16.9 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը »

Ղարա­բաղյան Շարժման որոշ «հնաբնակներ» վկա­յում են, որ Վիկտոր Քոչարյա­նը ԼՂԻՄ-ում արտա­կարգ դրության եւ «Կոլցո» ռազմա­գործո­ղության անցկացման ամիսնե­րին «ընդհա­տա­կի հետ հուսա­լի կապ է պահպա­նել եւ բացա­ռիկ տեղե­կություններ փոխանցել»:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 55-րդ

Մարատ Մուսա­յելյա­նը ծնվել է 1958 թվա­կա­նին: Միջնա­կարգ կրթություն ստա­ցել է Ստե­փա­նա­կերտի Գրի­բո­յե­դո­վի անվան ռուսա­կան դպրո­ցում: Ավարտել է Ստե­փա­նա­կերտի մանկա­վարժա­կան ինստի­տուտի պատմության բաժի­նը: Ուսա­նո­ղության տարի­նե­րին աչքի է ընկել գերա­զանց  առա­ջա­դի­մությամբ, եղել Լենինյան թոշա­կա­ռու, միա­ժա­մա­նակ հանդի­սա­ցել կոմե­րի­տա­կան գործիչ:

1980-ական թվա­կաննե­րին Մարատ Մուսա­յելյա­նը կոմիե­րի­տա­կան տարբեր պաշտոններ է զբա­ղեցրել, ապա ընտրվել ԼԿԵՄ մարզա­յին կոմի­տեի առա­ջին քարտուղար: Դա բավա­կան բարձր պաշտոն էր, որտեղ ընտրություն կատարվում էր Ադրբե­ջա­նի կոմկուսակցության Կենտրո­նա­կան կոմի­տեի համա­ձայնությամբ: Թեկնա­ծուն, բնա­կա­նա­բար, պետք է արժա­նա­նար նաեւ Մոսկվա­յի եւ ՊԱԿ‑ի հավա­նությա­նը:

1988 թվա­կա­նի փետրվարյան ցույցե­րից եւ հանրա­հա­վաքնե­րից հետո, երբ կուսակցության մարզկո­մի առա­ջին քարտուղա­րի պաշտո­նից ազատվել է Բորիս Կեւորկո­վը, Մարատ Մուսա­յելյա­նը թողել է Ստե­փա­նա­կերտը: Ստույգ հայտնի է, որ նա չի տեղա­փոխվել Բաքու, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ կրթությունը շարունա­կել է Մոսկվա­յում:

Պաշտո­նա­կան կենսագրության տվյալնե­րով՝ նա 1992 թվա­կա­նին «ծառա­յության է անցել Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րության համա­կարգում», բայց թե կոնկրետ ինչ պաշտոն է զբա­ղեցրել, կառուցվածքա­յին որ ստո­րա­բա­ժանման աշխա­տա­կից է հանդի­սա­ցել՝ հստակ չէ:

Նույն աղբյուրի տվյալնե­րով՝ Մարատ Մուսա­յելյա­նը հետա­գա­յում ծառա­յության է նշա­նակվել Հայաստա­նի ներքին գործե­րի եւ ազգա­յին անվտանգության միացյալ նախա­րա­րությունում, ապա՝ ԱԱԾ-ում, ունի գնդա­պե­տի կոչում, ինչը վկա­յում է, որ նա Հայաստա­նի ներքին գործե­րի եւ հատուկ ծառա­յություննե­րի համա­կարգում զբա­ղեցրել է բավա­կան ազդե­ցիկ պաշտոններ:

Կառա­վա­րության կազմա­վորման գործընթա­ցի շրջա­նակնե­րում Բակո Սահակյա­նը նոր նշա­նա­կում կատա­րեց նաեւ Ազգա­յին անվտանգության համա­կարգում, գերա­տեսչության ղեկա­վար նշա­նակվեց Վիկտոր Քոչարյա­նը, որ մինչ այդ զբա­ղեցնում էր ծառա­յության տնօ­րե­նի առա­ջին տեղա­կա­լի պաշտո­նը:

Վիկտոր Քոչարյա­նը հատուկ ծառա­յություննե­րի կադրա­յին սպա է, ՊԱԿ‑ի մարզա­յին վարչությունում ծառա­յել է խորհրդա­յին տարի­նե­րից: Նրա մասնա­գի­տա­կան գործունեության մասին որեւէ տեղե­կություն հայտնի չէ: Ըստ Ստե­փա­նա­կերտի աղբյուրնե­րի, նա եւ Ռոբերտ Քոչարյա­նը քենա­կալներ են:

Ղարա­բաղյան Շարժման որոշ «հնաբնակներ» վկա­յում են, որ Վիկտոր Քոչարյա­նը ԼՂԻՄ-ում արտա­կարգ դրության եւ «Կոլցո» ռազմա­գործո­ղության անցկացման ամիսնե­րին «ընդհա­տա­կի հետ հուսա­լի կապ է պահպա­նել եւ բացա­ռիկ տեղե­կություններ փոխանցել»: Շարժման «ընդհա­տա­կի» մի քանի հայտնի դեմքե­րի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյա­նի եւ Սերժ Սարգսյա­նի անվտանգության ապա­հովման հարցում Վիկտոր Քոչարյա­նը, ինչպես իրա­զեկ աղբյուրներն են վկա­յում, «մեծ ծառա­յություն է ունե­ցել»:

Որ ղարա­բաղյան Շարժման «ընդհա­տա­կը», մանա­վանդ կամա­վո­րա­կան ջոկատներ ստեղծե­լու, զենք-զինամթերթ հայթայթե­լու եւ տեղա­բաշխե­լու, ինչպես նաեւ ԼՂ տարածքում անվտանգ տեղա­շարժ ունե­նա­լու հարցում ՊԱԿ‑ի մարզա­յին վարչության հայ սպա­նե­րի աջակցությունն ունե­ցել են, այդ մասին գրե­թե բոլոր մասնա­կիցներն են վկա­յել: Բայց 2007 թվա­կա­նի սեպտեմբե­րին նախա­գա­հի աշխա­տա­կազմի ղեկա­վար-ԱԽ քարտուղա­րի պաշտո­նում Մարատ Մուսա­յելյա­նի, իսկ ԱԱԾ տնօ­րեն Վիկտոր Քոչարյա­նի նշա­նա­կումն ակնհայտո­րեն քաղա­քա­կան ուղղորդվա­ծության դրսեւո­րում էր: Ստե­փա­նա­կերտում ուժա­յին կառույցնե­րի եւ հատուկ ծառա­յություննե­րի գերա­կա­յությամբ «քաղա­քա­կան եւ պետա­կան կառա­վարման համա­կարգ» ստեղծե­լու միտումը վերջնա­կա­նա­պես ինստի­տուցիո­նա­լացվեց:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ