Ով է Բաքվի ձեռքերը բռնելու հետագա ճնշումների դեպքում։ Հայ-ամերիկյան կոնցորսիումը խոշոր հաշվով առանց Ադրբեջանի էլ կարելի է անել ու համաձայնագրի ստորագրումը ճանապարհին է վերաբերում ոչ թե խաղաղությանը։
Հովսեփ Խուրշուդյան
Բաց Հարթակը զրուցել է Ազատ քաղաքացի ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի փոփոխվող հռետորաբանությունը, Մինսկի խմբի լուծարումը և այլ հարակից թեմաներ։
Հովսեփ Խուրշուդյանը, անդրադառնալով Չինաստանում Ալիևի այն խոսքին, որում նա նշել էր, թե Զանգեզուրի միջանցքի բացումը շահավետ և օգտակար է լինելու ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև այլ երկրների, ասաց որ Ալիևի այս հռետորաբանությունը սպասել էր։ Ոչ ոք չէր կասկածում, որ Ադրբեջանի նախագահն անմիջապես կփոխի իր ոճը, հատկապես այն բանից հետո, երբ ստանում է իր ուզածը։ Ընդ որում Ալիևը, որ Վաշինգտոնում խոսում էր ներողամիտ տոնով, դա ոչ թե մեր զիջումներով էր պայմանավորված,այլ ԱՄՆ ներկայությամբ։ ԱՄՆ-ն է այդ ժամանակ Ալիևի խոսույթը մեղմացրել, ոչ թե մեր զիջումները։ Պետք չէր այդքան արագ ու այդքան շատ զիջումներ անել Ադրբեջանին, որը մինագամից իր ուզածը ստանում է ու պահանջում ավելին։
Խուրշուդյանը նշեց, որ Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորներից մեկը հայտարարել է, որ իրենք շարունակում են 300 հազար ադրբեջանցիների Հայաստան վերադարձի թեման։ Այսինքն Բաքուն ոչ միայն չի ցանկանում փոխել իր պահվածքը, այլև ավելի հանդուգն է դառնում, իսկ հայկական անվերջ զիջումները սրում են նրա ախորժակը։
Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով պետք չէր Ադրբեջանի հետ համատեղ հանդես գալ ԵԱՀԿ Մինսկի լուծարման պահանջով, այն էլ համաձայնության ստորագրման օրը։ Ադրբեջանի հետ 17 կետից բաղկացած համաձայնագիր է ստորագրվել, որի վերջին երկու կետերը բացահայտ զիջումներ են Ադրբեջանին ու դրանք արվել են ուժի սպառնալիքի ներքո։ Ադրբեջանն առաջ էլ ըստ էության ասում էր, որ եթե այսինչ բանը չանեք, ապա կհարձակվեմ ու անում էր, հիմա էլ հերթով Երևանից ստանում է իրեն անհրաժեշտ զիջումները։ 17-ից վերջին երկու կետերը, որ վերաբերում են հայցերի հետկանչմանն ու դիտորդներին սահմանից հետ քաշելուն, հստակ զիջումներ են, որին մենք գնացել ենք ուժի սպառնալիքի ներքո։ Պետք չէր այդ ամենին գումարել նաև Մինսկի խմբի լուծարման պահանջը, որով Ադրբեջանն ավելի սանձարձակ է դառնում։ Բաքուն դեռ շարունակում է նաև իր պահանջները ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու հարցով, որով, ըստ էության, փորձում է քիթը խոթել մեր ներքին գործերի մեջ։ Նույնիսկ կարևոր էլ չէ, որ Ալիևի պահանջը ինքնին անիմաստ է, որովհետև Արցախում տեղի ունեցած հանարաքվեով դա ինքնին զրոյացել է, բայց Ալիևի համար կարևոր են Հայաստանին ճնշելու գործիքները։
Ով է Բաքվի ձեռքերը բռնելու հետագա ճնշումների դեպքում։ Հայ-ամերիկյան կոնցորսիումի խոշոր հաշվով առանց Ադրբեջանի էլ կարելի է անել ու համաձայնագրի ստորագրումը ճանապարհին է վերաբերում ոչ թե խաղաղությանը։
Արցախի հարցը չի լուծվել։ Ամեն ինչ միայն ավելի է խորացել։ Խուրշուդյանը նշեց, որ ադրբեջանցիները պատրաստ են արցախցիներին թույլ տալ գալ Արցախ ապրել միայն այն դեպքում, երբ նրանք դառնան Ադրբեջանի քաղաքացիներ։ Քանի՞ տարում արցախցիները երկրորդ անգամ կլքեն Արցախը։ Այս ամենը նաև գերտերությունների անպատասխանատվության հետևանքով է, որ Ալիևն այսքան լկտիացել է։
Խուրշուդյանը շեշտեց, որ Ալիևը գնաց Վաշինգտոն ոչ թե հայերի հետ խաղաղություն կնքելու, այլ պարզապես օր-օրի լարվող ռուս-ադրբեջանական հարաբերություններին այլընտրանք գտնելու։ Հենց այդ պատճառով էլ Պուտինի խնդրանքով Հնդկաստանը վետո դրեց Ադրբեջանի անդամության վրա, որ վերջինս չկարողացավ մաս կազմել չինական աշխարհի։ Պուտինն ամեն ինչ անելու է, որ նորից կարողանա իր վերահսկողությունը հաստատել Հարավային Կովկասում, թեև դեռևս մանր սանկցիաներից բացի, ոչինչ չեն կարողացել հակադրել։
Տեսանյութն ամբողջությամբ՝
