20.4 C
Yerevan

Թրամփը Ոչ Թե Հանգստացնում, Այլ Կատա­ղեցնում Է Պուտի­նին

Ուկրաի­նա­յի ռազմա­կան հետա­խուզության տվյալնե­րով՝ վերջին տարում Ռուսաստա­նում բալիստիկ հրթիռնե­րի արտադրությունը աճել է 66%-ով։ 

BBC

Ռուսաստա­նի հարձա­կումնե­րը Ուկրաի­նա­յի վրա կրկնա­պատկվել են Թրամփի նախա­գա­հության վերա­դարձից հետո։ 

BBC Verify‑ի վերլուծության համա­ձայն, Ռուսաստա­նը կրկնա­պատկել է Ուկրաի­նա­յի ուղղությամբ արձակված դրոննե­րի և հրթիռնե­րի քանա­կը այն բանից հետո, երբ նախա­գահ Դոնալդ Թրամփը հունվա­րին վերա­դարձավ Սպի­տակ տուն՝ չնա­յած  հրա­դա­դա­րի կոչե­րին։ Հարձա­կումնե­րը դեռևս 2024 թվա­կա­նին ակտիվ էին նախկին նախա­գահ Ջո Բայդե­նի օրոք, սակայն դրանք կտրուկ աճել են Թրամփի՝ նոյեմբերյան հաղթա­նա­կից հետո։ Հունվա­րից սկսած՝ Թրամփի նախա­գա­հության ժամա­նակ, Մոսկվա­յի կողմից իրա­կա­նացվել է օդա­յին հարձա­կումնե­րի աննա­խա­դեպ բարձր մակարդակ՝ պատե­րազմի ողջ ընթացքի ընթացքում։

Նախընտրա­կան քարո­զարշա­վի ժամա­նակ Թրամփը բազմիցս խոստա­ցել էր դադա­րեցնել ռազմա­կան գործո­ղություննե­րը ընդա­մե­նը մեկ օրում, եթե վերա­դառնա Սպի­տակ տուն։ 2024 թվա­կա­նին նա պնդում էր, որ պատե­րազմն ընդհանրա­պես չէր սկսվի, եթե նախա­գահ լիներ մեկը, ում Կրեմլը «հարգում է»։ Սակայն հրա­դա­դա­րի փորձե­րին զուգա­հեռ՝ Թրամփը քննա­դատվել է՝ Ռուսաստա­նի նկատմամբ ենթադրյալ համակրանք դրսև­ո­րե­լու համար։ Նրա վարչա­կազմը երկու անգամ՝ մարտին և հուլի­սին, ժամա­նա­կա­վո­րա­պես կասեցրել է Ուկրաի­նա­յին զենի­թա­յին հրթիռնե­րի և այլ զինամթերքի մատա­կա­րա­րումնե­րը։

Այդ դադարնե­րը, որոնք հետա­գա­յում չեղարկվել են հենց նախա­գա­հի կողմից, տեղի են ունե­ցել այն պայմաննե­րում, երբ Ռուսաստա­նում շարունա­կա­բար աճել է հրթիռնե­րի և դրոննե­րի արտադրությունը։ Ուկրաի­նա­յի ռազմա­կան հետա­խուզության տվյալնե­րով՝ վերջին տարում Ռուսաստա­նում բալիստիկ հրթիռնե­րի արտադրությունը աճել է 66%-ով։ BBC Verify‑ի կողմից իրա­կա­նացված վերլուծությունը, որը հիմնված է Ուկրաի­նա­յի ՌՕՈՒ‑ի օրա­կան ամփո­փագրե­րի վրա, ցույց է տվել, որ հունվա­րի 20-ից (Թրամփի պաշտո­նա­վարման առա­ջին օրից) հուլի­սի 19‑ն ընկած ժամա­նա­կա­հատվա­ծում Ռուսաստա­նը արձա­կել է 27 158 մարտա­կան միջոց։ Համե­մա­տության համար՝ Բայդե­նի պաշտո­նա­վարման վերջին վեց ամիսնե­րի ընթացքում արձակվել է 11 614 մարտա­կան միջոց։

«Այս դաժան պատե­րազմը Ջո Բայդե­նի անկա­րո­ղության հետև­անքն է և արդեն չափից դուրս երկար է ձգվում», — BBC Verify-ին տված մեկնա­բա­նությունում նշել է Սպի­տակ տան փոխմա­մուլի քարտուղար Աննա Քելլին։ «Նախա­գահ Թրամփը ցանկա­նում է դադա­րեցնել սպա­նություննե­րը, ուստի նա ամե­րիկյան արտադրության զենք է վաճա­ռում ՆԱՏՕ‑ի դաշնա­կիցնե­րին և սպառնում Պուտի­նին խիստ տուրքե­րով ու պատժա­մի­ջոցնե­րով, եթե նա չհա­մա­ձայնի հրա­դա­դա­րի»։

Նոր վարչա­կազմի առա­ջին շաբաթնե­րին Սպի­տակ տունը հանդես է եկել մի շարք մեղմ հայտա­րա­րություննե­րով, որոնք, ըստ երև­ույթին, ուղղված էին նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նին խաղաղ լուծման դրդե­լուն։ Այդ օրե­րին Ռուսաստա­նի հարձա­կումնե­րի քանա­կը կարճ ժամա­նա­կով նվա­զել էր՝ համե­մա­տած Բայդե­նի օրոք վերջին շաբաթնե­րի հետ։ Սակայն արդեն փետրվա­րին, երբ ԱՄՆ‑ի դիվա­նա­գետնե­րը՝ պետդե­պարտա­մենտի ղեկա­վար Մարկո Ռուբիո­յի գլխա­վո­րությամբ, Էր-Ռիա­դում հանդի­պե­ցին Ռուսաստա­նի ԱԳ նախա­րար Սերգեյ Լավրո­վի պատվի­րա­կությա­նը, հարձա­կումներն սկսել են նորից աճել։

Այդ բանակցություննե­րից հետո, որոնք Ռուբիոն անվա­նել է «կոնֆլիկտի դադա­րեցման մեկնարկա­յին կետ», միջնորդա­կան քննարկումներ են կայա­ցել Ուկրաի­նա­յի և Ռուսաստա­նի պաշտոնյա­նե­րի միջև Թուրքիա­յում։ Հարձա­կումնե­րի գագաթնա­կե­տը եղել է հուլի­սի սկզբին. հուլի­սի 9‑ին Մոսկվան Ուկրաի­նա­յի ուղղությամբ արձա­կել է 748 դրոն և հրթիռ, ըստ Ուկրաի­նա­յի ՌՕՈՒ‑ի տվյալնե­րի։ Թեև Թրամփը մի քանի անգամ վրդովմունք է հայտնել Ռուսաստա­նի հարձա­կումնե­րի ինտենսի­վության կապակցությամբ, նրա աճող դժգո­հությունն ըստ ամե­նայնի ազդե­ցություն չի ունե­ցել Մոսկվա­յի ռազմա­վա­րության վրա։

Մայի­սի 25-ին Ռուսաստա­նը իրա­կա­նացրել է պատե­րազմի ողջ ընթացքում արձա­նագրված ամե­նա­խո­շոր հրթի­ռա­յին հարձա­կումը, որից հետո Թրամփը վրդովված ասել է․ «Ի՞նչ սատա­նա է մտել նրա մեջ [Պուտի­նի]»։ Դրա­նից ի վեր Ռուսաստա­նը այդ հարձակման ինտենսի­վությունը գերա­զանցել է ևս 14 անգամ։ Ի պատասխան՝ Թրամփը Կրեմլին պահանջել է կնքել խաղա­ղության համա­ձայնա­գիր Ուկրաի­նա­յի հետ մինչև օգոստո­սի 8‑ը։ Հայտնի է, որ Ռուսաստա­նի արձա­կած զինամթերքի մի մասը կարո­ղա­նում է հաղթա­հա­րել Ուկրաի­նա­յի հակաօ­դա­յին պաշտպա­նության համա­կարգե­րը։ Կիև­ում պայթյուննե­րը քաղա­քի բնա­կիչնե­րի համար ամե­նօրյա իրա­կա­նություն են։

«Ամեն անգամ քնե­լիս, վստահ չես կարող լինել լինել՝ արդյոք առա­վո­տը տեսնե­լու ես։ Սա աննորմալ կենսա­կերպ է», — հունի­սին BBC‑ի Ukrainecast հաղորդմանն ասել է Կիև­ում բնակվող լրագրող Դաշա Վոլկը։ ԱՄՆ Սենա­տի արտա­քին հարա­բե­րություննե­րի հանձնա­ժո­ղո­վի առա­ջա­տար դեմոկրատնե­րից մեկը՝ սենա­տոր Քրիս Կունսը, BBC Verify-ին տված հարցազրույցում հայտա­րա­րել է, որ Թրամփի կողմից երկու անգամ զենքի մատա­կա­րա­րումնե­րի դադա­րե­ցումը և նրա ընդհա­նուր վերա­բերմունքը Ռուսաստա­նի նկատմամբ կարող էին Կրեմլին ազդակ տալ, թե իրեն թույլատրվում է ուժե­ղացնել հարձա­կումնե­րը։

Հարձա­կումնե­րի ակտի­վա­ցումը նորից առաջ է բերել Ուկրաի­նա­յի համար Patriot հակաօ­դա­յին պաշտպա­նության համա­կարգե­րի ուղարկման պահանջը։ Դրանք Կիևի տրա­մադրության տակ գտնվող ամե­նահզոր և ամե­նա­թանկարժեք համա­կարգերն են։ Միայն մեկ Patriot համա­կարգը արժե շուրջ 1 միլիարդ դոլար, իսկ յուրա­քանչյուր հրթի­ռը՝ մոտ 4 միլիոն դոլար է։ Թրամփը չեղարկել է նախկի­նում կայացված մատա­կա­րա­րումնե­րի դադա­րե­ցումնե­րը և համա­ձայնել է զենք վաճա­ռել ՆԱՏՕ‑ի անդամ պետություննե­րին, որոնք իրենց հերթին այն փոխանցում են Ուկրաի­նա­յին։ Ըստ ամե­նայնի, խոսքը նաև Patriot համա­լիրնե­րի նոր մատա­կա­րա­րումնե­րի մասին է։

Լոնդո­նում գործող RUSI վերլուծա­կան կենտրո­նի ռուսա­կան բանա­կի հարցե­րով վերլուծա­բան Ջասթին Բրոնքը նշել է, որ Սպի­տակ տան կողմից ռազմա­կան մատա­կա­րա­րումնե­րի սահմա­նա­փա­կումնե­րը Ուկրաի­նան դարձրել են «խոցե­լի»՝ հրթի­ռա­յին և դրո­նա­յին հարձա­կումնե­րի դեմ։ Նա նաև նշել է, որ Ռուսաստա­նը զգա­լիո­րեն ավե­լացրել է հրթիռնե­րի և այսպես կոչված «մահա­պարտ դրոննե­րի» արտադրությունը՝ ինչպի­սիք են «Գերան‑2»-ը (իրա­նա­կան Shahed դրո­նի ռուսա­կան տարբե­րա­կը)։ Բրոնքի խոսքով՝ ռուսա­կան պաշարնե­րի աճը և ամե­րիկյան հակահրթի­ռա­յին միջոցնե­րի մատա­կա­րա­րումնե­րի «զգա­լի նվա­զումը» Մոսկվա­յին մղել են օդա­յին հարձա­կումնե­րի էսկա­լա­ցիա­յի։

Ուկրաի­նա­յի Գլխա­վոր ռազմա­կան հետա­խուզության վարչությունը (ԳՀՀՎ) վերջերս հայտա­րա­րել է, որ Ռուսաստա­նը ներկա­յումս թողարկում է ամսա­կան մինչև 85 բալիստիկ հրթիռ, մինչդեռ 2024 թվա­կա­նի ապրի­լին այդ թիվը եղել է 44։ Ըստ հաղորդագրություննե­րի՝ այժմ Ռուսաստա­նը օրա­կան արտադրում է շուրջ 170 «Գերան» դրոն, որի համար կառուցվել է հսկա­յա­կան արտադրա­կան համա­լիր՝ երկրի հարա­վում՝ Ալա­բուգա­յում։

Ռուսաստա­նի ռազմա­կան հեռուստա­տե­սությա­նը տված վերջերս հարցազրույցում գործա­րա­նի տնօ­րեն Թիմուր Շագի­վա­լեևը հպարտությամբ հայտա­րա­րել է, որ Ալա­բուգան դարձել է «աշխարհում ամե­նա­մեծ մարտա­կան դրոննե­րի արտադրա­մա­սը»՝ հավե­լե­լով, որ աշխա­տողնե­րը արտադրում են ինն անգամ ավել, քան նախա­պես նախա­տեսված էր։ Արձա­նագրված արբանյա­կա­յին պատկերներն ապա­ցուցում են, որ ձեռնարկությունն զգա­լիո­րեն ընդլայնվել է 2024 թվա­կա­նի կեսե­րից․ տարածքում կառուցվել են նոր պահեստներ, իսկ մի շարք այլ շինություններ, այդ թվում՝ գործա­րա­նա­յին աշխա­տողնե­րի հանրա­կա­ցա­րաններ, դեռ կառուցման փուլում են։ Սենա­տոր Քունսը նախազգուշացրել է, որ արտադրության աճը նշա­նա­կում է՝ ԱՄՆ‑ն պետք է հստակ ցույց տա, որ ինքը մտա­դիր չէ հեռա­նալ այս հակա­մարտությունից, ինչպես երբեմն հնչում է վարչա­կազմի որոշ ներկա­յա­ցուցիչնե­րի կողմից։ Նա շեշտել է, որ խաղա­ղություն հնա­րա­վոր է միայն «ռազմա­կան աջակցության ուժե­ղացման» միջո­ցով։ Նա հավե­լել է, որ նախա­գահ Թրամփը պետք է հստակ հայտա­րա­րի Ռուսաստա­նին, որ «նրան չի հաջողվե­լու պարզա­պես նստել և սպա­սել, մինչև Արևմուտքը հոգնի»։ Մինչդեռ Դաշա Վոլկն ասել է, որ ռուսա­կան արշա­վի շարունակման և հրթիռնե­րի որսման արդյունա­վե­տության նվազման ֆոնին Ուկրաի­նա­յում հասա­րա­կա­կան տրա­մադրություննե­րը օր օրի վատա­նում են։

«Մարդիկ հոգնել են այս հարձա­կումնե­րից, դրանք իսկա­պես ազդում են մեր կյանքի վրա», — ասել է նա։ «Մենք գիտենք, թե ինչի համար ենք պայքա­րում, բայց ամեն տարի ավե­լի է դժվա­րա­նում, որովհետև բոլո­րը ուժասպառ են։ Սա է իրա­կա­նությունը»։

Աղբյուրը‘

https://www.google.com/amp/s/www.bbc.com/news/articles/c5yl6eegv63o.amp

Առնչվող Հոդվածներ