14.7 C
Yerevan

Ընդդի­մությունը «Փչացրեց» Եկե­ղե­ցին

Եկե­ղե­ցու քաղա­քա­կա­նա­ցումը վաղուց հայտնի երև­ույթ է, սակայն այն ակնհայտո­րեն դրսև­որվել է 44-օրյա պատե­րազմից հետո, երբ կաթո­ղի­կո­սը, նրա խոսքով, չհղեց մխի­թա­րա­կան ուղերձ հայ ժողովրդին, իսկ որոշ հոգև­ո­րա­կաննե­րի խոսքում հնչե­ցին ընդդի­մա­դիր նոտա­ներ։  

Վահրամ Աթա­նեսյան

FreeNews‑ը զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են եկե­ղե­ցի-իշխա­նություն հարա­բե­րություննե­րը և վերջին օրե­րի իրա­դարձություննե­րը ու մեղադրանքներն առ այն, որ իշխա­նություն-եկե­ղե­ցի հարա­բե­րություննե­րում իշխա­նություննե­րը հալա­ծանքնե­րի քաղա­քա­կա­նություն են վարում, ինչպես նաև այն, որ եկե­ղե­ցին վերջին տարի­նե­րին քաղա­քա­կա­նացված է։

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ երև­ույթը, իր գնա­հատմամբ, քաղա­քա­կան է, և որքա­նով նա հասկա­նում է, այն սկսվել է ամե­նայն հայոց կաթո­ղի­կո­սի Բելա­ռուս այցից։ Աթա­նեսյա­նի խոսքով՝ կաթո­ղի­կո­սի ներկա­յությունը Մինսկում, որտեղ տեղի էր ունե­նում հայկա­կան մատուռի բացման արա­րո­ղությունը, ունե­ցել է ոչ այնքան եկե­ղե­ցա­կան, որքան քաղա­քա­կան բնույթ։ Նա ասաց, որ վարչա­պետ Փաշինյա­նը նախա­պես հայտա­րա­րել էր՝ Հայաստա­նից ոչ մի պատվի­րա­կություն Բելա­ռուս չի մեկնի, քանի դեռ այնտեղ նախա­գա­հում է Ալեքսանդր Լուկա­շենկոն։ Այդ պատճա­ռով, ըստ Աթա­նեսյա­նի, կաթո­ղի­կո­սի ուղև­ո­րությունը Մինսկ կարե­լի է դիտարկել որպես անարգանք Հայաստա­նի պետա­կա­նության հանդեպ։ Նա հավե­լեց, որ կաթո­ղի­կո­սը, հարգե­լով պետության ղեկա­վա­րի որո­շումը, կարող էր այդ արա­րո­ղությունը վստա­հել մեկ այլ թեմա­կալ առաջնորդի, ինչն ավե­լի բնա­կան կլի­ներ։ Աթա­նեսյա­նը կարծիք հայտնեց, որ այդ քայլը եղել է քաղա­քա­կան ժեստ, և նման ժեստը չէր կարող անտեսվել իշխա­նության կողմից։ Նա նշեց, որ եկե­ղե­ցու և պետության հարա­բե­րություննե­րի սրումը չի սահմա­նա­փակվում մեկ դրվա­գով, այլ ունի խորքա­յին պատճառներ։

Աթա­նեսյա­նը հիշեցրեց, որ եկե­ղե­ցու քաղա­քա­կա­նա­ցումը վաղուց հայտնի երև­ույթ է, սակայն այն ակնհայտո­րեն դրսև­որվել է 44-օրյա պատե­րազմից հետո, երբ կաթո­ղի­կո­սը, նրա խոսքով, չհղեց մխի­թա­րա­կան ուղերձ հայ ժողովրդին, իսկ որոշ հոգև­ո­րա­կաննե­րի խոսքում հնչե­ցին ընդդի­մա­դիր նոտա­ներ։ Նա ընդգծեց, որ եկե­ղե­ցու սպա­սա­վորնե­րի՝ քաղա­քա­կան գործունեության մեջ ներգրավվե­լը հակա­սում է Հայաստա­նի սահմա­նադրությա­նը, ըստ որի եկե­ղե­ցին անջատ է պետությունից։ «Խղճի ազա­տության և կրո­նա­կան կազմա­կերպություննե­րի մասին» օրենքում հստակ գրված է՝ եկե­ղե­ցուն պետությունը չի պատվի­րա­կում որևէ պետա­կան գործա­ռույթ։ Այսինքն՝ եկե­ղե­ցա­կաննե­րը լիա­զորված չեն պետության անունից արտա­հայտվե­լու արտա­քին կամ ներքին քաղա­քա­կան հարցե­րի շուրջ։ Նա ընդգծեց, որ հոգև­որ քարո­զը կարող է լինել տարբեր մեկնա­բա­նություննե­րի առիթ, սակայն այն չպետք է վերածվի քաղա­քա­կան հայտարարության։Աթանեսյանը ասաց, որ երբ հոգև­ո­րա­կա­նը օգտա­գործում է նույն խոսույթը, ինչ ընդդի­մա­դիր գործի­չը, նրանց միջև տարբե­րությունը վերա­նում է։ Այդ պատճա­ռով, ըստ նրա, հավա­տացյալնե­րը հիասթափվում են եկե­ղե­ցուց։

Նա անդրա­դարձավ նաև երկու նվի­րա­պե­տա­կան աթոռնե­րից հնչած տարբեր ուղերձնե­րին՝ մեկն ուղղված հոգև­ո­րա­կաննե­րին, մյուսը՝ վարչա­պե­տին։ Աթա­նեսյա­նի կարծի­քով՝ Գարե­գին երկրորդը փորձել է ոգեշնչել իր ենթա­կա­նե­րին, մինչդեռ Արամ առա­ջի­նի ուղերձը ունե­ցել է աշխարհա­քա­ղա­քա­կան նշա­նա­կություն։ Մեծի Տանն Կիլի­կիո կաթո­ղի­կոս Արամ առա­ջի­նը, լինե­լով Լիբա­նա­նում, գործնա­կա­նում ներգրավված է մերձա­վոր արև­ելյան քաղա­քա­կա­նության դաշտում և ավե­լի քաղա­քա­կա­նացված դեմք է, քան Գարե­գին երկրորդը։ Նա ընդգծեց, որ Արամ առա­ջի­նը շփումնե­րի մեջ է լինում Լիբա­նա­նի և արևմտյան երկրնե­րի բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րի հետ, ուստի նրա օրհնությունը Հայաստա­նի վարչա­պե­տին կարե­լի է դիտել որպես աջակցություն խաղա­ղության օրակարգին։Աթանեսյանը եզրա­կացրեց, որ այդ քայլը աշխարհա­քա­ղա­քա­կան կարև­որ ուղերձ է և ցույց է տալիս Կիլի­կիո կաթո­ղի­կո­սության աջակցությունը հայ-թուրքա­կան և հայ-ադրբե­ջա­նա­կան խաղաղ գործընթացնե­րին։

Նա նշեց, որ չի կարծում, թե Արամ առա­ջի­նը կփորձի միջամտել մյուս նվի­րա­պե­տա­կան աթո­ռի ներքին գործե­րին, սակայն չի բացա­ռեց եռա­կողմ հանդիպման հնա­րա­վո­րությունը՝ կաթո­ղի­կոսնե­րի և վարչա­պե­տի մասնակցությամբ։ Վարչա­պե­տի կողմից Մեծի Տանն Կիլի­կիո կաթո­ղի­կո­սի ներկա­յա­ցուցչի ընդունումը կարող է դիտվել որպես դիվա­նա­գի­տա­կան ժեստ, որը ցույց է տալիս վարչա­պե­տի պատրաստա­կա­մությունը երկխո­սության։ Վարչա­պե­տը շարունա­կում է իրեն տեսնել որպես հայ եկե­ղե­ցու հետև­որդ և ազգա­յին հոգև­որ կառույցի կողմնա­կից, սակայն դեմ է այն աստի­ճա­նա­հարկությա­նը, որը գոյություն ունի եկե­ղե­ցու ներսում։ Եկե­ղե­ցին ինքնուրույն չի քաղա­քա­կա­նա­ցել, այլ քաղա­քա­կա­նացվել է՝ ընդդի­մա­դիր քաղա­քա­կան ուժե­րի հեղի­նա­կազրկման հետև­անքով։ Նրա խոսքով՝ երբ ընդդի­մությունը կորցրել է ազդե­ցությունը, փորձ է արվել եկե­ղե­ցին դարձնել իշխա­նա­փո­խության գործիք։Եկեղեցու և պետության նույնա­կա­նա­ցումը սխալ է. պատմա­կա­նո­րեն դրանք երբեք նույն կառույցը չեն եղել։ Եկե­ղե­ցին, ըստ Աթա­նեսյա­նի, միշտ եղել է պետությանկցորդը, և այժմ փորձը՝ այն դարձնե­լու քաղա­քա­կան լծակ, պետք է համա­րել վտանգա­վոր և վիրա­վո­րա­կան հենց եկե­ղե­ցու համար։

Վերջում Աթա­նեսյա­նը անդրա­դարձավ նաև Ադրբե­ջա­նի ներքին զարգա­ցումնե­րին՝ նշե­լով, որ Ռամիս Մեհթեևի գործը, ըստ իր վերլուծության, կապված է Բաքվի և Մոսկվա­յի փոխհա­րա­բե­րություննե­րի խորքա­յին գործընթացնե­րի հետ։ Նա կարծիք հայտնեց, որ այս դեպքում գործ ունենք ոչ միայն Ալիևի անձնա­կան վրեժխնդրության, այլ նաև Ռուսաստա­նի միջամտության հետ, որն իր շահե­րի շրջա­նա­կում կարող էր ազդել Ադրբե­ջա­նի ներսում իշխա­նա­կան վերա­դա­սա­վո­րություննե­րի վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ