20 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Զուտ պատմա­գի­տա­կան առումով, իհարկե,  Բաբա­յա­նի գրքույկը չափա­զանց վիճա­հա­րույց է թեկուզ այն առումով, որ նույնիսկ ադրբե­ջա­նա­կան աղբյուրներն են վկա­յում, որ Փանահ Ալին Խամսա­յի մելի­քություննե­րին հպա­տա­կեցրել է տարի­ներ տեւած արյունա­լի պատե­րազմնե­րի եւ խարդա­վանքնե­րի միջո­ցով:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 56-րդ

Բակո Սահակյա­նի նախա­գա­հության քարոզչա­կան կարգա­խոս դարձավ «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռա­միասնությունը»: Նախա­գա­հի աշխա­տա­կազմում տեղի ունե­ցավ էական փոփո­խություն. մամուլի քարտուղա­րի պաշտո­նը լուծարվեց, փոխա­րե­նը կազմա­վորվեց Տեղա­կատվության գլխա­վոր վարչություն, որի պետը միա­ժա­մա­նակ հանդի­սա­նում էր աշխա­տա­կազմի ղեկա­վա­րի տեղա­կալ: Այդ պաշտո­նում նշա­նակվեց Դավիթ Բաբա­յա­նը, որ մինչ այդ արտա­քին գործե­րի նախա­րա­րության ծառա­յող էր եւ հիմնա­կա­նում կատա­րում էր արա­րո­ղա­կարգա­յին գործա­ռույթներ: 

Նոր պաշտո­նում Դավիթ Բաբա­յա­նը փաստա­ցի հանդի­սա­նում էր նաեւ արտա­քին քաղա­քա­կան հարցե­րով նախա­գա­հի խորհրդա­կան, միա­ժա­մա­նակ վերահսկում էր Հանրա­յին հեռուստա­տե­սությունը եւ հանրա­պե­տա­կան թերթը, ինչպես նաեւ ապա­հո­վում Բակո Սահակյա­նի շփումնե­րը երեւանյան եւ օտա­րերկրյա մամուլի աշխա­տա­կիցնե­րի հետ: Նախա­գա­հի աշխա­տա­կազմում բավա­կան պատասխա­նա­տու պաշտոն եւ փաստա­ցի ազդե­ցիկ դիրք զբա­ղեցնե­լով՝ Դավիթ Բաբա­յա­նը մի քանի ամիս հետո Երեւա­նում հրա­տա­րա­կեց Ղարա­բա­ղի խանության քաղա­քա­կան պատմությա­նը եւ այդ դարաշրջա­նում Արցա­խի արտա­քին քաղա­քա­կա­նությա­նը նվիրված գրքույկ: Այն տպագրության էր երաշխա­վո­րել ԼՂՀ արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը, գրա­խո­սը Հայաստա­նի ԳԱ ակա­դե­մի­կոս Պավել Չոբանյանն էր: Բաբա­յա­նի գրքույկի գլխա­վոր գաղա­փարն այն էր, որ Ղարա­բա­ղի խանությունը որպես պետա­կան միա­վոր կազմա­վորվել է հայ մելիքնե­րի նախագծով: Այս տեսա­կե­տը նա հիմնա­վո­րել է նրա­նով, որ, գտնվե­լով թշնա­մա­կան միջա­վայրում, հայ մելիքնե­րը ձեռնպահ են մնա­ցել փաստա­ցի անկա­խությունը կոչել հայկա­կան պետություն, ներքին համա­ձայնությամբ հրա­վի­րել են իսլա­մա­դա­վան Փանա­հին՝ որպես անվա­նա­կան կառա­վարչի, բայց իրա­կա­նում պահպա­նել են իրենց ֆեո­դա­լա­կան տիրույթնե­րի նկատմամբ ամբողջա­կան վերահսկո­ղությունը: Գրքույկը Ստե­փա­նա­կերտում մնաց չնկատված: 

«Առա­վոտ» օրա­թերթը, սակայն, հրա­պա­րա­կեց սուր քննա­դա­տա­կան հոդված, որի հեղի­նա­կը թույլ էր տվել պնդել, որ Բաբա­յա­նի հեղի­նա­կած գրքույկի բոլոր օրիե­նակնե­րը «պետք է մի տեղ հավա­քել եւ կրա­կի մատնել»: Զուտ պատմա­գի­տա­կան առումով, իհարկե,  Բաբա­յա­նի գրքույկը չափա­զանց վիճա­հա­րույց է թեկուզ այն առումով, որ նույնիսկ ադրբե­ջա­նա­կան աղբյուրներն են վկա­յում, որ Փանահ Ալին Խամսա­յի մելի­քություննե­րին հպա­տա­կեցրել է տարի­ներ տեւած արյունա­լի պատե­րազմնե­րի եւ խարդա­վանքնե­րի միջո­ցով: Այսինքն, նա Արցա­խում հաստատվել է ոչ թե հայ մելիքնե­րի «համա­խոհ հրա­վե­րով», այլ՝ նվա­ճո­ղա­կան պատե­րազմնե­րով եւ խաբեություննե­րով: Ավե­լի էական է, թե քաղա­քա­կան ի՞նչ շարժա­ռի­թով է Դավիթ Բաբա­յա­նը հեղի­նա­կել իր գրքույկը եւ ինչու՞ այն տպագրության է երաշխա­վո­րել ԼՂՀ արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը, մի գերա­տեսչություն, որ գտնվում է նախա­գա­հի ուղղա­կի կառա­վարման տիրույթում: Բանն այն է, որ Բակո Սահակյա­նը, նախա­գա­հի թեկնա­ծու առա­ջադրված լինե­լով ՀՅ Դաշնակցության Արցա­խի Կենտրո­նա­կան կոմի­տեի ներկա­յա­ցուցիչ Արթուր Մոսի­յա­նի նախա­ձեռնությամբ, հանրությա­նը ներկա­յացվում էր որպես ԼՂ խնդրի հաղթա­կան կարգա­վորման ջատա­գով: Ղարա­բա­ղի խանության մասին Դավիթ Բաբա­յա­նի գրքույկը, մինչդեռ, քաղա­քա­կան իմաստով եթե ոչ բացա­հայտ, ապա պատմա­կան անցյա­լի հետ ասո­ցա­ցիա­յով տպա­վո­րություն էր թողնում, թե փաստա­ցի անկա­խության եւ սեփա­կա­նության իրա­վունքի պահպանման դեպքում Ստե­փա­նա­կերտը «դեմ չէր լինի, որ Արցա­խում Ադրբե­ջա­նի անվա­նա­կան իշխա­նություն հաստատվի»։ 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ