15.1 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Ղուկասյան-Բաբա­յան օրե­ցօր սրվող հակա­մարտության նկատմամբ անտարբեր էին նաեւ Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան շրջա­նակնե­րը, մտա­վո­րա­կա­նությունը, Ղարա­բաղյան Շարժման առա­ջին փուլի հայտնի դեմքե­րը:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 47-րդ

2000 թվա­կա­նը Ստե­փա­նա­կերտը դիմա­վո­րեց ներքա­ղա­քա­կան չափա­զանց բարդ իրա­վի­ճա­կում: Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տա­րի պաշտո­նը թողնե­լուց հետո Սամվել Բաբա­յա­նը նստա­վայր ընտրեց «Մռա­կած» մասնա­վոր ընկե­րության գրա­սենյա­կը: Այդ ընկե­րությունը պատկա­նում էր հայտնի գործա­րար Էդիկ Վերդյա­նին, որ ձեռնարկա­տի­րա­կան գործունեություն էր սկսել դեռեւս խորհրդա­յին վերջին տարի­նե­րին: 

Իշխա­նություննե­րը, գործի դնե­լով ՆԳ նախա­րա­րության եւ ԱԱԾ գործա­կա­լա­կան ցանցը, կարո­ղա­ցան Բաբա­յա­նի «շտա­բում» ներդնել յուրա­յիննե­րի եւ ՊԲ նախկին հրա­մա­նա­տա­րի ծրագրե­րից ամե­նօրյա տեղե­կացվա­ծություն ապա­հո­վել: Հունի­սին սպասվում էին Ազգա­յին ժողո­վի հերթա­կան ընտրություններ՝ միայն մեծա­մասնա­կան ընտրա­կարգով: Կառա­վա­րությունը, նախա­գա­հի աշխա­տա­կազմը տեղյակ էին, թե որ ընտրա­տա­րածքում ում է թեկնա­ծու առա­ջադրե­լու նախա­պատրաստում Սամվել Բաբա­յա­նը:

Փետրվա­րի վերջե­րին-մարտի առա­ջին օրե­րին իշխա­նություննե­րը լուրեր տարա­ծե­ցին, որ Բաբա­յա­նը «Մռա­կա­ծի» սեփա­կա­նա­տեր Վերդյա­նի միջո­ցով «գյուղա­կան բնա­կա­վայրե­րում գարնա­նա­ցա­նի համար անվճար դիզվա­ռե­լիք է բաժա­նում», ՆԳ շրջա­նա­յին բաժիննե­րը հրա­հանգա­վորվե­ցին ստուգել եւ կանխել «ընտրա­կա­շառքի տրա­մադրումը»: Պետա­կան ողջ քարոզչությունը կենտրո­նա­ցավ այդ թեմա­յի վրա:

Միա­ժա­մա­նակ լուրեր տարածվե­ցին, որ Բաբա­յա­նի «շտա­բում կազմվել է Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վորնե­րի եւ ապա­գա կառա­վա­րության ցուցակ»: Ըստ այդ տեղե­կություննե­րի, ՊԲ նախկին հրա­մանտա­րի քաղա­քա­կան ծրա­գի­րը հետեւյալն էր. հաղթել ԱԽ ընտրություննե­րում, ձեւա­վո­րել միասնա­կան քաղա­քա­կան մեծա­մասնություն եւ Արկա­դի Ղուկասյա­նին պարտադրել, որ վարչա­պե­տի պաշտո­նում նշա­նա­կի Բաբա­յա­նին: Հակա­ռակ դեպքում Ազգա­յին ժողո­վը նախա­գա­հի դեմ իմպիչմենթ կսկսի եւ ամբողջ իշխա­նությունը կանցնի ՊԲ նախկին հրա­մա­նա­տա­րին:

Այդ շրջա­նում Բաբա­յա­նի քաղա­քա­կան քարոզչությունն իրա­կա­նացնում էին հիմնա­կա­նում հայաստանյան մի քանի լրատվա­մի­ջոցներ, որոնց խմբա­գիրնե­րը հաճա­խա­կի այցե­լում էին Ստե­փա­նա­կերտ եւ փակ հանդի­պումներ ունե­նում ՊԲ նախկին հրա­մա­նա­տա­րի հետ: Իրա­վի­ճակն օրե­ցօր սրվում էր: Ստե­փա­նա­կերտում եւ շրջաննե­րում արձա­նագրվում էին իշխա­նության եւ Բաբա­յա­նի կողմնա­կիցնե­րի միջեւ վեճեր, ծեծկռտուքներ:

Խիստ արտա­ռոց է, որ ԼՂՀ համար գրե­թե ճակա­տագրա­կան նշա­նա­կություն ունե­ցող այդ գործընթացնե­րի հանդեպ պաշտո­նա­կան Երեւա­նը որդեգրել էր առե­րեւույթ չեզոք կեցվածք: Այդ շրջա­նում, համե­նայն դեպս, ոչ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նը, ոչ նրա աշխա­տա­կազմի ղեկա­վար Սերժ Սարգսյա­նը, որ հակա­մարտող կողմե­րին՝ Արկա­դի Ղուկասյա­նին եւ Սամվել Բաբա­յա­նին, գիտեին անձամբ, նրանց հետ քաղա­քա­կան եւ մարտա­կան ընկե­րության փորձ ունեին, երբեք Ստե­փա­նա­կերտ չեն այցե­լել:

Ղուկասյան-Բաբա­յան օրե­ցօր սրվող հակա­մարտության նկատմամբ անտարբեր էին նաեւ Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան շրջա­նակնե­րը, մտա­վո­րա­կա­նությունը, ղարա­բաղյան Շարժման առա­ջին փուլի հայտնի դեմքե­րը: 2000 թվա­կա­նի մարտի 20‑ի վաղ առա­վոտյան Ստե­փա­նա­կերտը ցնցվեց լուրից՝ կեսգի­շե­րին նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նի դեմ մահա­փորձ է կատարվել, նա վիրա­վո­րում է ստա­ցել եւ գտնվում է զինվո­րա­կան հոսպի­տա­լում: Հայտնի դարձավ, որ ավե­լի ծանր վիրա­վո­րում են ստա­ցել նրա թիկնա­պա­հը եւ վարորդը: 

Նույն օրը վիրա­վորնե­րը տեղա­փոխվե­ցին Երեւան: Հայտնի դարձավ, որ ձերբա­կալվել են մահա­փորձ իրա­կա­նացնողնե­րը, ինչպես նաեւ ՊԲ նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը, նրա եղբայ՝ Ստե­փա­նա­կերտի նախկին քաղա­քա­պետ Կարեն Բաբա­յա­նը, մի խումբ այլ անձինք: Ժամը 17‑ի սահմաննե­րում ԼՂՀ գլխա­վոր դատա­խազ Մավրիկ Ղուկասյանն «Ազա­տություն» ռադիո­կա­յա­նի հետ կարճ հարցազրույցում հաստա­տեց, որ Սամվել Բաբա­յա­նը ձերբա­կալված է:

Նախնա­կան վարկա­ծով՝ քրեա­կան գործ հարուցվել է «պետա­կան զինված հեղաշրջում իրա­կա­նացնե­լու փորձի» հիմքով, բայց հետո վերաո­րա­կա­վորվել որպես «իշխա­նության ներկա­յա­ցուցչի դեմ մահա­փորձ»:

Ավե­լի քան մեկ ամիս Շուշիի բանտում անցկացնե­լուց հետո Բաբա­յա­նի տասնյակ համա­կիրներ ազատ արձակվե­ցին, այդ թվում՝ «Մռա­կա­ծի» սեփա­կա­նա­տեր Էդիկ Վերդյա­նը: Ստե­փա­նա­կերտում փորձ արվեց դատա­խա­զության մոտ ի պաշտպա­նություն Սամվել Բաբա­յա­նի ցույց կազմա­կերպել, բայց պատե­րազմի վետե­րաննե­րի կազմա­կերպության ներյա­յա­ցուցիչնե­րը թույլ չտվե­ցին: Խոսակցություններ տարածվե­ցին, որ Բաբա­յա­նի եւ նրա համա­կիրնե­րի գույքի ապօ­րի­նի բռանգանձումներ են կատարվել:

Ի՞նչ է իրա­կա­նում տեղի ունե­ցել 2000 թվա­կա­նի մարտի 22‑ի կեսգի­շե­րին:

Անհերքե­լի փաստ է, որ Արկա­դի Ղուկասյա­նի ծառա­յո­ղա­կան «Մերսե­դե­սը» գնդա­կոծվել է, ինքը, վարորդը եւ թիկնա­պա­հը ստա­ցել են հրա­զե­նա­յին վիրա­վո­րում, բայց ՊԲ նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը թե դատա­րա­նում, թե ազատ արձակվե­լուց հետո մշտա­պես պնդել եւ պնդում է, որ ինքը «մահա­փորձի կազմա­կերպիչ չէ»:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ