15.1 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

ԼՂՀ-ում խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րից հետո էլ, սակայն, Ստե­փա­նա­կերտում «Մեղրին Լեռնա­յին Ղարա­բա­ղով փոխա­նա­կե­լու» տարբե­րա­կի մասին քաղա­քա­կան քննարկումներ չկազմա­կերպվե­ցին: Այդ մասին տեղե­կություններն ակտուա­լա­ցան, երբ ոչ պաշտո­նա­կան աղբյուրնե­րից հայտնի դարձավ, որ ՀՅԴ Բյուրոն շրջա­բե­րա­կան է տարա­ծել եւ պաշտպա­նել կարգա­վորման քիուեսթյան տարբե­րա­կը, ինչը, սակայն, Դաշնակցության Արցա­խի ԿԿ‑ն «մերժել է»:

Վահրամ Աթա­նեսյան

(Մաս 49-րդ)

ԼՂՀ երրորդ գումարման Ազգա­յին ժողո­վի ընտրություննե­րը ժամա­նա­կա­յին առումով համընկան ղարա­բաղյան կարգա­վորման բանակցություննե­րի Քի Քուեսթի փուլին: «Տարածքնե­րի փոխա­նակման» սկզբունքով խնդրի կարգա­վորման բանակցություններն, իհարկե, սկսվել էին 1999 թվա­կա­նին, բայց Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան եւ հանրա­յին շրջա­նակնե­րում այդ թեման գոնե հրա­պա­րա­կա­յին մակարդա­կում չէր քննարկվում:

Խիստ կարեւոր է նկա­տել, որ Ստե­փա­նա­կերտում Ղուկասյան-Բաբա­յան լարվա­ծությա­նը, ապա Հայաստա­նի Ազգա­յին ժողո­վում տեղի ունե­ցած ահա­բեկչությա­նը զուգա­հեռ կամ դրանց հետ փոխկա­պակցված՝ ներքա­ղա­քա­կան անսպա­սե­լի բարդություններ էին առա­ջա­ցել նաեւ Բաքվում, երբ պաշտո­նա­թո­ղության մասին հայտա­րել էին Հեյդար Ալիեւի միանգա­մից երկու թիմա­կիցնե­րը՝ արտա­քին գործե­րի նախա­րար Զուլֆուգա­րո­վը եւ գլխա­վոր խորհրդա­կան Գուլուզա­դեն:

Եթե Զուլֆուգա­րո­վի հրա­ժա­րա­կա­նը կարե­լի էր բացատրել երի­տա­սարդ տարի­քով եւ դիվա­նա­գի­տա­կան փորձի պակա­սով, նա այդ պաշտոնն զբա­ղեցրել էր ընդա­մե­նը մեկ տարի, ապա Գուլուզա­դեի հանգա­մանքը բոլո­րո­վին այլ էր: 

Մասնա­գի­տությամբ արեւե­լա­գետ, Գուլուզա­դեն Մերձա­վոր Արեւելքի երկրնե­րում տարի­ներ շարունակ աշխա­տել է որպես լրագրող, ապա անցել դիվա­նա­գի­տա­կան ծառա­յության: Խորհրդա­յին համա­կարգում նման առա­ջընթաց կարող էր ունե­նալ միայն ՊԱԿ‑ի փորձաքննությունն անցած մարդը:

Հարցազրույցնե­րից մեկում Գուլուզա­դեն պատմել է, թե ինչպես է 1990 թվա­կա­նի հունվա­րի 20-ին Բաքու խորհրդա­յին զորքեր մտցնե­լուց հետո Կահի­րեի խորհրդա­յին դեսպա­նա­տա­նը թողել ծառա­յությունը եւ «զարտուղի ճանարհնե­րով հասել Բաքու»: Առանց հատուկ ծառա­յություննե­րի առաջկցության նա չէր կարող անվտանգ հեռա­նալ Կահի­րեից եւ հասնել Բաքու, որտեղ անմի­ջա­պես նշա­նակվել է պետա­կան ծառա­յության:

Խիստ ուշագրավ է, որ Գուլուզա­դեն արտա­քին քաղա­քա­կա­նության հարցե­րով գլխա­վոր խորհրդա­կան է աշխա­տել Մութա­լի­բո­վի, Էլչի­բե­յի եւ Հեյդար Ալիեւի մոտ: Ղարա­բաղյան կարգա­վորման «տարածքա­յին փոխա­նա­կության» սկզբունքի դեմ Գուլուզա­դեի դեմարշն, ըստ երեւույթին, ծրագրված էր որպես քիուեսթյան բանակցություննե­րի ձախո­ղումն արդա­րացնե­լու միջոց. Հեյդար Ալիեւը հնա­րա­վո­րություն էր ստա­նում իր «զգուշա­վո­րությունը» հիմնա­վո­րել թիմի եւ առհա­սա­րակ Ադրբե­ջա­նի քաղա­քա­կան եւ հանրա­յին շրջա­նակնե­րի դիմադրությամբ:

ԼՂՀ-ում խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րից հետո էլ, սակայն, Ստե­փա­նա­կերտում «Մեղրին Լեռնա­յին Ղարա­բա­ղով փոխա­նա­կե­լու» տարբե­րա­կի մասին քաղա­քա­կան քննարկումներ չկազմա­կերպվե­ցին: Այդ մասին տեղե­կություններն ակտուա­լա­ցան, երբ ոչ պաշտո­նա­կան աղբյուրնե­րից հայտնի դարձավ, որ ՀՅԴ Բյուրոն շրջա­բե­րա­կան է տարա­ծել եւ պաշտպա­նել կարգա­վորման քիուեսթյան տարբե­րա­կը, ինչը, սակայն, Դաշնակցության Արցա­խի ԿԿ‑ն «մերժել է»:

Ստե­փա­նա­կերտում այդ շրջա­նի քաղա­քա­կան նորությունն այն էր, որ ՀՅԴ Բյուրոն Արցա­խի ԿԿ անդամնե­րին «բացատրա­կան աշխա­տանքի նպա­տա­կով» հրա­վի­րել է Երեւան, ընթա­ցել են բուռն քննարկումներ: Ի վերջո, եթե հավա­տանք մասնա­կիցնե­րից ոմանց բանա­վոր վկա­յություննե­րին, Բյուրոն կարո­ղա­ցել է Դաշնակցության Արցա­խի կառույցի ներկա­յա­ցուցիչնե­րին եւ ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության մի քանի անդամնե­րի համո­զել, որ «ավե­լի լավ տարբե­րակ երբեք չի լինե­լու, դա Արցա­խը Հայաստա­նին միա­վո­րե­լու վերջին հնա­րա­վո­րությունն է»:

Ոչ ոք պաշտո­նա­պես չի հաստա­տել, որ ՀՅԴ Բյուրոն Երեւան է հրա­վի­րել Արցախ ԿԿ‑ի անդամնե­րին եւ ԱԺ դաշնակցա­կան մի քանի պատգա­մա­վո­րի, բայց այդ տեղե­կությունը մի քանի անգամ մամուլում շրջա­նառվել է եւ չի հերքվել: Ըստ երեւույթին, այդ հողի վրա է, որ ԱԺ կազմա­վո­րումից ոչ լրիվ մեկ տարի անց «Դաշնակցություն» խմբակցությունը նախնա­կան չափա­զանց կոշտ ընդդի­մությունից անցավ «կառուցո­ղա­կան քննա­դա­տության» ոճի: Ընդսմին, իշխա­նություննե­րի հետ հարա­բե­րություննե­րի բարե­լա­վումը Դաշնակցությունն իրա­կա­նացնում էր ԱԺ նախա­գահ Օլեգ Եսա­յա­նի միջո­ցով: Այդ շրջա­նում կառա­վա­րության կազմում ձեւա­վորվեց վերաբնա­կեցման հարցե­րով վարչություն, որի պետ նշա­նակվեց դաշնակցա­կան Սերժ Ամիրխանյա­նը: ՀՅԴ‑ն դարձավ մեծա­ծա­վալ շինա­րա­րա­կան եւ վերա­կանգնո­ղա­կան աշխա­տանքնե­րի «քաղա­քա­կան կապա­լա­ռու»:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ