտյան երկրնե­րի զինվորնե­րին իր երկիր չի կանչում։ Ուկրաի­նան ճանա­չում է փնտրում՝ Բրյուսե­լում, Լոնդո­նում, Բեռլի­նում և Փարի­զում։ Ճանա­չում այն բանի, որ չարը Եվրո­պա­յում կրկին ծաղկում է։ Եվ որ Ուկրաի­նան պատկա­նում է Եվրո­պա­յին։

Պատե­րազմ, ոչ թե «կոնֆլիկտ»

Անկասկած, Արևմտյան Եվրո­պա­յի բնա­կիչնե­րի ճնշող մեծա­մասնությունը սատա­րում է Ուկրաի­նա­յին, բայց հաճախ՝ անվտանգ զգա­յա­կան հեռա­վո­րությունից։ Պատե­րազմը ողբերգա­կան է, այո, սարսա­փե­լի։ Եվ իհարկե, մեղքը Ռուսաստա­նինն է։ Բայց սա մեր պատե­րազմը չէ։ Սա նրանց պատե­րազմն է։ Բալթյան երկրնե­րը, Լեհաստա­նը և Սկանդի­նավյան պետություննե­րը գիտակցում են վտանգը և արդեն արթնա­ցել են։ Իսկ այն երկրնե­րում, որոնք բախտ ունեն Ռուսաստա­նի հետ սահման չունե­նա­լու, քաղա­քա­ցի­նե­րը, թեև դատա­պարտում են անարդա­րությունը և սարսափնե­րը, սակայն քիչ բան են անում՝ դրանք կանխե­լու համար։ Նրանք կառչած են այն պատրանքից, թե մայրցա­մա­քում դեռևս խաղա­ղություն է, քանի դեռ բռնությունը բավա­կա­նա­չափ հեռու է՝ արև­ելքում։

Այս ամե­նի արմա­տում ընկած է խաղա­ղա­սի­րության խորա­պես արմա­տա­վորված աշխարհա­յացքը՝ միա­ժա­մա­նակ որպես բարո­յա­կան սկզբունք և որպես հարմար արդա­րա­ցում։ Համաշխարհա­յին պատե­րազմնե­րի սարսափնե­րը ձևա­վո­րել են բռնության հանդեպ սուր հակակրանք և համոզմունք, թե զսպվա­ծությունը խաղա­ղության երաշխիք է։ Այս համոզման շնորհիվ քաղա­քա­կան գործիչնե­րը խուսա­փել են պատասխա­նատվությունից, մինչև այն չփշրվեց 2022-ին։ Ակնհայտ է, որ Արևմուտքի զսպվա­ծությունն ու անգործությունը խրա­խուսել են Մոսկվա­յի ագրե­սիան։ Վերջին տասնամյակնե­րի հարա­բե­րա­կան կայունությունն ու բարգա­վա­ճումը ապա­հովված էին ՆԱՏՕ‑ի զսպող ուժով։ Այժմ, երբ Վաշինգտո­նը իր ուշադրությունն ուղղել է Ասիա, իսկ Մոսկվա­յի կայսե­րա­պաշտա­կան հավակնություննե­րը դուրս են եկել վերահսկո­ղությունից, հին խաղա­ղա­սի­րա­կան ռեֆլեքսը ոչ միայն հնա­ցած է, այլ դարձել է բեռ։

Ի՞նչ է նշա­նա­կում վճռա­կա­նություն

Ուկրաի­նան բեռ չէ Եվրո­պա­յի անվտանգության համար, այլ՝ դրա երաշխա­վոր։ Լավ զինված, ՆԱՏՕ-ին ինտեգրված Ուկրաի­նան, կդառնար վստա­հե­լի զսպող ուժ ապա­գա ագրե­սիա­նե­րի դեմ։

Եվրո­պան դեռևս ունի գործե­լու իրա­կան հնա­րա­վո­րություններ։ Ինչպես օրի­նակ՝ Ուկրաի­նա­յին փոխանցել սառեցված ռուսա­կան ակտիվնե­րից 300 միլիարդ դոլար, խստացնել պատժա­մի­ջոցնե­րը և փակել Բալթյան ծովը Ռուսաստա­նի ստվե­րա­յին նավա­տորմի համար։

Սա պետք է լրացվի ոչ թե աստի­ճա­նա­կան, այլ համա­պարփակ զինմամբ, ներառյալ հեռա­հար սպա­ռա­զի­նությամբ։ Վճռա­կա­նությունը կնշա­նա­կեր «Taurus» թևա­վոր հրթիռնե­րի մատա­կա­րա­րում, արագ ու էական ներդրումներ ուկրաի­նա­կան ռազմա­կան տեխնի­կա­յում և Ուկրաի­նա­յի երկնքում պաշտպա­նա­կան վահա­նի ստեղծում։ Ոչ թե որովհետև Եվրո­պան ձգտում է պատե­րազմի, այլ որպեսզի չհայտնվի կռվե­լու փաստի առաջ։

Հավա­տը, թե Ռուսաստա­նը գտնվում է միջուկա­յին զենքի կիրառման շեմին, վտանգա­վոր պատրանք է։ Այդ վտանգը ոչ թե նվա­զել է, այլ աճել, քանի որ Արևմուտքը ենթարկվել է Կրեմլի շանտա­ժին։ Միջուկա­յին դիմա­կա­յության ռիսկը երբեք զրո­յա­կան չէ, բայց Մոսկվա­յի սպառնա­լիքնե­րին հարմարվող ու զիջող վերա­բերմունքը երրորդ համաշխարհա­յին պատե­րազմի հավա­նա­կա­նությունը ավե­լացնում է, այլ ոչ թե նվա­զեցնում։

Արթնա­նա­լու ժամա­նակն է

Ժամա­նակն է հրա­ժարվել հարմա­րա­վետ հեռա­վո­րությունից և ոգեշնչվել Ուկրաի­նա­յի ինքնա­զո­հա­բե­րությունով։ Եվրո­պա­յի ժամը եկել է։ Եթե որևէ բան կարող է զսպել Մոսկվա­յի բռնության ախորժա­կը, ապա դա ազատ աշխարհն է, որն այլևս չի խոնարհվի իր ուժի համար, այլ կսկսի այն գործա­ծել։ Ուկրաի­նան պայքա­րում է կայուն խաղա­ղության համար։ Դա հնա­րա­վոր է միայն այն դեպքում, եթե Եվրո­պան վերջա­պես հրա­ժարվի «կսա­տա­րել այնքան, որքան պետք է» աֆո­րիզմից և հասկա­նա, որ չի կարե­լի թույլ տալ, որպեսզի ագրե­սո­րը մարսի իր արա­ծը։

Աղբյուրը՝

https://www.nzz.ch/meinung/angriffskriege-muessen-mit-einer-schlappe-des-aggressors-enden-sonst-kehrt-niemals-frieden-ein-ld.1893511

Առնչվող Հոդվածներ