24.7 C
Yerevan

Թրամփի Թղթե Վագրե­րը

Թրամփը պետք է հստա­կեցնի Ռուսաստա­նի համար, որ պատե­րազմա­կան ճանա­պարհով հաղթել հնա­րա­վոր չէ։ Նա կարող էր մեծացնել ռազմա­կան օգնությունը և խրա­խուսել Ուկրաի­նա­յին՝ այդ օգնությունն ավե­լի ռիսկա­յին եղա­նակնե­րով օգտա­գործել, ինչպես նաև աշխա­տել դաշնա­կիցնե­րի հետ՝ սառեցված ռուսա­կան ակտիվնե­րը զենքի մատա­կա­րա­րումնե­րի ապա­հովման համար օգտա­գործե­լու ուղղությամբ։

The New York Times

The New York Times. Թրամփը խոստո­վա­նում է, որ Ռուսաստա­նի դեմ ֆինանսա­կան պատժա­մի­ջոցնե­րը «կարող են արդյունք տալ, իսկ կարող են՝ ոչ»

Միայն 24 ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախա­գա­հը սպառնաց Ռուսաստա­նին ֆինանսա­կան պատժա­մի­ջոցնե­րով, նա կարծես վստահ չէր այս ռազմա­վա­րության արդյունա­վե­տության հարցում։ «Air Force One» ինքնա­թի­ռում լրագրողնե­րի հետ զրույցում Թրամփն ասաց, որ ԱՄՆ‑ն, հնա­րա­վոր է, 10 օրվա ընթացքում ստիպված կլի­նի սահմա­նել «մաքսա­տուրքեր և այլ բաներ»։

«Չգի­տեմ՝ դա կազդի՞ Ռուսաստա­նի վրա, քանի որ նա՝ իհարկե, ուզում է շարունա­կել պատե­րազմը», — ասել է Թրամփը։ «Բայց մենք սահմա­նե­լու ենք մաքսա­տուրքեր և այլ քայլեր։ Դա կարող է ազդել նրանց վրա, իսկ կարող է՝ ոչ»։

Մի առի­թով Թրամփն ակնարկեց, որ կարող է վերջ դնել ուկրաի­նա­կան պատե­րազմին՝ Պուտի­նին դիմե­լով որպես տղա­մարդը՝ տղա­մարդու։ Նա փորձեց վերա­շա­րադրել ռուսա­կան ներխուժման պատմությունը՝ Ուկրաի­նա­յին և նախա­գահ Վլա­դի­միր Զելենսկուն ներկա­յացնե­լով ոչ թե որպես զոհեր, այլ որպես չարա­գործներ։ Սակայն այժմ, երբ Թրամփի հիասթա­փությունը խորա­նում է, նրա սպառնա­լիքնե­րը հարցեր են առա­ջացնում՝ արդյո՞ք ԱՄՆ‑ն իսկա­պես ազդե­ցություն ունի Մոսկվա­յի վրա, և արդյո՞ք Թրամփը պատրաստ է օգտվել այդ ազդե­ցությունից։

«Թրամփը կարծես հասկա­նում է այն, ինչ մենք շատերս վաղուց էինք նկա­տել — որ Զելենսկին խնդի­րը չէ… Խնդի­րը Ուկրաի­նան չէ։ Խնդի­րը Պուտինն է», — ասել է Միջազգա­յին քաղա­քա­կա­նության կենտրո­նի գործա­դիր փոխնա­խա­գահ Մեթ Դասը։ «Թրամփը, կարծես, շատ էր հավա­տում իր գործարքներ կնքե­լու ունա­կությա­նը», — հավե­լել է Դասը, — «բայց իրա­կա­նությունը, կարծես, սկսում է իրեն զգացնել»։

Թրամփը բազմիցս սպառնա­ցել է պատժել Ռուսաստա­նին Ուկրաի­նա­յի դեմ հարձա­կումնե­րը սրե­լու համար, սակայն դեռևս չի կատա­րում իր խոստումնե­րը։ Իսկ նրա վերջին սպառնա­լի­քը՝ ֆինանսա­կան պատժա­մի­ջոցնե­րի տեսքով, ինչպես ինքն է խոստո­վա­նել, կարող է նաև չաշխա­տել։ Այն պատժա­մի­ջոցնե­րը, որոնք կխո­ցեն Ռուսաստա­նի էներգե­տիկ ոլորտը և նրա հաճա­խորդնե­րին, ինչպես նախա­տեսված է Սենա­տի օրի­նագծում, Մոսկվա­յին շատ ավե­լի լուրջ վնաս կհասցնեն, քան այն մաքսա­տուրքե­րը, որոնք ԱՄՆ‑ն կարող է սահմա­նել Ռուսաստա­նից ներմուծվող քիչ քանա­կությամբ ապրանքնե­րի վրա։ Սակայն Հանրա­պե­տա­կան կուսակցության առաջնորդնե­րը հրա­ժարվել են օրի­նա­գի­ծը քվեարկության դնել, երբ Թրամփը սպառնաց գործել միա­կողմա­նիո­րեն։

Քիչ բան է հուշում, թե Թրամփի վերջնա­գիրն ինչ-որ կերպ կփո­խի Պուտի­նի կարծի­քը պատե­րազմի վերա­բերյալ։ Ռուսաստա­նի նախա­գա­հը ձեռնա­մուխ է եղել իր կարծի­քով պատմա­կան առա­քե­լության՝ Ուկրաի­նան Կրեմլի վերահսկո­ղության տակ վերա­դարձնե­լու։ Նա կարծում է, որ մարտի դաշտում ունի առա­վե­լություն՝ Կիևի պահուստնե­րը սպառվում են, իսկ Մոսկվան առա­ջընթաց է գրանցում։ Ռուսաստա­նի տեխնոկրատնե­րը ավե­լի քան երեք տարի ծախսել են մի տնտե­սություն կառուցե­լու վրա, որը կկա­րո­ղա­նա դիմա­կա­յել արևմտյան պատժա­մի­ջոցնե­րին, իսկ Մոսկվա­յի առա­ջա­տար համալսա­րաննե­րից մեկը նույնիսկ նոր մագիստրո­սա­կան ծրա­գիր է առա­ջարկում պատժա­մի­ջոցնե­րը շրջանցե­լու թեմա­յով։ Սակայն Ռուսաստա­նը դեռ կախված է նավթից և գազից, որոնք ապա­հո­վում են պետա­կան եկա­մուտնե­րի մոտ մեկ երրորդը։ Թրամփի սպառնա­լի­քը՝ երկրորդա­կան մաքսա­տուրքեր սահմա­նել ռուսա­կան նավթ գնե­լու երկրնե­րի նկատմամբ, կարող է ազդե­ցություն ունե­նալ Չինաստա­նի, Հնդկաստա­նի և Թուրքիա­յի վրա և սրել նրա գլո­բալ առևտրա­յին պատե­րազմը։

Խնդի­րը, ինչպես նշում են ռուս վերլուծա­բաննե­րը, այն է, որ նման քայլը կարող է բերում նավթի համաշխարհա­յին գնե­րի կտրուկ աճի։ Արևմտյան քաղա­քա­կան գործիչնե­րը հետև­ել են Ռուսաստա­նի նկատմամբ «նավթի գնի սահմա­նա­փակման» ռազմա­վա­րությա­նը՝ փորձե­լով նվա­զեցնել Մոսկվա­յի եկա­մուտնե­րը նավթից՝ առանց շուկան ցնցե­լու։ Բայց այդ ռազմա­վա­րությունը հիմնա­կա­նում ձախողվել է և չի կարո­ղա­ցել զսպել Պուտի­նին։ Երեքշաբթի օրը Թրամփն ասաց, որ չի անհանգստա­նում այն մասին, թե ինչպես գալիք տնտե­սա­կան պատժա­մի­ջոցնե­րը կազդեն նավթի շուկա­յի վրա։

Արտա­քին քաղա­քա­կա­նության մասնա­գետներն ասում են, որ Թրամփն ունի այլ տնտե­սա­կան և ռազմա­կան տարբե­րակներ՝ Ռուսաստա­նին ստի­պե­լու դադա­րեցնել պատե­րազմը։ Նրանց կարծի­քով, թեև Ռուսաստանն իրեն որոշ չափով պաշտպա­նել է պատժա­մի­ջոցնե­րից, նրա տնտե­սությունն այնուա­մե­նայնիվ խոցե­լի է։ Նրանք կարծում են, որ Թրամփը դեռ կարող է հարվա­ծել Ռուսաստա­նի բանկա­յին համա­կարգի որոշ հատվածնե­րին, սահմա­նա­փա­կել նավթի գնե­րը և իր ազդե­ցությունն օգտա­գործել արտա­քին քաղա­քա­կա­նության և առևտրա­յին համա­ձայնագրե­րի վրա՝ եվրո­պա­ցի դաշնա­կիցնե­րի հետ։ Սպի­տակ տան հայտա­րա­րության մեջ նշված չէ՝ արդյոք Թրամփը դիտարկում է այլ տարբե­րակներ, սակայն այնտեղ ասվում է, որ նա «ցանկա­նում է կանգնեցնել սպա­նություննե­րը, դրա համար էլ ամե­րիկյան զենք է վաճա­ռում ՆԱՏՕ‑ի երկրնե­րին և սպառնում Պուտի­նին խիստ մաքսա­տուրքե­րով և պատժա­մի­ջոցնե­րով»։

ԱՄՆ պաշտպա­նության նախա­րա­րի նախկին տեղա­կալ Էվե­լին Ֆարկա­շը՝ Ռուսաստա­նի, Ուկրաի­նա­յի և Եվրա­սիա­յի գծով, հայտա­րա­րել է, որ Թրամփը «թևի տակ դեռ շատ խաղա­քարտեր ունի», ներառյալ Սենա­տի մի օրի­նա­գիծ, որը նախա­տե­սում է առնվազն 500% պատժա­մի­ջոցներ՝ Ռուսաստա­նի կամ ռուսա­կան ուրան կամ նավթամթերք գնող ցանկա­ցած երկրի ներմուծման նկատմամբ։

Ֆարկա­շի կարծի­քով՝ Թրամփը պետք է հստա­կեցնի Ռուսաստա­նի համար, որ պատե­րազմա­կան ճանա­պարհով հաղթել հնա­րա­վոր չէ։ Նա կարող էր մեծացնել ռազմա­կան օգնությունը և խրա­խուսել Ուկրաի­նա­յին՝ այդ օգնությունն ավե­լի ռիսկա­յին եղա­նակնե­րով օգտա­գործել, ինչպես նաև աշխա­տել դաշնա­կիցնե­րի հետ՝ սառեցված ռուսա­կան ակտիվնե­րը զենքի մատա­կա­րա­րումնե­րի ապա­հովման համար օգտա­գործե­լու ուղղությամբ, նշում է Ֆարկա­շը։

«Նա կարծում էր, թե ինքը և իր բանակցողնե­րը կկա­րո­ղա­նան համո­զել Ռուսաստա­նին գնալ որոշ փոխզիջման, սակայն Պուտի­նին փոխզի­ջումը չի հետաքրքրում… Եվ նա կշա­րունա­կի պայքա­րը, քանի դեռ չի գիտակցում, որ ռազմա­կան ուժով չի կարող հասնել իր նպա­տակնե­րին։ Վերջի­վերջո պետք է համոզված լինի, որ պարտվում է, և նույն համոզվա­ծությունը պետք է ունե­նա նրա շրջա­պա­տը», — ասում է Ֆարկա­շը։

Վաշինգտո­նի Ատլանտյան խորհրդի վերլուծա­բան և ԱՄՆ‑ի նախկին բարձրաստի­ճան դիվա­նա­գետ Դենիել Ֆրի­դը, որը բանակցել է Ռուսաստա­նի հետ, ասել է, որ ԱՄՆ նախա­գա­հը հնա­րա­վո­րություն ունի ուղղե­լու այն, ինչ Ֆրի­դը կոչում է «սարսա­փե­լի և թանկ արժե­ցած սխալ» — այն է, երբ Թրամփը ի սկզբա­նե հստակ ցույց տվեց, որ Ամե­րի­կան չի աջակցում Ուկրաի­նա­յին։ Ֆրի­դի կարծի­քով՝ այդ վարքա­գի­ծը Ռուսաստա­նին հնա­րա­վո­րություն տվեց «խաղալ այս խաղը այնքան ժամա­նակ, որքան կարող են, ձգտե­լով լիա­կա­տար հաղթա­նա­կի»։

«Անվստա­հությունն ու դիրքո­րո­շումնե­րի կտրուկ փոփո­խությունը դժվա­րացնում են Ռուսաստա­նի վրա ճնշում գործադրե­լը, քանի որ մեծացնում են հավա­նա­կա­նությունը, որ Պուտի­նը պարզա­պես ձեռքե­րը կդնի կրծքին ու կսպա­սի… Թրամփի վերջին շաբաթնե­րի քայլե­րը ցույց են տալիս, որ նա, հնա­րա­վոր է, գիտակցում է դա և շարժվում է ավե­լի կոշտ ուղղությամբ», — ասել է Ֆրի­դը։

աղբյուրը՝

https://vi.web-platforms-vi.nyti.nyt.net/2025/07/29/us/politics/trump-sanctions-ukraine-russia.html

Առնչվող Հոդվածներ