16.9 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Բավա­կան վստա­հե­լի աղբյուրնե­րից տեղե­կացվա­ծությամբ, Օլեգ Եսա­յա­նը քաղա­քա­կա­նությունից հեռացվել է, որպեսզի երկու տարի հետո նախա­տեսված ընտրություննե­րում նախա­գա­հի թեկնա­ծու չառա­ջադրվի: Քաղա­քա­կան շրջա­նակնե­րում տպա­վո­րություն կար, որ նախա­գա­հի պաշտո­նի հավակնություններ ունի նաեւ վարչա­պետ Անուշա­վան Դանիելյա­նը:

Վահրամ Աթա­նեսյան

մաս 52-րդ

2005 թվա­կա­նի ԼՂՀ Ազգա­յին ժողո­վի ընտրություննե­րով փաստա­ցի փակվեց «ժողովրդա­վա­րացման եւ սոցիա­լա­կան արդա­րության հաստատման» հնգամյա ժամա­նա­կաշրջա­նը: Դրանք անցան չափա­զանց ծանր մթնո­լորտում. գործա­դիր իշխա­նությունը ներդրել էր վարչա­կան եւ ուժա­յին ազդե­ցության բոլոր լծակնե­րը, որպեսզի Դաշնակցություն-Վիտա­լի Բալա­սանյան- Էդվարդ Աղա­բեկյա­նը դաշինքը, որի շուրջ համախմվել էին նաեւ հանրա­յին հեղի­նա­կություն վայե­լող տասնյակ մտա­վո­րա­կաններ, չկրկնի մեկ տարի առաջ Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­պե­տի ընտրություննե­րի հաջո­ղությունը: 

Տեղի ունե­ցավ ԼՂՀ քաղա­քա­կան կյանքում վերջին տարի­նե­րին նախա­դե­պը չունե­ցած բռնություն. ՀՅԴ անդամ, պատգա­մա­վո­րություն թեկնա­ծու Պավլիկ Մանուկյա­նը, որ, ըստ չճշտված տեղե­կություննե­րի, նախընտրա­կան քարոզչության ընթացքում «վիրա­վո­րա­կան արտա­հայտություններ էր թույլ տվել» Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Սեյրան Օհանյա­նի եւ նրա տեղա­կալ Սամվել Կարա­պետյա­նի դեմ, ենթարկվեց դաժան ծեծի եւ տեղա­փոխվեց զինվո­րա­կան հոսպի­տալ: Ըստ տեղե­կություննե­րի, նրան իր առամձնա­սենյակ զրույցի էր հրա­վի­րել ՊԲ հրա­մա­նա­տար, պաշտպա­նության նախա­րար Սեյրան Օհանյա­նը, որտեղ էլ Մանուկյա­նը ենթարկվել է ֆիզի­կա­կան հաշվե­հարդա­րի: 

Երեւույթն այնքան տգեղ եւ հանրայնո­րեն դատա­պարտե­լի էր, Պավլիկ Մանուկյա­նի կյանքին սպառնա­ցող վտանգն՝ այնքան շոշա­փե­լի, որ նույն օրվա վերջին նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նը հարկադրված էր այցե­լել զինվո­րա­կան հոսպի­տալ եւ տուժա­ծի բուժման գործընթա­ցը վերցնել անձնա­կան հսկո­ղության տակ: Ընտրություննե­րից մի քանի ամիս առաջ Արկա­դի Ղուկասյա­նը կադրա­յին լուրջ փոփո­խություն կատա­րեց: Նա «Արցա­խի ժողովրդա­վա­րա­կան կուսակցության» Կենտրո­նա­կան խորհրդի նախա­գահ Աշոտ Ղուլյա­նին ազա­տեց արտա­քին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նից եւ նշա­նա­կեց կրթության նախա­րար: Քաղա­քա­կան շրջա­նակնե­րում այդ նշա­նա­կումն արժա­նա­ցավ բուռն քննա­դա­տության եւ ընկալվեց որպես կրթության համա­կարգն ընտրություննե­րում ԱԺԿ‑ի համար հենա­րան օգտա­գործե­լու քայլ: Ընտրություննե­րի քարո­զարշավն արձա­նագրեց ԼՂՀ քաղա­քա­կան կյանքի համար բացարձա­կա­պես խորթ եւ աննա­խա­դեպ երեւույթ. Նորաստեղծ «Ազատ հայրե­նիքն» իր ընտրա­պայքա­րը կառուցել էր սոցիա­լա­կան ամբո­խա­վա­րության եւ ընտրա­կա­շառքի գործո­նի վրա: Ընդ որում, «Ազատ հայրե­նի­քը» հանրա­պե­տության շրջաննե­րում քիչ թե շատ հեղի­նա­կություն ունե­ցող անձանց նաեւ քաղա­քա­կան խոստումներ էր տալիս: Նման իրա­վի­ճա­կում Դաշնակցություն-Վիտա­լի Բալա­սանյան դաշինքը մեծա­մասնա­կան ոչ մի ընտրա­տա­րածքում հաջո­ղություն չունե­ցավ, բայց հաղթա­հա­րեց համա­մասնա­կան ընտրություննե­րի հինգտո­կոսյա շեմը եւ խորհրդա­րա­նում ունե­ցավ պատգա­մա­վո­րա­կան երեք մանդատ: Այդ ընտրություննե­րի եւս մի առանձնա­հատկությունն այն էր, որ Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Օլեգ Եսա­յա­նը պատգա­մա­վո­րի թեկնա­ծու չառա­ջադրվեց: 

Ակնհայտ էր, որ վարչա­պետ Անուշա­վան Դանիելյա­նի հետ ունե­ցած հակա­սություննե­րում նա պարտություն է կրել եւ քաղա­քա­կա­նությունից հեռա­նում է: Ազգա­յին ժողո­վի նախա­գահ ընտրվեց Աշոտ Ղուլյա­նը, որի ղեկա­վա­րած «Արցա­խի ժողովրդա­վա­րա­կան կուսակցությունն» այլեւս խորհրդա­րա­նա­կան մեծա­մասնություն չուներ: ԼՂՀ քաղա­քա­կան եւ պետա­կան կյանքից Օլեգ Եսա­յա­նի հեռա­նա­լը կամ, ավե­լի ճիշտ՝ հեռա­ցումը, շատ խորհրդա­վոր էր: Որպես փորձա­ռու գործիչ նա բավա­կան ազդե­ցիկ կապեր ուներ նաեւ Երեւա­նում, իսկ Ստե­փա­նա­կերտում մի որո­շա­կի շրջա­նակ, այդ թվում՝ ՀՅԴ տեղա­կան կառույցում, նրան ընդունում էր որպես հեղի­նա­կություն: Բավա­կան վստա­հե­լի աղբյուրնե­րից տեղե­կացվա­ծությամբ, Օլեգ Եսա­յա­նը քաղա­քա­կա­նությունից հեռացվել է, որպեսզի երկու տարի հետո նախա­տեսված ընտրություննե­րում նախա­գա­հի թեկնա­ծու չառա­ջադրվի: Քաղա­քա­կան շրջա­նակնե­րում տպա­վո­րություն կար, որ նախա­գա­հի պաշտո­նի հավակնություններ ունի նաեւ վարչա­պետ Անուշա­վան Դանիելյա­նը: Արկա­դի Ղուկասյա­նի մերձա­վոր շրջա­պա­տի մի քանի ներկա­յա­ցուցիչներ, ընդհա­կա­ռա­կը, պնդում էին, որ նա պետք է շարունա­կի մնալ նախա­գա­հի պաշտո­նում՝ «քանի դեռ Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդի­րը կարգա­վորված չէ»:

Նորընտիր Ազգա­յին ժողո­վում, սակայն, «Ազատ հայրե­նիք» կուսակցության եւ ՀՅԴ- Բալա­սանյան դաշինքի խմբակցություններն ի սկզբա­նե որդեգրե­ցին կառա­վա­րության եւ Արկա­դի Ղուկասյա­նի նկատմամբ չափա­զանց կոշտ դիրքո­րո­շում: Այդ շրջա­նակնե­րից տեղե­կություններ էին տարածվում, որ Արկա­դի Ղուկասյա­նը ԼՂ հարցում «պարտվո­ղա­կան դիրքո­րո­շում ունի, համա­ձայն է ազա­տագրված տարածքնե­րի վերա­դարձին»: «Ազատ հայրե­նիք» կուսակցությունը, որի առաջնորդ Արա­յիկ Հարությունյանն Ազգա­յին ժողո­վում ընտրվել էր ֆինանսատնտե­սա­կան հարցե­րի մշտա­կան հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ, կառա­վա­րության սոցիալ-տնտե­սա­կան քաղա­քա­կա­նությունը որա­կեց «հիմնո­վին ձախողված»: Այդ շրջա­նում նոր ուժե­րը հասան գլխա­վոր դատա­խազ Մավրիկ Ղուկասյա­նի պաշտո­նանկությա­նը: Նա Արկա­դի Ղուկասյա­նի դեմ մահա­փորձի գործով դատա­վա­րությա­նը հանդես էր եկել որպես պետա­կան գլխա­վոր մեղադրող: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ