Ոչ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը երբևէ անհարմար չէին զգում Ղարաբաղի հարցից կամ ինքնիշխանության գաղափարից, քանի որ նրանք իրավաբանորեն ընդունել էին Հայաստանի ենթարկվածությունը Ռուսաստանին կամ ուժի նորմայի գաղափարին։ Նրանք կարծում էին, թե Ռուսաստանի հովանավորությունը իրենց իրավունք է տալիս ընկալել «Մեծ Հայաստանը» կամ «երկու հայկական պետությունները» (Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը) որպես մեկ միասնական նորմատիվ ուժ։
Կայծ Մինասյան
Մաս – 2
Եթե Հայաստանը կանգնած է խաչմերուկում՝ Օրենքի(նորմայի, որը ծառայում է պետությանը) և Արդարության (ուժի, որը ծառայում է Ռուսականկայսրությանը), Խաղաղության և Պատերազմի միջև, ապա դա այն պատճառով է, որ նա ժառանգել է մի պատմություն և հասարակական մարմին, որոնք երբևէ չեն ունեցել պետական ինքնիշխանության ավանդույթ։ Բացարձակապես ոչ մի անգամ։ Կամ՝ հայկական պետությունը, նորմայի ուժի միջոցով, պիտի գերիշխի՝ հստակ ցույց տալով, որ ցանկացած այլընտրանք վտանգում է իրական Հայաստանի գոյությունը։ Կամ՝ ազգը, ուժի նորմայի միջոցով, պիտի հաղթի՝ պարտադրելով այն հավատը, թե հենց իրական աշխարհն է սպառնում Երկնային Հայաստանի գոյությանը։
Այս երկու պատմագրական պատկերացումները արմատապես հակադիր են։ Առաջինըպատկերացնում է Հայաստանը որպես ինքնիշխան, ամբողջականորեն ձևավորված պետություն, որը ժամանակի ընթացքում կապահովի կայուն սահմաններ և հստակ տեղ միջազգային համակարգի մեջ։ Սակայն այս տեսլականը ենթադրում է համահայկական իդեալի հրաժարում՝ ճիշտ այնպես, ինչպես Ֆրանսիան հրաժարվեց իր կայսրությունից 1962-ին, կամ Հունաստանը՝ Էնոսիսից 1974-ին։ Երկրորդը ներկայացնում է Հայաստանին որպես պաշարված գոյություն՝ ըստ էության ռուսական գաղութ, որն անտեսանելի է միջազգային համակարգի քարտեզի վրա։ Այս պատմությունը, թեև ենթադրում է արդարություն1915-ի ցեղասպանության և 2023-ի Արցախի էթնիկ զտման հայ զոհերի հանդեպ, այնուամենայնիվ պահպանում է հայկական ինքնությունը լևիտացիայի (կախվածության) վիճակում՝ մեկ, որը ճախրում է պետականության և համաշխարհային քաղաքական կառուցվածքների իրականությունից վեր։
Մի խոսքով՝ սա Օրենքն ընդդեմ Արդարության է, կամ Խաղաղությունը ընդդեմ Պատերազմի։ Ընտրելու իրավունքը պատկանում է Հայաստանի քաղաքացիներին՝ ընտրելու՝ նորմայի ուժը (ամենինչ՝ ինքնիշխան պետության համար) թե ուժի նորման (ամեն ինչ՝ համահայկական ազգի համար)։
Կարելի՞ է արդյոք հաղթահարել Օրենքի և Արդարության այս դիալեկտիկան։ Մենք կցանկանայինք հավատալ դրան, սակայն այն՝ երբեմնի ողջամիտ թվացող փոխզիջումը, որը մարմնավորում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, փաստացի ծառայեց միայն երկնային Հայաստանի, կայսերական Ռուսաստանի և արդարությանփխրուն ըմբռնման շահերին։ Ապացույցը պարզ է․միակ նախագահը, որը անհարմար էր զգումԼեռնային Ղարաբաղի հարցից, հենց Ղարաբաղյանկոմիտեի նախկին առաջնորդն էր։ Իսկ միակ նախագահը, որը անհարմար էր զգում պետական ինքնիշխանության գաղափարից, հենց Հայ Համազգային Շարժման հիմնադիրն էր, որը, հայտարարելով թե պաշտպանում է Հայաստանի ինքնիշխանությունը, իրականում խաղում էր Ռուսաստանի ձեռքի տակ։ Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը երբևէ անհարմար չէին զգում Ղարաբաղի հարցից կամ ինքնիշխանության գաղափարից, քանի որ նրանք իրավաբանորեն ընդունել էին Հայաստանի ենթարկվածությունը Ռուսաստանին կամ ուժի նորմայի գաղափարին։ Նրանք կարծում էին, թե Ռուսաստանի հովանավորությունը իրենց իրավունք է տալիս ընկալել «Մեծ Հայաստանը» կամ «երկու հայկական պետությունները» (Հայաստանն ու ԼեռնայինՂարաբաղը) որպես մեկ միասնական նորմատիվ ուժ։
Արդյունքը մեզ հայտնի է․ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ՀՅԴ-ն, Էջմիածինը և նրանց համախոհները ընտրեցին ուժի նորման․սակայն ստացան միայն անտարբերություն և անզորություն, որովհետև փորձեցին գործել ուժի նորմայով՝ առանց որևէ երաշխիքի և առանց պաշտպանելու հայկական պետությունը։
Այլընտրանք չկա նորմայի ուժին։ Ահա այնտեղ է խաղաղությունը, իրավունքները և բարեկեցությունը հայերի համար։ Իսկ նրանք, ովքեր կարծում են, թե նորմայի ուժը նշանակում է Հայաստանը նետել Թուրքիայի գիրկը, մոռացել են էական մի բան․նորմայի ուժը չի նշանակում մեկ ուրիշի նորմայի վասալականություն։ Դա սեփական նորմայի հարգանքն է, այն տարածքի տիրապետումը, որը կարգավորվում և ինստիտուցիոնալացվում է ինքնիշխան օրենքով՝ Պետությունը՝ որպես բարձրագույն արժեք, բարի հարևանությամբ, և ոչ թե Ազգը՝ Ռուսական կայսրության ծառայության մեջ, մշտական բախման մեջ իր հարևանների հետ։ Այլ կերպ ասած՝ նորմայի ուժն ու պետության ուժը ավելի բարձր են, քան ուժի նորմայի պատրանքը և համահայկական իլյուզիայի միրաժը։
Վերջ
Աղբյուրը՝
