20 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Փաստա­ցի քսանհինգ հազար ընտրո­ղի պահանջը ճանաչվեց առ ոչինչ, թեեւ հնա­րա­վոր էր սահմա­նադրության այդ հոդվա­ծի փոփո­խության հարցը դնել հանրաքվեի: Ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը, որ Բաբա­յա­նի կազմա­կերպած ստո­րագրա­հա­վա­քի ընթացքում շատ նկա­տե­լիո­րեն ժողովրդա­վա­րա­ցել էր եւ ուժա­յին մարմիննե­րի տոտալ հսկո­ղությունից ձերբա­զատվել, կրկին մտավ «նեղ շրջա­պա­տով որո­շումներ կայացնե­լու» աղե­տա­բեր հուն: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 60-րդ

2019 թվա­կա­նի ամռա­նը Ստե­փա­նա­կերտում տեղի ունե­ցավ աննա­խա­դեպ իրա­դարձություն. Պաշտպա­նության նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը կազմա­վո­րեց նախա­ձեռնող խումբը եւ գրանցվե­լու համար դիմեց Կենտրո­նա­կան ընտրա­կան հանձնա­ժո­ղո­վին: Բաբա­յա­նը նախա­ձեռնեց ստո­րագրա­հա­վա­քի միջո­ցով Արցա­խի սահմա­նադրության մեկ հոդվա­ծի փոփո­խություն, որն ընդունվե­լու դեպքում ԱՀ-ում մշտա­պես տասը տարի չբնակված անձը կստա­նար նախա­գա­հի թեկնա­ծու առա­ջադրվե­լու եւ ընտրություննե­րին մասնակցե­լու իրա­վունք: 

Չնա­յած Բաբա­յա­նի հանդեպ իշխա­նության վերնա­խա­վում եւ հատկա­պես ուժա­յին կառույցնե­րում տիրա­պե­տող բացա­հայտ անհանդուրժո­ղա­կան վերա­բերմունքին, Կենտրո­նա­կան ընտրա­կան հանձնա­ժո­ղո­վը գրանցեց նախա­ձեռնող խմբին եւ օրենքով սահմանված կարգով մշա­կեց ստո­րագրա­հա­վա­քի պաշտո­նա­կան ձեւա­թուղթ: Նախա­ձեռնող խումբը շատ կարճ ժամա­նա­կա­մի­ջո­ցում Արցա­խի բոլոր համայնքնե­րում կազմա­վո­րեց իր ներկա­յա­ցուցչություննե­րը: Բաբա­յանն անձամբ կազմա­կերպեց բնակչության ներկա­յա­ցուցիչնե­րի հետ հանդի­պումներ: Դրանք անցան բացարձակ անխո­չընդոտ պայմաննե­րում: Գրե­թե բոլոր շրջաննե­րում Բաբա­յա­նի աջա­կիցնե­րի շարքե­րում հայտնվե­ցին ոչ միայն ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի մասնա­կիցներ եւ պաշտո­նա­թող զինվո­րա­կաններ, այլեւ համայնքի ղեկա­վարներ: Տպա­վո­րություն էր, որ ստո­րագրա­հա­վաքն անցկացվում է իշխա­նության ոչ միայն գիտությամբ, այլեւ ոչ բացա­հայտ, բայց շատ ազդե­ցիկ աջակցությամբ: Ստո­րագրա­հա­վա­քի արդյունքնե­րը չափա­զանց տպա­վո­րիչ էին. ընտրե­լու իրա­վունք ունե­ցող շուրջ քսանհինգ հազար քաղա­քա­ցի կողմ էր, որ սահմա­նադրա­կան փոփո­խություն կատարվի: 

Փաստա­ցի դա Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նին Արցա­խի նախա­գա­հի պաշտո­նում տեսնե­լու կամարտա­հայտություն էր: Քաղա­քա­կան շրջա­նակնե­րում տեղե­կություն տարածվեց, որ մինչ այդ Բաբա­յա­նը «փակ հանդի­պում է ունե­ցել» գործող նախա­գահ Բակո Սահակյա­նի հետ եւ նրան առա­ջարկել, որպեսզի «իշխա­նությունը փոխանցի իրեն»: Նույն աղբյուրնե­րի տեղե­կացվա­ծությամբ՝ Բակո Սահակյա­նը «սկզբունքո­րեն չի մերժել, բայց վերջնա­կան որո­շումը պայմա­նա­վորվել է «տղա­նե­րի հետ» քննարկումնե­րի արդյունքով»: Խոսքը նրա մերձա­վոր շրջա­պա­տի նախկին եւ գործող զինվո­րա­կաննե­րի, ոստի­կա­նության եւ ԱԱԾ ղեկա­վարնե­րի մասին է: Ըստ նույն աղբյուրնե­րի, վերջիններս կտրուկ դեմ են արտա­հայտվել նախա­գա­հի պաշտո­նը Սամվել Բաբա­յա­նին փոխանցե­լու հնա­րա­վո­րությա­նը: Բաբա­յա­նի քաղա­քա­կան վերածննդին չափա­զանց բացա­սա­կան է վերա­բերվել նաեւ նախկին նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նը:

Կենտրո­նա­կան ընտրա­կան հանձնա­ժո­ղո­վը, ստուգե­լով ստո­րագրություննե­րի վավե­րա­կա­նությունը, օրենքով սահմանված կարգով դիմեց Գերա­գույն դատա­րա­նի Սահմա­նադրա­կան ատյա­նին, որպեսզի վերջինս որո­շի առա­ջարկվող փոփո­խությունը գործող սահմա­նադրությա­նը համա­պա­տասխա­նությունը: Գերա­գույն դատա­րա­նը վճռեց, որ նախա­գա­հի պաշտո­նի թեկնա­ծուի համար սահմանված պահանջնե­րը, այն է՝ ԱՀ քաղա­քա­ցիություն եւ տասը տարվա մշտա­կան բնա­կություն, փոփո­խության ենթա­կա չեն: Փաստա­ցի քսանհինգ հազար ընտրո­ղի պահանջը ճանաչվեց առ ոչինչ, թեեւ հնա­րա­վոր էր սահմա­նադրության այդ հոդվա­ծի փոփո­խության հարցը դնել հանրաքվեի: Ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը, որ Բաբա­յա­նի կազմա­կերպած ստո­րագրա­հա­վա­քի ընթացքում շատ նկա­տե­լիո­րեն ժողովրդա­վա­րա­ցել էր եւ ուժա­յին մարմիննե­րի տոտալ հսկո­ղությունից ձերբա­զատվել, կրկին մտավ «նեղ շրջա­պա­տով որո­շումներ կայացնե­լու» աղե­տա­բեր հուն: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ