26.4 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Փաստ է, որ նախա­գա­հա­կան ընտրություննե­րի երկրորդ փուլին Արա­յիկ Հարությունյա­նը մնաց միակ թեկնա­ծու: Ու թեեւ դրա­նով նրա «հաղթա­նա­կը» կանխո­րոշված էր, բայց հետա­գա իրա­դարձություննե­րը վկա­յե­ցին, որ Արցա­խում ձեւա­վորվում է աննա­խա­դեպ թույլ, հանրա­յին աջակցություն չվա­յե­լող իշխա­նություն:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 64-րդ

Արցա­խի չորրորդ նախա­գա­հա­կան ընտրություննե­րի առա­ջին փուլն, այսպի­սով, Արա­յիկ Հարությունյա­նը չհաղթա­հա­րեց: Ավե­լի ինտրի­գա­յին էր, սակայն, նրա գլխա­վոր մրցա­կից, գործող արտա­քին գործե­րի նախա­րար Մասիս Մայիլյա­նի որո­շումը. նա հայտա­րա­րեց, որ դուրս է գալիս մրցա­պայքա­րից եւ երկրորդ փուլին չի մասնակցի:

Ինչո՞վ էր պայմա­նա­վորված Մայիլյա­նի այդ անսպա­սե­լի քայլը: Քաղա­քա­կան շրջա­նակնե­րում իշխող կարծիքն այն էր, որ նա մրցա­պայքա­րի երկրորդ հորի­զո­նա­կա­նը չէր զբա­ղեցնի, եթե չունե­նար ՊԲ նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի աջակցությունը:

Ուշագրավ է, որ մրցա­պայքա­րից դուրս մնա­ցած ոչ մի թեկնա­ծու չհայտա­րա­րեց, թե քվեարկության երկրորդ փուլում ում է աջակցե­լու: Մայիլյա­նի որո­շումը ոմանք առայսօր բացատրում են նրա եւ Բաբա­յա­նի միջեւ ծագած տարա­ձայնություննե­րով: Այդպես էր, թե՝ ոչ, հիմնա­վոր հաստա­տում կամ հերքում չկա:

Փաստ է, որ նախա­գա­հա­կան ընտրություննե­րի երկրորդ փուլին Արա­յիկ Հարությունյա­նը մնաց միակ թեկնա­ծու: Ու թեեւ դրա­նով նրա «հաղթա­նա­կը» կանխո­րոշված էր, բայց հետա­գա իրա­դարձություննե­րը վկա­յե­ցին, որ Արցա­խում ձեւա­վորվում է աննա­խա­դեպ թույլ, հանրա­յին աջակցություն չվա­յե­լող իշխա­նություն:

Կառա­վա­րության եւ Ազգա­յին ժողո­վի ղեկա­վար մարմիննե­րի ձեւա­վո­րումը միայն հաստա­տեց այդ տպա­վո­րությունը: Բավա­կան է ասել, որ նախա­գա­հի պաշտո­նում Արա­յիկ Հարությունյա­նի հիմնա­կան մրցա­կից Մասիս Մայիլյա­նը վերանշա­նակվեց արտա­քին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նում, իսկ նախա­գա­հի աշխա­տա­կազմի ղեկա­վա­րի տեղա­կալ, Տեղե­կատվության գլխա­վոր վարչության պետ Դավիթ Բաբա­յա­նը զբա­ղեցրեց Արա­յիկ Հարությունյա­նի խորհրդա­կա­նի պաշտո­նը:

Նախա­գա­հի պաշտոնն ստանձնե­լուց հետո Արա­յիկ Հարությունյա­նը Սամվել Բաբա­յա­նին նշա­նա­կեց Անվտանգության խորհրդի քարտուղար: Հայտնի դարձավ, որ «Ազատ հայրե­նիք» եւ «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցություննե­րը համա­գործակցության հուշա­գիր են ստո­րագրել:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ