Հայաստան

Հայաստանի Իրական Զարգացման Հեռանկարը

Այս պահին միայն մի քանի երկիր են արտադրում աշխարհում գոյություն ունեցող կիսահաղորդիչները, որոնց թվում՝ Թայվանը, ԱՄՆ-ն և Նիդերլանդները։ Ընդ որում առաջատար երկիրը Նիդերլանդներն է, որի որակը նույնիսկ ԱՄՆ-ն չի կարողանում ապահովել։ Հիմա անհնար է առանց կիսահաղորդիչների ապրելը, ոչինչ չի աշխատի առանց դրա, իսկ օգոստոսի 8-ով ԱՄՆ-ն նախատեսում է Հայաստանում կիսահաղորդիչների արտադրություն, ինչը էականորեն բարձրացնելու է Հայաստանի դերը ողջ աշխարհում։ 

Արամ Սարգսյան

1inTV-ն զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հետագա համագործակցության որոշ դրույթներ և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ դրսևորվող տարբեր ընտրություններ։

Արամ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ ինքը և «Հանրապետություն» կուսակցությունն ամբողջապես աջակցում են ԵՄ կուրսի ընտրությանն ու օրենսդրական մակարդակով դա հաստատելու հանգամանքը, թեև գոհ չեն արագությունից։ Ընդհանուր առմամբ Հայատանը ՍԵՊԱ-ով վերցրած պարտականությունների մոտ 80 տոկոսը կատարել է, այնպես, որ այս առումով կա միանշանակ առաջընթաց, թեև ամեն ինչ կարելի էր ավելի արագ և արդյունավետ անել։ Հայ-ամերիկյան համաձայնագիրը հնարավորություն է տալիս Հայաստանը դնել աննախադեպ զարգացման ճանապարհի վրա այնպես, որ տասը տարի հետո Հայաստանը կարող է միանգամայն անճանաչելի երկիր դառնալ։ 

Քաղաքական գործիչը մատնանշեց այն մի քանի կարևոր ռազմավարական ուղղությունները, որոնք բխում են օգոստոսի 8-ի համաձայնագրից՝ առաձնացնելով առաջին հերթին կիսահաղորդիչների արտադրման հնարավորությունը, Հայաստանի էներգետիկ կախվածության վերացումը Ռուսաստանից ու լոգիստիկ մեծ հնարավորությունը, որ սպասվում է։

Խոսելով կիսահաղորդիչերի մասին, Արամ Սարգսյանն ասաց, որ այս պահին միայն մի քանի երկիր են արտադրում աշխարհում գոյություն ունեցող կիսահաղորդիչները, որոնց թվում՝ Թայվանը, ԱՄՆ-ն և Նիդերլանդները։ Ընդ որում առաջատար երկիրը Նիդերլանդներն է, որի որակը նույնիսկ ԱՄՆ-ն չի կարողանում ապահովել։ Հիմա անհնար է առանց կիսահաղորդիչների ապրելը, ոչինչ չի աշխատի առանց դրա, իսկ օգոստոսի 8-ով ԱՄՆ-ն նախատեսում է Հայաստանում կիսահաղորդիչների արտադրություն, ինչը էականորեն բարձրացնելու է Հայաստանի դերը ողջ աշխարհում։ Արամ Սարգսյանը բավական մանրամասն բացատրեց կիսահաղորդիչներ արտադրելու տեխնիկական ու ռազմավարական հնարավորությունների, ռեսուրսների ու դրանց իրացման առավելությունները՝ նշելով, որ այդ ամենը ոչ միայն տնտեսական ու ֆինանսական աննախադեպ օգուտներ է տալու Հայաստանին, այլ մեծացնելու է Հայաստանի դերը աշխարհում։

Արամ Սարգսյանը նաև լայն անդրադարձ կատարեց Հայաստանի էներգետիկ անկախությանն ու լոգիստիկ հանգույցների նշանակությանը։ Լոգիստիկ հանգույցները կիլոմետրով չեն չափվում այլ հարմարավետությամբ, քիչ ծախսով ու ապահովությամբ։ Հայաստանը տալիս է այդ հնարավորությունները։ Մեր առջև բացվում է իրապես հզոր ու ծաղկուն երկրի հեռանկար։ Արամ Սարգսյանը կարևորեց օգոստոսի 8-ի համաձայնագրի ամբողջապես կատարումը՝ նշելով միայն, որ 2026-ին, եթե ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարի ու մենք Իվանաշվիլիի նման մեկը չունենանք, ապա վստահաբար ամեն ինչ դեպի լավն է գնալու։

Արամ Սարգսյանը նաև խոսեց Նիկոլ Փաշինյանի կողմից Չինաստան ու Ճապոնիա կատարած այցերի մասին՝ նշելով, որ բացասաբար է տրամադրված Չինաստան այցին։ Պեկինը ավտորիտարների շարքում գտնվող երկիր է, նրա հետ ընկերություն անելը սկզբունքորեն հակասում է մի շարք երևույթների ու Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող ընտրությանը։ Իհարկե ԵՄ-ն ԵԱՏՄ չէ, որ թույլ չտա Հայաստանին մասնակցել Շանհայի միությանը, բայց դա Հայաստանի տեղը չէ։ Հնարավոր չէ ընկերություն անել և՛ Ճապոնիայի, և՛ Չինաստանի հետ, այդ երկուսը հակադիր բևեռներ են։ Քաղաքական գործիչը կարևորեց այն, որ ԱՄՆ-Չինաստան տնտեսական մրցակցության ֆոնին երկուսի հետ էլ բարձր մակարդակով «լավ լինելու» սկզբունքը նման է միաժամանակ երկու աթոռի վրա նստելու ցանկությանը, ինչը վտանագավոր է։

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *