14.7 C
Yerevan

Լուսա­վորչի Գահի Անկումը

Ի՞նչն է Մայր աթո­ռին կապում Վարդան Ղուկասյա­նի եւ այն համա­կարգի հետ, որ Գյումրիում քաղա­քա­յին իշխա­նության է բերել Վարդան Ղուկասյա­նին: Եկե­ղե­ցին եւ նախա­հե­ղա­փո­խա­կան Հայաստա­նը նույնակա՞ն են, թե՞ Եկե­ղե­ցու եւ նախկին իշխա­նա­կան վերնա­խավն է նույնա­կան: 

Վահրամ Աթա­նեսյան

Գյումրիում իրա­վա­պահնե­րը հատուկ գործո­ղություն են իրա­կա­նացնում. Քաղա­քա­պետ Վարդան Ղուկասյա­նը կասկածվում է կաշառք ստա­նա­լու մեջ, նրա դեմ հանրա­յին քրեա­կան հետապնդում է հարուցվել: Կասկածվում են նաեւ քաղա­քա­պե­տա­րա­նի մի քանի աշխա­տա­կիցներ: Մամուլից տեղե­կա­նում ենք, որ տասնյակ անձինք փորձում են խոչընդո­տել իրա­վա­պահնե­րին եւ թույլ չտալ, որ Վարդան Ղուկասյա­նը ձերբա­կալվի: Օգնության են շտա­պել նաեւ Ազգա­յին ժողո­վի ընդդի­մա­դիր պատգա­մա­վորներ, այդ թվում՝ դաշնակցա­կան Գեղամ Մանուկյա­նը:

Վարդան Ղուկասյա­նի աջա­կիցնե­րին, ընդդի­մա­դիր պատգա­մա­վորնե­րին ինչ-որ տեղ կարե­լի է հասկա­նալ. Գյումրու քաղա­քա­պե­տը սոսկ անձ չէ, ներկա­յացնում է նախկին իշխա­նա­կան համա­կարգը, այսպես ասած՝ նախա­հե­ղա­փո­խա­կան Հայաստա­նը եւ գալիք խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին կարող էր մեծ աջակցություն ցուցա­բե­րել ընդդի­մությա­նը: Լրատվա­մի­ջոցնե­րը հայտնում են, ուղիղ հեռարձա­կումնե­րից տեսա­նե­լի է, որ Վարդան Ղուկասյա­նի համար «կենդա­նի պատնեշ» են կազմել նաեւ մի քանի հոգեւո­րա­կաններ, իսկ Գյումրու եկե­ղե­ցու զանգե­րը ղողանջում են: Նման քայլի Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցին դիմում է համազգա­յին սպառնա­լի­քի ժամին՝ ժողովրդին կոչե­լով միասնության եւ անձնվեր պայքա­րի: 

Վարդան Ղուկասյա­նը կասկածվում է քրեա­կան արարք թույլ տալու մեջ: Նա ոչ միայն Հայաստա­նը, այլեւ Գյումրին չի մարմնա­վո­րում, նրա ձերբա­կա­լությունը Հայաստա­նին եւ հայ ժողովրդին ոչնչով չի սպառնում: Եկե­ղե­ցու զանգե­րի ղողանջն, այսպի­սով, խորհրդանշում է Լուսա­վորչի գահի անկումը, ՀԱԵ վերնա­խա­վի բարո­յալքվա­ծությունը կամ, թերեւս, վարձահրա­վիրվա­ծությունը, կամ հաճկա­տար ենթա­կա­յությունը: 

Ի՞նչն է Մայր աթո­ռին կապում Վարդան Ղուկասյա­նի եւ այն համա­կարգի հետ, որ Գյումրիում քաղա­քա­յին իշխա­նության է բերել Վարդան Ղուկասյա­նին: Եկե­ղե­ցին եւ նախա­հե­ղա­փո­խա­կան Հայաստա­նը նույնակա՞ն են, թե՞ Եկե­ղե­ցու եւ նախկին իշխա­նա­կան վերնա­խավն է նույնա­կան: Ինչ էլ որ լինի, ոչ Ամե­նայն հայոց կաթո­ղի­կո­սը, ոչ նախա­հե­ղա­փո­խա­կան Հայաստա­նի վերնա­խա­վը չեն կարող արա­տա­վո­րել Լուսա­վորչի գահը, Եկե­ղե­ցին ծառա­յեցնել քաղա­քա­կան շահե­րի: 

Առնչվող Հոդվածներ