Իրանին ըստ էության դուրս են մղում պաղեստինյան հարցի կարգավորման ընթացքից։ Պարզ երևում է, որ նույնիսկ արաբական ու իսրայելական կողմերը ԱՄՆ-ին են դիտարկում որպես կարգավորող կողմ։ Իրանը, որ դեռ չի հրաժարվել ուրանի հարստացումից, որևէ կերպ արձագանքելու է և այդ դեպում ԱՄՆ-ն ու Իսրայելը գուցե չհրաժարվեն Իրանի ռմբակոծությունից։
Վահրամ Աթանեսյան
1inTV-ն զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային քաղաքականությանը վերաբերող մի շարք երևույթներ։
Վահրամ Աթանեսյանն անդրադարձել է Կոպենհագենում կայացած Եվրոպական համայնքի գագաթնաժողովին, որի ընթացքում նկատելի էր Ալիևի բավական մեղմ ոճը, երբ նա խոսում էր այն մասին, որ Հայստանն ու Ադրբեջանը քիչ-քիչ ընտելանում են խաղաղությանը։ Աթանեսյանի կարծիքով դա կարող է հետևանք լինել այն բանի, որ սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ում նրա ելույթն առնվազն անհասկանալի ու անընդունելի է եղել Վաշինգտոնի ու Բրյուսելի համար և որոնց ներկայցուցիչները եղել են Բաքվում ու հանդիպել Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Ամեն դեպքում, օգոստոսի 8-ը դեռևս չի կարելի համարել վերջնակամ կարգավորման ավարտ։ Շատ բան դեռ նոր պիտի սկսվի, գործընթացներ կան, որ տարիներ են տևելու։ Կոնկրետ հայ-ադրբեջանական հարաբերությունները դեռ տասնամյակներ շարունակ լինելու են նվազագույն մակադակի վրա։
Աթանեսյանը նաև անդրադարձավ Արարատ Միրզոյանի այն հայատարարությանը, որտեղ նա մի կողմից դրական էր արտահայտվում Մոսկվայի մեղմ քաղաքական վերաբերմունին օգոստոսի 8-ի համաձայնագրին, մյուս կողմից էլ դժգոհում, որ ռուսական մի շարք թերթեր ամենօրյա ռեժիմով հարձակվում են ՀՀ ինքնիշխանության վրա։ Աթանեսյանի գնահատականով Հայաստանը այն ռեսուրսները չունի, որ առճակատման մեջ լինի ռուսների հետ ու նման խոսույթը դրական չէ առաջին հերթին Հայաստանի համար։ Մյուս կողմից էլ Հայաստանի ընդդիմությունը պետք է հասկանա իր այն մոլորությունը, որ ռուսները կարող են այստեղ իշխանություն փոխել։ Ընդ որում ոչ թե այն պատճառով, որ ռուսների ռեսուրսները չեն հերիքի կամ ցանկություն չկա, այլ, որ նման քայլը կարող է ապակայունացնել ողջ Հարավային Կովկասը։ Իսկ դա հիմա մեծ սխալ կլինի, քանի որ, տարածաշրջանում առանց այն էլ հիմա բավական լարված է։ Բազմաթիվ փորձագետներ համարում են, որ մոտ օրերս Իրանի վրա հարձակում կարող է իրականացվել։ Պարզ չէ, թե այդ հարձակումը կլինի, թե ոչ կամ Իրանն ինչպես կարձագանքի։
Աթանեսյանը նշեց, որ Իրանին ըստ էության դուրս են մղում պաղեստինյան հարցի կարգավորման ընթացքից։ Պարզ երևում է, որ նույնիսկ արաբական ու իսրայելական կողմերը ԱՄՆ-ին են դիտարկում որպես կարգավորող կողմ։ Իրանը, որ դեռ չի հրաժարվել ուրանի հարստացումից, որևէ կերպ արձագանքելու է և այդ դեպում ԱՄՆ-ն ու Իսրայելը գուցե չհրաժարվեն Իրանի ռմբակոծությունից։
Վահրամ Աթանեսյանը նաև նշեց, որ Ադրբեջանն էլ իր հերթին խնդիր է դառնում Իրանի ու Ռուսաստանի համար։ Պաշտոնապես ոչ մի բան չհայտարարող Բաքուն դուրս է գալիս Իրան-Ռուսաստան տարանցիկ բոլոր ծրագրերից ու Հայաստանը մնում է միակ երկիրը, որով Ռուսաստանն ու Իրանը կարող են կապվել իրար հետ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
