16.9 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը »

Իշխա­նության թեւե­րի լիա­զո­րություննե­րի տարանջատման եւ հավա­սա­րակշռման հարցե­րում ՀՅԴ‑ի եւ խորհրդա­րա­նա­կան նոր ուժի՝ «Ազատ հայրե­նիք» կուսակցության տեսա­կետներն սկզբունքո­րեն նույնա­կան են:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 53-րդ

2005 թվա­կա­նի ԼՂՀ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րից հետո ՀՅԴ Արցա­խի Կենտրո­նա­կան կոմի­տեի ներկա­յա­ցուցիչ ընտրվեց Արթուր Մոսի­յա­նը: Նա ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի մասնա­կից է, եղբոր՝ Մերուժան Մոսի­յա­նի, զոհվե­լուց հետո ստանձնել է կամա­վո­րա­կան, ապա ՊԲ կանո­նա­վոր գումարտա­կի հրա­մա­նա­տա­րությունը: Անձնա­կան խիզա­խության համար արժա­նա­ցել է ԼՂՀ առա­ջին աստի­ճա­նի «Մարտա­կան խաչ» շքանշա­նի:

Արկա­դի Ղուկասյա­նի հռչա­կած «ժողովրդա­վա­րացման եւ սոցիա­լա­կան արդա­րության հաստատման» քաղա­քա­կան ուղեգծին ՀՅԴ որո­շա­կի աջակցության շրջա­նակնե­րում Մոսի­յա­նը նշա­նակվել է Մարտունու շրջա­նա­յին վարչա­կազմի ղեկա­վա­րի տեղա­կալ, ապա ընտրվել երրորդ գումարման ԼՂՀ ԱԺ պատգա­մա­վոր, հինգ տարի գլխա­վո­րել պաշտպա­նության եւ անվտանգության հարցե­րով հանձնա­ժո­ղո­վը:

Մոսի­յա­նի գլխա­վո­րությամբ ՀՅԴ Արցա­խի ԿԿ‑ն ոչ միայն «Ապա­ռաժ» պաշտո­նա­թերթի, այլեւ «Դեմո» շաբա­թա­թերթի եւ Դաշնակցության հայաստանյան լրատվա­մի­ջոցնե­րի հնա­րա­վո­րություններն ի սպաս դրեց քաղա­քա­կան նարա­տի­վի տարածմա­նը, որ Արկա­դի Ղուկասյա­նը երրորդ ժամկե­տով պաշտո­նա­վա­րե­լու իրա­վունք չունի: Զուգա­հե­ռա­բար թեեւ ոչ բացա­հայտ, բայց քաղա­քա­կան հասկա­նե­լի ձեւա­կերպումնե­րով այն քարոզչությունն էր տարվում, որ Ղուկասյա­նը ղարա­բաղյան կարգա­վորման հարցում «պարտվո­ղա­կան է, չի պաշտպա­նում ազգա­յին պահանջա­տի­րությունը»:

Այդ փուլում ընթացքի մեջ էին ԼՂՀ սահմա­նադրության նախագծի մշակման աշխա­տանքնե­րը: Մասնա­գի­տա­կան խմբի ղեկա­վար էր Արկա­դի Ղուկասյա­նի խորհրդա­կան Արմեն Զալինյա­նը: Վերջինս Ստե­փա­նա­կերտ էր տեղա­փոխվել Երեւա­նից եւ, ըստ լիո­վին չճշտված տեղե­կություննե­րի, միա­ժա­մա­նակ հանդի­սա­նում էր «Բեյզ մեթըլս» ընկե­րության իրա­վա­խորհրդա­տուն:

Սահմա­նադրա­կան հանձնա­ժո­ղո­վի կազմը բազմա­կուսակցա­կան էր եւ ֆորմալ առումով ապա­հո­վում էր շահագրգիռ բոլոր կողմե­րի ներգրավվա­ծությունը: Նախագծի քննարկումներն անցկացվում էին փակ ռեժի­մով: Այդուհանդերձ, քաղա­քա­կան շրջա­նակնե­րին հայտնի էր դարձել, որ կառա­վարման համա­կարգի, իշխա­նության թեւե­րի լիա­զո­րություննե­րի տարանջատման եւ հավա­սա­րակշռման հարցե­րում ՀՅԴ‑ի եւ խորհրդա­րա­նա­կան նոր ուժի՝ «Ազատ հայրե­նիք» կուսակցության տեսա­կետներն սկզբունքո­րեն նույնա­կան են:

Որեւէ փաստա­կան վկա­յություն չկա, որ Արկա­դի Ղուկասյա­նի հետա­գա պաշտո­նա­վարման հարցը քննարկվել եւ լուծվել է Երեւա­նում, բայց ակնհայտ է, որ եթե նա ունե­նար Հայաստա­նի նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի աջակցությունը, ապա սահմա­նադրության ընդունումը խոչընդոտ չէր լինի, որպեսզի թեկնա­ծությունն առա­ջադրի եւ պայքա­րի երրորդ ժամկե­տով նախա­գահ ընտրվե­լու համար:

Վստա­հե­լի աղբյուրնե­րի վկա­յությամբ, Արկա­դի Ղուկասյա­նը Հայաստա­նի իշխա­նություննե­րին ներկա­յացրել է իր հաջորդի երեք թեկնա­ծուի անուն՝ Աշոտ Ղուլյան, Սեյրան Օհանյան եւ Բակո Սահակյան: Կարճա­տեւ քննարկումից հետո Աշոտ Ղուլյա­նի թեկնա­ծությունը մերժվել է՝ նկա­տի ունե­նա­լով, որ արտա­քին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նում նա որեւէ ինքնուրույնություն չի դրսեւորվել: Ինչպես վկա­յում են Արկա­դի Ղուկասյա­նի մերձա­վոր շրջա­պա­տի միանգա­մից մի քանի անձինք, նրա համար «բացարձա­կա­պես շոկա­յին է եղել Սեյրան Օհանյա­նին ՊԲ հրա­մա­նա­տա­րի պաշտո­նից ազա­տե­լու եւ Հայաստա­նի ԶՈՒ Գլխա­վոր շտա­բի պետի պաշտո­նում նշա­նա­կե­լու որո­շումը»:

Ո՞վ եւ ի՞նչ նպա­տա­կով է Սեյրան Օհանյա­նին Ստե­փա­նա­կերտից Երեւան տեղա­փո­խել, իսկ նրա փոխա­րեն ՊԲ հրա­մա­նա­տար նշա­նա­կել Մովսես Հակոբյա­նին, այդ մասին միայն ենթադրություններ են արվում: Տեսա­կետ կա, որ Սեյրան Օհանյա­նին «դուրս բերե­լով Արկա­դի Ղուկասյա­նի ազդե­ցությունից»՝ նրան պարզա­պես պարտադրել են հաշտվել Բակո Սահակյա­նի թեկնա­ծության անայլընտրանքայնության հետ:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ