ՄԵՐ ՈՒՂԻՆ

Իլհամ Ալիեւը Կկատարի՞ «Տնային Աշխատանքը»

Վահրամ Աթանեսյան

Մոտ մեկ տասնամյակ անց «մասնատված հայրենիքի միավորման» թեմայով Բախտիյար Վահաբզադեն գրել է «Գյուլիստան» պոեմը: Դա Գյուլիստանի պայմանագիրը դատապարտող, «թրի հարվածով ադրբեջանական ժողովրդի սիրտը կիսելու» մասին ծավալուն ստեղծագործություն է, որ լույս է տեսել 1958 թվականին եւ երիտասարդ հեղինակին բերել «Ժողովրդական բանաստեղծի» կոչում։

«Մեծ Ադրբեջանի» գաղափարը Բաքվում ներդրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Այդ մեզ են ներշնչել, որ Թուրքիան սպասում էր Ստալինգրադի ճակատամարտում ֆաշիստների հաջողությանը, որպեսզի Կովկասում Ստալինի դեմ երկրորդ ճակատ բացի: Եթե կար նման սպառնալիք, ապա Ստալինն ինչու՞ խորհրդային զորքեր ոչ թե Թուրքիա մտցրեց, այլ՝ Իրան: 1945 թվականին խորհրդային օկուպացիոն զորքերի ներկայությամբ Թավրիզում հռչակվել է «Ադրբեջանի դեմոկրատական հանրապետություն», որի ղեկավար կազմի մեծ մասը նշանակվել է Բաքվից, իսկ ուժային կառույցներն ամբողջովին խորհրդային-ադրբեջանական էին: Նախագծի իրականացումը հանձնարարված էր Ադրբեջանի կոմունիստական առաջնորդ Միր Ջաֆար Բաղիրովին: 

ԱՄՆ-ի եւ հատկապես Մեծ Բրիտանիայի ճնշումների պատճառով Ստալինը հարկադրված էր զորքերը դուրս բերել: «Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը» փլուզվել է, անջատողականների մի մասն սպանվել է, մյուսը՝ բանտարկվել, հազարավորն անցել են Խորհրդային Ադրբեջան: Բայց գաղափարը մնացել է: Նույն տարիներին Բաքվում, ապա եւ Մոսկվայում տպագրվել է Միրզա Իբրահիմովի «Կգա օրը» վեպը: Ի դեպ, այն թարգմանվել է նաեւ հայերեն: Վեպի գաղափարը «բաժանված ժողովրդի միավորումն է»: Այդ ստեղծագործության համար հեղինակն արժանացել է Ստալինյան մրցանակի, նշանակվել Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահության նախագահ: 

Մոտ մեկ տասնամյակ անց «մասնատված հայրենիքի միավորման» թեմայով Բախտիյար Վահաբզադեն գրել է «Գյուլիստան» պոեմը: Դա Գյուլիստանի պայմանագիրը դատապարտող, «թրի հարվածով ադրբեջանական ժողովրդի սիրտը կիսելու» մասին ծավալուն ստեղծագործություն է, որ լույս է տեսել 1958 թվականին եւ երիտասարդ հեղինակին բերել «Ժողովրդական բանաստեղծի» կոչում: ԽՍՀՄ-ում գրահրատարակչության գործը վերահսկվում էր ոչ միայն կուսակցական մարմինների, այլեւ առաջին հերթին՝ հատուկ ծառայությունների կողմից: «Մեծ Ադրբեջանի» գաղափարախոսությունն, ըստ այդմ, հրահանգավորված էր Մոսկվայից: Մոսկվան է նաեւ «գիտականորեն» ակտուալացրել այսպես կոչված «Կովկասյան Աղվանքի» տեսությունը, որի ապոլոգետ է կարգվել Զիա Բունիադովը: «Աղվանագիտական դպրոցը» կատարելագործվել է Մոսկվայում եւ Լենինգրադում, մի խումբ պատմաբաններ, այդ թվում՝ Ալթայ Գյոուշեւը եւ Ֆարիդա Մամեդովան դոկտորական ատենախոսություն են պաշտպանել ԽՍՀՄ ԳԱ Պատմության եւ Արեւելագիտության ինստիտուտներում: 

Այդ հակահայկական, հակահայաստանյան արշավի կազմակերպիչը եւ հովանավորը եղել է Հեյդար Ալիեւը: Հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք կարգավորում հնարավոր չէ, եթե Բաքվում «Մեծ եւ միասնական Ադրբեջանի» կոնցեպտը գիտական, հրապարակախոսական, գեղարվեստական եւ մշակութային խոսույթից չբացառվի: Դա առանց իշխանությունների եւ անձամբ Իլհամ Ալիեւի միջամտության եւ ուղղորդման անհնար է: Ալիեւը կկատարի՞ այդ «տնային աշխատանքը»:

Վահրամ Աթանեսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *