16.9 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Օրի­նա­չա­փության եւ քաղա­քա­կան համա­գործակցության իմաստով Ազգա­յին ժողո­վի փոխնա­խա­գա­հի, ինչպես նաեւ փոխվարչա­պե­տի պաշտո­նը պետք է տրվեր ՀՅԴ-ին: ԱԺ առա­ջին նիստում, մինչդեռ, պարզվեց, որ իշխա­նությունը խորհրդա­րա­նի նախա­գահ տեսնում է Օլեգ Եսա­յա­նին, իսկ տեղա­կալ՝ Մուշեղ Օհանջանյա­նին:

Վահրամ Աթա­նեսյան

(Մաս 48-րդ)

2000 թվա­կա­նի ԼՂՀ խորհրդա­րա­նա­կան ընտրություններն անցան բավա­կան բարդ պայմաննե­րում: Նախորդած ամիսնե­րին նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նը Երեւա­նում բուժում էր ստա­նում, եւ իշխա­նության պատգա­մա­վո­րա­կան թեկնա­ծունե­րի հետ կապված հարցե­րը հիմնա­կա­նում մնա­ցել էին վարչա­պետ Անուշա­վան Դանիելյա­նի եւ ԱԺ գործող նախա­գահ Օլեգ Եսա­յա­նի «տնօ­րի­նությա­նը»:

Երկու խարիզմա­տիկ գործիչնե­րի միջեւ թեեւ առե­րեւույթ տիրում էր «փոխհա­մա­ձայնություն եւ փոխվստա­հություն», իրա­կա­նում նրանցից յուրա­քանչյուրը ձգտում էր ապա­գա խորհրդա­րա­նում ավե­լի մեծ թվով համա­կիրներ ունե­նալ: Ընդհա­նուր պատկերն, իհարկե, ներկա­յացվում էր Արկա­դի Ղուկասյա­նին, որ քվեարկությունից մեկ-երկու շաբաթ առաջ վերա­դարձավ Ստե­փա­նա­կերտ, թեեւ շարունա­կում էր տնա­յին պայմաննե­րում բուժում ստա­նալ:

Ընտրություններն անցան առանց լուրջ միջա­դե­պե­րի: Տպա­վո­րիչ էր հատկա­պես ՀՅԴ Արցա­խի կառույցի հաջո­ղությունը. երե­սունե­րեք մեծա­մասնա­կան ընտրա­տա­րածքնե­րից իննում հաղթե­ցին Դաշնակցության կողմից առա­ջադրված թեկնա­ծունե­րը: Ընդ որում, ՀՅԴ‑ն ապա­գա խորհրդա­րան էր «գործուղում» թե ինտե­լեկտուալնե­րի, թե ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի դաշտա­յին հրա­մա­նա­տարնե­րի, թե 88‑ի Շարժման առանցքա­յին դեմքե­րի: 

Դա կուռ, գաղա­փա­րա­պես համոզված եւ մասնա­գի­տա­կան լուրջ փորձա­ռություն ունե­ցող քաղա­քա­կան թիմ էր, որ իրա­վի­ճա­կի փոփո­խության ցանկա­ցած դեպքում կարող էր գործա­դիր իշխա­նության հենա­րան եւ պետա­կան կառա­վարման համա­կարգի կարեւոր դերա­կա­տար լինել:

Ընտրություննե­րի այդ արդյունքը, սակայն, իշխա­նություննե­րի կողմից համարժեք չգնա­հատվեց: Օրի­նա­չա­փության եւ քաղա­քա­կան համա­գործակցության իմաստով Ազգա­յին ժողո­վի փոխնա­խա­գա­հի, ինչպես նաեւ փոխվարչա­պե­տի պաշտո­նը պետք է տրվեր ՀՅԴ-ին: ԱԺ առա­ջին նիստում, մինչդեռ, պարզվեց, որ իշխա­նությունը խորհրդա­րա­նի նախա­գահ տեսնում է Օլեգ Եսա­յա­նին, իսկ տեղա­կալ՝ Մուշեղ Օհանջանյա­նին:

Ո՞վ եւ ինչու՞ էր այդ բոլոր առումնե­րով արտա­ռոց որո­շումն ընդունել: Մուշեղ Օհանջանյա­նը խորհրդա­յին տարի­նե­րին ԼՂԻՄ-ում մի քանի պատասխա­նա­տու պաշտոններ է զբա­ղեցրել, այդ թվում՝ մարզա­յին խորհրդի գործկո­մի նախա­գա­հի: Ընդ որում, երբ 1973 թվա­կա­նին մարզկո­մի առա­ջին քարտուղար է նշա­նակվել Բորիս Կեւորկո­վը, Օհանջանյա­նը մի որոշ ժամա­նակ շարունա­կել է պաշտո­նա­վա­րել որպես մարզգործկո­մի նախա­գահ:

Ազատվե­լով այդ պաշտո­նից, Մուշեղ Օհանջանյա­նը տեղա­փոխվել է Բաքու եւ նշա­նակվել «Ադրքի­միա», ապա «Ադրգյուղտեխնի­կա» արտադրա­կան միա­վորման գլխա­վոր տնօ­րե­նի առա­ջին տեղա­կալ:

ԼՂՀ Ազգա­յին ժողո­վի փոխնա­խա­գա­հի պաշտո­նում Մուշեղ Օհանջանյա­նի թեկնա­ծության առա­ջադրումը ՀՅԴ խմբակցությունը ընդունեց, ինչպես ասում են՝ «սրե­րով»: 

Դաշնակցությա­նը հաջողվել էր գտնել Բաքվի հայե­րեն «Կոմունիստ« թերթի 1988 թվա­կա­նի փետրվարյան համարնե­րից մեկը, որտեղ Մուշեղ Օհանջանյա­նի անունից հրա­պա­րակված էր ղարա­բաղյան Շարժումը դատա­պարտող հայտա­րա­րություն: Օհանջանյա­նը «հիմնա­վո­րեց», որ դա արվել է առանց իր գիտության, կազմա­կերպվել է Ադրբե­ջա­նի կոմկուսակցության կողմից: 

Ո՞վ էր արդա­րա­ցի՝ այդ իրա­վի­ճա­կում պարզել հնա­րա­վոր չէր:

ՀՅԴ‑ն ամբողջ խմբակցության կազմով «դեմ» քվեարկեց թե Օլեգ Եսա­յա­նի, թե Մուշեղ Օհանջանյա­նի թեկնա­ծությա­նը, բայց դա արդեն ոչինչ չէր որո­շում. իշխա­նությունն ուներ քսան պատգա­մա­վոր, իսկ եւս երե­քը, թեեւ հանդես էին գալիս որպես «անկախ», փաստա­ցի դարձյալ իշխա­նության հովա­նա­վորյալներ էին:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ