Հայաստան

Հայաստանը Ստանում Է Անվտանգություն Եվ Զարգացում

Ալիևը, հանդիպման ժամանակ շատ լավ հասկանալով, որ լարվածություն առաջացնող միակ թեկնածուն ինքն է, ժպտալով ասում էր, որ ինչպե՞ս կարող է ինչ որ մեկը գալ հասնել ԱՄՆ՝ Վաշինգտոն, նախագահ Թրամփի մոտ ու ինչ որ բան խախտել։ Ալիևը գիտի, որ դա իր վրա էժան չի նստի ու կարող է նույնիսկ չափից ավելի մեծ խնդիրներ առաջացնել։ Այստեղ բնական է, որ ամերիկյան զորք չի լինելու, բայց ամերիկյան ներկայությունն ինքն իրենով երաշխիք է, որովհետև եթե հարձակում լինի ամերիկյան կողմի վրա, դա նշանակում է հարձակում հենց ԱՄՆ-ի վրա։

Հովսեփ Խուրշուդյան

Noyyan Tapan-ը զրուցել է «Ազատ Քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում փորձ է արվել հասկանալ, թե օգոստոսի 8-ից Հայաստանն իրականում ինչ ստացավ, ինչ կարող է ակնկալել, ինչ թաքնված ռիսկեր ու վտանգներ կան։

Հովսեփ Խուրշուդյանը վստահ է, որ այդ համաձայնագիրը Հայսատանին տալիս է նախ և առաջ անվտանգություն, հետո նաև տնտեսական բացառիկ հնարավորություններ։ Սա մի պատմական պահ է Հայաստանի համար, քանի որ Հայաստանը մի կողմից դուրս է գալիս ռուսական ազդեցությունից, էականորեն թուլացնում է այն, մյուս կողմից էլ ազատվում է տնտեսական մեկուսացվածությունից, դառնում է գործոն տարածաշրջանում, ինչը նաև քաղաքական հետևանքներ է ունենալու։ Հայաստանը վերջապես ներգրավելու է տնտեսական խոշոր գործարքներում, ոչ միայն իր փայաբաժինն ու եկամուտն է ունենալու, այլև իր հսկողության տակ եղած ճանապարհն է հսկելու, ինչը նշանակում է որ Հայաստանի նաև քաղաքական կշիռն է մեծանում։ Հարկավոր է հասկանալ, որ այս ամենը ոչ թե արվում է զուտ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններ հաստատելու համար, այլ սա հսկայական տնտեսական նախագիծ է, որը Միջին Արևելքը կապելու է Արևմուտքին, այստեղ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն հսկայական տնտեսական շահեր ունեն ու Ալիևը չի կարող պարզապես իր քմահաճույքն առաջ տանի։ Գործը շատ լուրջ է։

Հովսեփ Խուրշուդյանը անդրադարձավ Հայաստանի փայաբաժնին ու սպասվող եկամուտներին։ Նա նշեց, որ Հայաստանի սպասվող եկամուտը՝ 30 տոկոսը, բավական ռացիոնալ թիվ է, անգամ Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցման ժամանակ ադրբեջանական տոկոսն այդքան է կազմել, ավելի ուշ, երբ միջազգային տնտեսվարները բավական հաջող կողոպտել էին ադրբեջանցիներին, նրանց պահանջով թիվը հսցվեց երեսունի։ Բացի դրանից, հայ-ամերիկյան գործարքով Հայաստան-ԱՄՆ մասնաբաժինը կազմելու է 50/50, ինչը ևս հասկանալի քայլ է։ Այս ամենով Հաաստանը ազատվելու է ռուսական ճնշումներից, ենթակառուցվածքներ են շատալու։ Լրիվ հավանական է նաև նավթի վերամշակման գործարան կառուցել, ավելի էժան գներով նավթ ու գազ գնել։ Բնական է, որ ոչ ոք չի կարող մեզ արգելել, որ մեր տարածքով անցնող էներգակիրներից օգտվենք, ինչը ևս մեկ օգուտ է։ Լրիվ հնարավոր է նաև նավթի վերամշակման գործարանի կառուցումը, ինչը իրատեսական է։

Խուրշուդյանը նաև ուշադրություն հրավիրեց մի փաստի, որ ըստ համաձայնագրի ԵՄ դիտորդները ոչ թե ընդհանրապես թողնելու են գնան, այլ մի քիչ են հետ քաշվելու սահմանից, բայց շարունակելու են իրենց աշխատանքը։ Ալիևը, հանդիպման ժամանակ շատ լավ հասկանալով, որ լարվածություն առաջացնող միակ թեկնածուն ինքն է, ժպտալով ասում էր, որ ինչպե՞ս կարող է ինչ որ մեկը գալ հասնել ԱՄՆ՝ Վաշինգտոն, նախագահ Թրամփի մոտ ու ինչ որ բան  խախտել։ Ալիևը գիտի, որ դա իր վրա էժան չի նստի ու կարող է նույնիսկ չափից ավելի մեծ խնդիրներ առաջացնել։ Այստեղ բնական է, որ ամերիկյան զորք չի լինելու, բայց ամերիկյան ներկայությունն ինքն իրենով երաշխիք է, որովհետև եթե հարձակում լինի ամերիկյան կողմի վրա, դա նշանակում է հարձակում հենց ԱՄՆ-ի վրա։ Ինչ վերաբերում է «միջանցք» բառին, ապա ամերիկացիները միջանցք ասելով ոչ թե հասկանում են Զանգեզուրի միջանցք, այլ Միջին Ասիայից եկող ու մինչև Եվրոպա հասնող ուղին, իրենք միջանցք ասելով հենց այդ Միջին Միջանցքը նկատի ունեն։ 

Խոսելով անվտանգության ու հսկողության մասին, Խուրշուդյանը նշեց, որ իհարկե դեռ շատ մանրամասներ ավելի հստակ ձևակերպում կստանան, բայց Հայաստանի Հանրապետության տարածքով գնացող եկողը, թեև չի ստուգվելու հենց հայ սահմանապահի կողմից, բայց ստուգողն իր ունեցած տվյալները անմիջապես ներկայացնելու է հայկական կողմից ու հայկական կողմն է որոշելու թույլատրում է, թե ոչ։ Եթե պարզվի որ արգելվախ բեռ է տեղափոխվում կամ հետախուզվող անձ, ՀՀ-ն ոչ միայն կարող է թույլ չտալ, այլև ձերբակալել՝ ըստ Ինտերպոլի հետ ունեցած համաձայնությունների։ Հայաստանը երբեք թույլ չի տա, որ այստեղ գա ու աշխատի մի այնպիսի ընկերություն, որի աշխատանքը դեմ է լինելու Հայաստանի շահերին։

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *