14.7 C
Yerevan

ՆԱՏՕ‑ի Վերջի Սկիզբը

Ռուսաստա­նի հնա­րա­վոր պատասխան հարձա­կումնե­րի հեռանկա­րը կարող է ուժե­ղացնել ընդդի­մությունը, հատկա­պես եթե ԱՄՆ‑ը ցուցադրվի որպես ոչ վստա­հե­լի դաշնա­կից։ Դա, իր հերթին, կստի­պի ուկրաի­նա­ցի­նե­րին մտա­ծել՝ արդյո՞ք պետք է խաղա­ղություն կնքել առանց արտա­քին օգնության։

The Atlantic

Ռուսաստա­նը ուղարկել է անօ­դա­չունե­րի մի ամբողջ խումբ դեպի Լեհաստան։ ՆԱՏՕ‑ի դաշինքի ճգնա­ժա­մը, որը մարդիկ երկու կողմե­րում էլ՝ Ատլանտի­կա­յից այս ու այն կողմ, կամ ժխտում էին, կամ փորձում հետաձգել, այժմ արդեն վրա հասավ․ սա այն պահն է, երբ աշխարհը կիմա­նա, թե արդյո՞ք ԱՄՆ‑ը հավա­տա­րիմ կմնա՞ իր դաշնա­կիցնե­րին պաշտպա­նե­լու պարտա­վո­րությա­նը։

Դոնալդ Թրամփի նախա­գա­հա­կան քարո­զարշա­վի հենց սկզբից ԱՄՆ‑ի պարտա­վո­րություննե­րի հանդեպ՝ Եվրո­պա­յի անվտանգությունն ապա­հո­վե­լու հարցում, նրա վերա­բերմունքը լավա­գույն դեպքում երկի­մաստ էր։ Դաշնա­կիցնե­րը փորձում էին խաբել Թրամփին՝ խաղա­լով նրա մեծամտության վրա, նրան «հայրիկ» անվա­նե­լով, առանց դիմադրության համա­ձայնե­լով մաքսա­տուրքե­րի պատժիչ քայլե­րին և ընդհանրա­պես ընդունե­լով նվաստա­ցուցիչ ենթարկվա­ծություն՝ թեկուզ ժամա­նակ շահե­լու հույսով։ Դաշնա­կիցնե­րը նույնիսկ երա­զում էին, որ ԱՄՆ‑ը կտրա­մադրի անվտանգության ինչ-որ ձև, եթե եվրո­պա­կան զորքեր մտցվեն Ուկրաի­նա։ Սակայն Վլա­դի­միր Պուտի­նը երբեք չէր հանդուրժի եվրո­պա­կան զորքե­րի տեղա­կա­յումը այնտեղ, այնպես որ այդ պատրանքը կարող էր գոյատև­ել անվերջ։

Ամե­րի­կա­յի նվիրվա­ծության որևէ իրա­կան փորձությունը Եվրո­պա­յի անվտանգությա­նը թվում էր ապա­գա­յի խնդիր, և անցումա­յին անկա­յուն շրջա­նում կարե­լի էր պահպա­նել թրանսատլանտյան համա­ձայնության ճակա­տը այնքան ժամա­նակ, մինչև Եվրո­պան կդառնա բավա­րար ուժեղ՝ սեփա­կան ոտքի վրա կանգնե­լու համար, կամ մինչև Թրամփը կհե­ռա­նա քաղա­քա­կան ասպա­րե­զից։ Սա ձեռնտու էր և՛ ամե­րի­կա­ցի­նե­րին, և՛ եվրո­պա­ցի­նե­րին։ Թրամփին հարկ չէր ձեռնարկել վիճա­հա­րույց քայլ՝ բացա­հայտ հրա­ժարվե­լու դաշնա­կիցնե­րից, նույնիսկ երբ փաստա­ցի լքում էր նրանց, իսկ եվրո­պա­ցի­նե­րին ևս հարկ չէր բախվել իրա­կա­նության հետ, որ ԱՄՆ‑ը այլևս չի պաշտպա­նե­լու իրենց՝ դրա բոլոր հետև­անքնե­րով՝ կապված անվտանգության և ռազմա­կան ծախսե­րի հետ։

Մյուս կողմից, Պուտինն ուներ բոլոր հիմքե­րը հնա­րա­վո­րինս արագ առաջ մղե­լու իրա­դարձություննե­րը։ Միակ զարմա­նա­լի բանն այն է, որ նրա հարձա­կումը Լեհաստա­նի վրա ավե­լի շուտ տեղի չունե­ցավ։

Ի սկզբա­նե նման հարձա­կումը Պուտի­նի համար միշտ էլ իրա­կան տարբե­րակ էր։ Մեր օրե­րում մարդիկ մեծ ուշադրություն չեն դարձնում «չեզո­քության օրենքնե­րին», բայց դարեր շարունակ՝ մինչև Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմը, ընդունված էր, որ եթե մի երկրի կառա­վա­րությունը ուղիղ մատա­կա­րա­րում էր զենք և ռազմա­կան նյութեր մեկ այլ երկրին, որը պատե­րազմում է երրորդի հետ, դա իրա­վա­կան առումով դառնում էր պատե­րազմի մասնա­կից և, հետև­ա­բար, օրի­նա­կան թիրախ։ Բացա­ռություն էր միայն զենքի մասնա­վոր վաճառքը․ դրա շնորհիվ էլ Միացյալ Նահանգնե­րը կարո­ղա­ցավ մատա­կա­րա­րել զենք Մեծ Բրի­տա­նիա­յին և Ֆրանսիա­յին այն ժամա­նակ, երբ Վաշինգտո­նը դեռ չեզոք էր Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի ընթացքում։

Սակայն ուղղա­կի պետա­կան մատա­կա­րա­րումներն ու զենքի վաճառքը կառա­վա­րություննե­րի միջև համարվում էին չեզո­քության խախտում, ինչը երրորդ կողմին տալիս էր իրա­վունք, եթե ցանկա­նար, պատե­րազմ սկսել մատա­կա­րա­րո­ղի դեմ կամ ուժ կիրա­ռել մատա­կա­րա­րումնե­րը դադա­րեցնե­լու համար։ Չեզո­քության օրենքնե­րը տարբե­րություն չէին դնում ագրե­սո­րի և զոհի միջև, քանի որ այդ տարբե­րություննե­րը միշտ չէ հստակ սահմանված էին։ Եթե Պուտի­նը ցանկա­ցած պահի որո­շեր ռմբա­կո­ծել Ուկրաի­նա­յի մատա­կա­րարման գծե­րը Լեհաստա­նի, Ռումի­նիա­յի կամ Սլո­վա­կիա­յի տարածքից, նա դրա լիա­կա­տար իրա­վունքն ուներ։

Այդ դեպքում ինչո՞ւ նա դա չարեց։

Պատե­րազմի վաղ փուլե­րում, հավա­նա­բար, նա այդ հնա­րա­վո­րությունը չուներ․ ռուսա­կան հրթիռնե­րը սկզբում անգամ չէին կարո­ղա­նում կանո­նա­վոր կերպով հարվա­ծել Կիև­ին։ Բայց ավե­լի լուրջ զսպող գործո­նը գրե­թե անկասկած ՆԱՏՕ‑ի ներգրավման հեռանկարն էր, և դրա հետ միա­սին՝ Միացյալ Նահանգնե­րի։ Սա միշտ էլ մղձա­վանջա­յին սցե­նար էր Պուտի­նի համար, հատկա­պես այն բանից հետո, երբ ռուսա­կան զորքե­րը չկա­րո­ղա­ցան հասնել արագ հաղթա­նա­կի և խրվե­ցին Ուկրաի­նա­յում՝ դառնա­լով խոցե­լի։ Եթե ՆԱՏՕ‑ն որևէ պահի վերջին երեք տարի­նե­րի ընթացքում ներգրավվեր պատե­րազմի մեջ, ռուսա­կան զորքե­րը Ուկրաի­նա­յում դատա­պարտված կլի­նեին։ Միացյալ Նահանգնե­րը, միայն նավե­րից և սուզա­նա­վե­րից արձակվող հրթիռնե­րով, կարող էր ոչնչացնել Ռուսաստա­նի ամե­նա­կարև­որ մատա­կա­րարման գիծը և նահանջի ուղին։

Ուկրաի­նա­յում ծուղա­կի մեջ հայտնված ռուսա­կան զորքե­րը կդառնա­յին ՆԱՏՕ‑ի հրթիռնե­րի և ինքնա­թիռնե­րի հեշտ թիրախ։ Պուտի­նը կանգնե­լու էր ընտրության առաջ․ կամ ՆԱՏՕ‑ի դեմ լայնա­ծա­վալ պատե­րազմ, որը չէր կարող հաղթել — միջուկա­յին պատե­րազմ, որը՝ անկախ արդյունքից, կկործա­ներ Ռուսաստա­նը, կամ էլ կապի­տուլյա­ցիա։

Եվ այնուա­մե­նայնիվ, հենց սկզբից, միակ մարդիկ, ովքեր ամե­րիկյան միջամտությունից ավե­լի էին վախե­նում, քան Պուտի­նը, հենց ամե­րի­կա­ցի­ներն էին։ Հիշեք Բայդե­նի վարչա­կազմի արձա­գանքը պատե­րազմի յուրա­քանչյուր փուլում։

Ամե­րիկյան հետա­խուզությունը մանրա­մասն տեղե­կություններ էր ստա­ցել Ռուսաստա­նի ներխուժման ծրագրե­րի մասին, ներառյալ ժամկետնե­րը, ոչ ուշ, քան 2021 թվա­կա­նի նոյեմբե­րի սկզբին։ Այդ պահից մինչև պատե­րազմի սկիզբը՝ 2022‑ի փետրվա­րին, Բայդե­նի վարչա­կազմը նախազգուշացնում էր Պուտի­նին նման քայլի անթույլատրե­լիության մասին, սպառնում էր պատժա­մի­ջոցնե­րով ներխուժման դեպքում, ապա բավա­կա­նին արդյունա­վե­տո­րեն տրա­մադրում էր հետա­խուզա­կան տվյալնե­րը դաշնա­կիցնե­րին և լրատվա­մի­ջոցնե­րին։ Բայդե­նի վարչա­կազմը որևէ քայլ չձեռնարկեց, որը կարող էր ազդա­րա­րել ԱՄՆ‑ի կամ ՆԱՏՕ‑ի հնա­րա­վոր միջամտությունը։ Միացյալ Նահանգնե­րը  նավեր չտե­ղա­փո­խեց Սև ծով, թեև դրանք միջազգա­յին ջրեր էին և նրանք լիո­վին իրա­վունք ունեին դա անել։ Նրանք չտե­ղա­կա­յե­ցին ամե­րիկյան կամ նատօ-ական զորքեր Եվրո­պա­յում, առա­վել ևս չուղարկե­ցին զորքեր Ուկրաի­նա։ Ընդհա­կա­ռա­կը, Բայդե­նի վարչա­կազմը փորձում էր ամեն ինչ անել այնպես, որ ոչ մի կերպ չերև­ար պատրաստա­կա­մություն՝ ռազմա­կան գործո­ղություննե­րով պատասխա­նե­լու այն ներխուժմա­նը, որի մասին նախա­պես նախազգուշացրել էին ողջ աշխարհին։

Կարե­լի է միայն ենթադրել, թե ինչպես էր Պուտի­նը մեկնա­բա­նում այդ ազդանշաննե­րը։ Նրա սկզբնա­կան պլա­նը կայա­նում էր նրա­նում, որ Ուկրաի­նա­յի դեմ գործեր այնքան արագ, որ ԱՄՆ‑ը և ՆԱՏՕ‑ն կանգնեին փաստի առաջ՝ առանց արձա­գանքե­լու հնա­րա­վո­րության։ Բայց ամե­րի­կա­ցի­նե­րը, նախա­պես իմա­նա­լով Պուտի­նի ծրագրե­րի մասին, ոչինչ չարե­ցին՝ բացի պատժա­մի­ջոցնե­րից, որոնց Պուտի­նը պատրաստ էր դիմա­նալ։ Ապա այդ ամե­նին հետև­եց Ռուսաստա­նի կործա­նա­րար ներխուժումը։ Մինչև 190 000 ռուս զինվոր — փաստա­ցի Պուտի­նի ամբողջ մարտունակ բանա­կը տվյալ պահին — բառա­ցիո­րեն խրվել էին ցեխի մեջ՝ հայտնվե­լով թակարդում Ուկրաի­նա­յի տարածքում և ենթարկվե­լով զարմա­նա­լիո­րեն տոկուն ուկրաի­նա­կան զորքե­րի հարձա­կումնե­րին։

Այդ պահին Պուտի­նը, անկասկած, խուճա­պի մեջ էր, քանզի եթե ՆԱՏՕ‑ն թեկուզ սպառնար որևէ քայլ ձեռնարկել, նրա ընտրությունը կմնար կապի­տուլյա­ցիա­յի և ամբողջա­մասշտաբ միջմայրցա­մա­քա­յին միջուկա­յին պատե­րազմի միջև։ Նա չէր կարող միջուկա­յին զենք օգտա­գործել Ուկրաի­նա­յում՝ առանց սեփա­կան զորքե­րը ճառա­գայթման ենթարկե­լու, իսկ եթե անգամ այդպես աներ, ԱՄՆ‑ը և ՆԱՏՕ‑ն կմնա­յին անվնաս և ունակ՝ սովո­րա­կան ռազմա­կան հարված հասցնե­լու նրա ուժե­րի մնա­ցորդնե­րին․ դա կլի­ներ շախմա­տա­յին պարտություն

Եվ այնուա­մե­նայնիվ, ԱՄՆ‑ը կրկին ոչինչ չարեց։ Նրանք զենք էին մատա­կա­րա­րում Ուկրաի­նա­յին՝ դրա կիրառման վրա նշա­նա­կա­լի սահմա­նա­փա­կումնե­րով և գիտակցա­բար խուսա­փում էին ցանկա­ցած քայլից, որը կարող էր մեկնա­բանվել որպես ագրե­սիվ։ Պուտի­նը հաղթա­հա­րեց Ռուսաստա­նի համար ամե­նավտանգա­վոր պահը Ստա­լինգրա­դից ի վեր։

Ողբերգությունից խուսա­փե­լով և լիո­վին գնա­հա­տե­լով ամե­րիկյան ինքնա­սանձման ներուժը՝ Պուտի­նը սկսեց ճնշում գործադրել Ուկրաի­նա­յի հարև­աննե­րի և մատա­կա­րարնե­րի վրա։ Սա պատե­րազմա­կան տրա­մա­բա­նա­կան շարունա­կությունն էր, ինչպես նաև արձա­գանք՝ ամե­րիկյան քաղա­քա­կա­նության հիմքում եղած հակա­սություննե­րին․ մի կողմից՝ օգնություն Ուկրաի­նա­յին, մյուս կողմից՝ ուղղա­կի առճա­կա­տումից խուսա­փում Ռուսաստա­նի հետ։ Մինչ այժմ Պուտի­նը չէր ստի­պում Միացյալ Նահանգնե­րին ընտրություն կատա­րել այս երկու նպա­տակնե­րի միջև։ Մինչ այժմ։

Այս պահին Պուտի­նի հիմնա­կան նպա­տա­կը Ուկրաի­նան կապի­տուլյա­ցիա­յի հասցնելն է։ Կիև­ին ցուցա­բերվող օգնությունը արդեն վիճա­հա­րույց թեմա է դարձել Լեհաստա­նում։ Ռուսաստա­նի հնա­րա­վոր պատասխան հարձա­կումնե­րի հեռանկա­րը կարող է ուժե­ղացնել ընդդի­մությունը, հատկա­պես եթե ԱՄՆ‑ը ցուցադրվի որպես ոչ վստա­հե­լի դաշնա­կից։ Դա, իր հերթին, կստի­պի ուկրաի­նա­ցի­նե­րին մտա­ծել՝ արդյո՞ք պետք է խաղա­ղություն կնքել առանց արտա­քին օգնության։

Սակայն Պուտի­նը մտքում ունի նաև ավե­լի լայն նպա­տակ՝ ՆԱՏՕ դաշինքի քայքա­յումը։

Արդեն ամիսներ շարունակ Պուտի­նը վարում է «ստվե­րա­յին պատե­րազմ» ՆԱՏՕ երկրնե­րի դեմ, որը Եվրո­պա­կան քաղա­քա­կա­նության վերլուծության կենտրո­նը բնո­րո­շում է որպես «համա­կարգված և կոորդի­նացված հարձա­կումնե­րի քարո­զարշավ», որի նպա­տա­կը այն երկրնե­րի համար ծախսե­րի և ռիսկե­րի մեծա­ցումն է, որոնք օգնում են Ուկրաի­նա­յին։ Դրանց շարքում են հիմնա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րի սաբո­տա­ժը, հրդեհներ և եվրո­պա­կան պաշտպա­նա­կան ձեռնարկություննե­րի ղեկա­վարնե­րի նկատմամբ մահա­փորձեր։ Թրամփի վարչա­կազմը պատասխա­նեց՝ եվրո­պա­ցի­նե­րին հայտա­րա­րե­լով, որ նրանք պետք է իրենց պաշտպա­նեն ինքնուրույն, քանի որ ԱՄՆ‑ը այլևս չի կարող իրեն թույլ տալ դա։ մ Եվրո­պա­յում գտնվող ամե­րիկյան զորքե­րի կտրուկ կրճատման ակնարկ արվեց, իսկ վերջերս էլ չեղարկվեց տարի­ներ շարունակ իրա­կա­նացվող ռազմա­կան պատրաստության ծրա­գի­րը բալթյան դաշնա­կիցնե­րի համար։

«Ստվե­րա­յին պատե­րազմը» Պուտի­նի բնո­րոշ փորձն էր՝ պարզե­լու, թե որքան հեռու են պատրաստ ԱՄՆ‑ը և եվրո­պա­ցի­նե­րը դիմա­նալ։ Թրամփի վարչա­կազմի արձա­գանքի բացա­կա­յությունը Պուտի­նին խթա­նեց հաջորդ քայլը կատա­րե­լու և «ստվե­րա­յին պատե­րազմը» ստվե­րից դուրս բերե­լու։

Բացա­հայտ հարձակվե­լով Լեհաստա­նի վրա՝ նա ԱՄՆ-ին ստի­պեց առաջնա­յին պլան դուրս բերել անվտանգության պարտա­վո­րություննե­րի հարցը։  Թրամփը ոչինչ չարեց՝ ի պատասխան Ուկրաի­նա­յի քաղա­քա­ցիա­կան օբյեկտնե­րի շարունա­կա­կան ռմբա­կո­ծություննե­րին։ Բայց եթե նա ոչինչ չանի ի պատասխան Ռուսաստա­նի հարձակման Լեհաստա­նի վրա, ապա եվրո­պա­ցի­նե­րը ստիպված կլի­նեն դադա­րեցնել ինքնա­խա­բեությունը և ընդունել, որ ամե­րի­կա­ցի­նե­րը իրա­կա­նում պատրաստ չեն պաշտպա­նել իրենց։

Ռոբերտ Կագան

Բրուքինգս ինստի­տուտի ավագ գիտաշխա­տող 

Աղբյուրը‘

https://www.theatlantic.com/international/archive/2025/09/nato-russia-poland/684165/

Առնչվող Հոդվածներ