15.1 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Լարված իրա­վի­ճա­կը հանգուցա­լուծման գնաց, երբ տեղե­կություն տարածվեց, որ Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը կառա­վա­րության շենքի աստի­ճա­նա­հարթակնե­րի վրա ի տես բոլո­րի «ծեծել է» վարչա­պետ Անուշա­վան Դանիելյա­նին: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 45-րդ

1999 թվա­կա­նի դեկտեմբե­րի 2‑ին ԼՂՀ նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նը մամուլի ասուլիս հրա­վի­րեց եւ հայտա­րա­րեց, որ ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը մտնում է վտանգա­վոր հուն: Նա մամուլի ներկա­յա­ցուցիչնե­րի համար գաղտնա­զերծեց չափա­զանց ենթա­տեքստա­յին տեղե­կություն, որ Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը «հրա­մա­յել է տանկա­յին զորա­մա­սի մի քանի զրա­հա­տեխնի­կա բարձել համա­պա­տասխան տրանսպորտա­յին միջոցնե­րի վրա, որպեսզի հարկ եղած դեպքում դրանք անմի­ջա­պես հասցվեն Երեւան»:

Այդ շրջա­նում տեղե­կություններ էին տարածվել, որ Վազգեն Սարգսյա­նի համա­խոհնե­րը «վերջնա­գիր են ներկա­յացրել Ռոբերտ Քոչարյա­նին, որպեսզի թողնի նախա­գա­հի պաշտո­նը»: Արկա­դի Ղուկասյա­նի վերա­բերյալ հայտա­րա­րությունը Ստե­փա­նա­կերտում եւ առհա­սա­րակ ընկալվեց այնպես, որ Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը «պատրաստվում է զինված աջակցություն ցուցա­բե­րել Հայաստա­նի նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նին»:

Այդ լարված իրա­վի­ճա­կին նախորդած երեք-չորս ամիսնե­րին ԼՂՀ նախա­գա­հի աշխա­տա­կազմը, կառա­վա­րությունը, ՆԳ նախա­րա­րությունը, որի ղեկա­վար էր նշա­նակվել Մոսկվա­յից հատուկ այդ նպա­տա­կով ետ կանչված Բակո Սահակյա­նը եւ ԱԱ վարչությունը բավա­կան նուրբ աշխա­տանքի շնորհիվ կարո­ղա­ցել էին ՊԲ շտա­բում եւ զորա­մա­սե­րի հրա­մա­նա­տարնե­րի շրջա­պա­տում գտնել համա­խոհներ եւ նրանց աստի­ճա­նա­բար դուրս բերել Սամվել Բաբա­յա­նի ազդե­ցությունից:

Առա­ջին վճռա­կան քայլը կատա­րել էր Սեյրան Օհանյա­նը՝ համա­ձայնե­լով ստանձնել պաշտպա­նության նախա­րա­րի քաղա­քա­կան պաշտո­նը: Զինվո­րա­կա­նության շրջա­պա­տում Սամվել Բաբա­յա­նի անա­ռարկե­լի հեղի­նա­կության դեմ երկրորդ դեմարշը կատա­րել էր Վիտա­լի Բալա­սանյա­նը՝ ստանձնե­լով Սեյրան Օհանյա­նի տեղա­կա­լի պաշտո­նը:

Այդ նշա­նա­կումներն, անկասկած, համա­ձայնեցվում էին Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րի եւ քաղա­քա­կան ղեկա­վա­րության հետ, իսկ որքան սեղմվում էր Սամվել Բաբա­յա­նի շրջա­պա­տը, այնքան նա դիմում էր անհա­վա­սա­րակշիռ քայլե­րի: Պարզ հասկացվում էր, որ Բաբա­յա­նին որեւէ կտրուկ քայլի դրդե­լու քաղա­քա­կան որո­շում կա, որի իրա­գործման համար գործի էին դրվել բացա­հայտ եւ կուլի­սա­յին հակա­քա­րոզչության բոլոր միջոցնե­րը:

Այդ շրջա­նում քաղա­քա­կան իշխա­նության հաջո­ղություննե­րից մեկը ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի վետե­րաննե­րի միությանն այլընտրանքա­յին կառույցի ձեւա­վո­րումն էր, որ ձեռք բերվեց մեծա­գույն դժվա­րությամբ: Այդ գործում իշխա­նություննե­րի ամե­նա­լուրջ հենա­րան հանդի­սա­ցավ Վաչա­գան Իշխանյա­նը: Պատե­րազմի տարի­նե­րին նա Շուշիի գնդի հրա­մա­նա­տարն է եղել, անցել է մարտա­կան մեծ ճանա­պարհ: Շուշիի զորա­մա­սը 1995 թվա­կա­նի մայիսյան զորա­հանդե­սին ընդա­ռաջ կազմա­լուծվել էր: Ըստ երեւույթին, Բաբա­յա­նի դեմ գործե­լու համար Վաչա­գան Իշխանյա­նը, ինչպես նաեւ որոշ այլ նախկին զինվո­րա­կաններ, ունեին նաեւ անձնա­կան դրդա­պատճառներ:

Իշխա­նությունը Սամվել Բաբա­յա­նին քաղա­քա­կան առումով մեկուսացնե­լու նպա­տա­կով նախա­ձեռնե­ցին «Ժողովրդա­վա­րա­կան Արցախ միություն» հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան շարժում, որի հիմնա­դիր համա­գումարն անցավ «վերջ բռա­նա­պե­տությա­նը» կարգա­խո­սով: Շարժման համա­նա­խա­գահներ ընտրվե­ցին Ժաննա Գալստյա­նը, Էդվարդ Ղուկասյա­նը եւ Աշոտ Ղուլյա­նը: Վերջինս զբա­ղեցնում էր արտա­քին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նը: Մինչ այդ նա աշխա­տել էր որպես Գերա­գույն խորհրդի փորձա­գետ, ապա՝ նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար Կարեն Բաբուրյա­նի օգնա­կան:

1999 թվա­կա­նի հունիս-դեկտեմբեր ամիսնե­րին բավա­կան յուրօ­րի­նակ դիրքո­րո­շում ուներ ՀՅԴ Արցա­խի Կենտրո­նա­կան կոմի­տեն: Նախա­պես տպա­վո­րություն կար, որ Դաշնակցությունը հարում է Սամվել Բաբա­յա­նին եւ լուրջ խնդիրներ ունի վարչա­պետ Անուշա­վան Դանիելյա­նի հետ: Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան շրջա­նակնե­րում տեղե­կություններ էին շրջա­նառվում, որ ՀՅԴ Արցա­խի ԿԿ‑ի ներկա­յա­ցուցիչ Գրի­շա Հայրա­պետյա­նը «մի քանի փակ հանդի­պումներ է ունե­ցել Սամվել Բաբա­յա­նի հետ»: Այդ տեղե­կություննե­րը ոչ հաստատվել են, ոչ՝ հիմնա­վո­րա­պես հերքվել:

Լարված իրա­վի­ճա­կը հանգուցա­լուծման գնաց, երբ տեղե­կություն տարածվեց, որ Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը կառա­վա­րության շենքի աստի­ճա­նա­հարթակնե­րի վրա ի տես բոլո­րի «ծեծել է» վարչա­պետ Անուշա­վան Դանիելյա­նին: Սամվել Բաբա­յա­նը հետա­գա­յում այդ լուրը հաստա­տել է, բայց հիմնա­վո­րել, որ կառա­վա­րության նիստե­րից մեկի ժամա­նակ Անուշա­վան Դանիելյա­նը թույլ է տվել «էշ ղարա­բաղցի» արտա­հայտություն, որի համար էլ «արժա­նին ստա­ցել է»: 1999 թվա­կա­նի դեկտեմբե­րի 14-ին Սամվել Բաբա­յանն ազատվեց նաեւ Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տա­րի պաշտո­նից: Ըստ վստա­հության արժա­նի տեղե­կության, ազատման հրա­մա­նը նրան անձամբ ներկա­յացրել է Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րար Վաղարշակ Հարությունյա­նը:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ