20 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Քվեարկության վերջնարդյունքնե­րի ամփո­փում կատարվել է այնպես, որ վարչա­պետ Արա­յիկ Հարությունյա­նը խորհրդա­րա­նում քաղա­քա­կան մեծա­մասնություն չունե­նա։

Վահրամ Աթա­նեսյան

(Մաս 57-րդ)

ԼՂՀ քաղա­քա­կան կյանքի լճա­ցումը ցայտուն դրսեւորվեց 2015 թվա­կա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի արդյունքնե­րով: Առա­ջին անգամ դրանք անցան միայն համա­մասնա­կան ընտրա­կարգով: Տիրա­պե­տե­լով վարչա­կան, ֆինանսա­կան եւ ամե­նա­կա­րեւո­րը՝ «ընդհա­տակյա խմբա­վո­րումնե­րի» մեծ ռեսուրսնե­րի, վարչա­պետ Արա­յիկ Հարությունյա­նի գլխա­վո­րած «Ազատ հայրե­նիք» կուսակցությունը տպա­վո­րիչ հաղթա­նակ արձա­նագրեց:

Երրորդ տեղում, ոչ առանց նախա­գահ Բակո Սահակյա­նի եւ ուժա­յին կառույցնե­րի աջակցության, հայտնվեց ՀՅԴ‑ն: Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Աշոտ Ղուլյա­նի գլխա­վո­րած «Արցա­խի ժողովրդա­վա­րա­կան կուսակցությունը» հայտնվեց երկրորդ հորի­զո­նա­կա­նում:  Հինգ տոկո­սի շեմը հաղթա­հա­րեց եւ խորհրդա­րա­նում մեկ մանդատ ստա­ցավ նաեւ «Արցա­խի վերածնունդ» կուսակցությունը:

Խորհրդա­րա­նա­կան ուժե­րի այս հարա­բե­րակցությունը չէր արտա­հայտում հանրության ազատ կամարտա­հայտությունը: Այն ձեւա­վորված էր նախա­գահ Բակո Սահակյա­նի, Պաշտպա­նության բանա­կի, ոստի­կա­նության եւ ԱԱԾ համա­ձայնությամբ եւ լիո­վին կառա­վա­րե­լի էր նրանց կողմից:

Ասվա­ծի ապա­ցույց կարե­լի է համա­րել իրո­ղությունը, որ քվեարկության վերջնարդյունքնե­րի ամփո­փում կատարվել է այնպես, որ վարչա­պետ Արա­յիկ Հարությունյա­նը խորհրդա­րա­նում քաղա­քա­կան մեծա­մասնություն չունե­նա, թեեւ գործնա­կա­նում դա «Ազատ հայրե­նիք» կուսակցության համար միանգա­մայն լուծե­լի խնդիր էր:

Երկրորդ, ոչ պակաս կարեւոր հանգա­մանքն այն է, որ Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի պաշտո­նը չտրվեց խորհրդա­րա­նում թվա­քա­նա­կով ամե­նա­մեծ խմբակցություն կազմա­վո­րած «Ազատ հայրե­նիք» կուսակցությա­նը: Բակո Սահակյա­նի անմի­ջա­կան ուղղորդմամբ խորհրդա­րա­նի խոսնա­կի պաշտո­նը երրորդ անընդմեջ ժամկե­տով ամրագրվեց «Արցա­խի ժողովրդա­վա­րա­կան կուսակցության» առաջնորդ Աշոտ Ղուլյա­նին:

Այդ դասա­վո­րությունը, հավա­նա­բար, ծրագրա­վորվել էր ոչ կամ ոչ միայն Ստե­փա­նա­կերտում եւ բացա­հայտ ուղղված էր Արա­յիկ Հարությունյա­նի դեմ: Խորհրդա­րա­նի ձեւա­վո­րումից երկու տարի հետո սպառվում էին Բակո Սահակյա­նի նախա­գա­հա­կան լիա­զո­րություննե­րը, ժամա­նակն էր, որպեսզի նա քաղա­քա­կան Ստե­փա­նա­կերտին, հանրությա­նը, պաշտո­նա­կան Երեւա­նին եւ ԼՂ կարգա­վորման միջազգա­յին դերա­կա­տարնե­րին գոնե ոչ հրա­պա­րա­կա­յին ձեւով ներկա­յացնի իրա­վա­հա­ջորդին:

Պետք է ուշադրություն դարձնել, որ այդ փուլում Հայաստա­նում տեղի ունե­ցավ սահմա­նադրա­կան հանրաքվե, արդեն որոշված էր, որ Երեւա­նում կառա­վարման նախա­գա­հա­կան համա­կարգից անցում է կատարվում խորհրդա­րա­նա­կա­նին:

Ապրիլյան քառօրյա մարտե­րից հետո Ստե­փա­նա­կերտում կազմա­վորվեց սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի հանձնա­ժո­ղով, որը գլխա­վո­րեց Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Աշոտ Ղուլյա­նը: Չնա­յած նրա կուսակցությունը խորհրդա­րա­նում թվա­քա­նա­կով երկրորդն էր, բայց հենց ԱԺԿ խմբակցության վրա դրվեց ԼՂՀ-ում նախա­գա­հա­կան կառա­վարման համա­կարգը պահպա­նե­լու եւ իշխա­նության ավե­լի կոշտ ուղղա­ձիգ հաստա­տե­լու նպա­տա­կա­հարմա­րության քարոզչության պատասխա­նատվությունը:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ