Հայաստան

Թրամփի Ուղին Եվ Հայաստանի Ապագան

Հայաստանի իշխանությունները պետք է արագ գործեն՝ վերականգնելով Երասխ–Գյումրի և Գյումրի–Կարս հատվածները, որպեսզի դրանք կապվեն Թրամփի ուղուն և դառնան տարածաշրջանի հիմնական տարանցիկ գիծը։ Հայաստանը կարողանա իր ժամանակացույցով առաջ անցնել Թուրքիայից, ապա Թուրքիան գուցե չկարողանա կամ չցանկանա ավարտին հասցնել Կարս–Նախիջևան երկաթուղու կառուցումը։

Ռոբերտ Ղևոնդյան

FactorTV-ն զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են TRIPP-ը և Հայաստանի անելիքներն այդ հարցում, ինչպես նաև եկեղեցի-իշխանություն հարաբերությունները։

Քաղաքագետը նշեց, որ դեռևս ամիսներ, նույնիսկ մեկ տարի առաջ, թուրք և ադրբեջանցի փորձագետների հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր փորձնական ձևով կազմակերպել Թուրքիայից բեռնատարների մուտքը Հայաստան՝ Վրաստանով անցումով դեպի Ադրբեջան։ Նա ասաց, որ այդ առաջարկը հետաքրքրել էր թուրք և ադրբեջանցի փորձագետներին և նպատակ ուներ ցույց տալու, թե ինչպես կարելի է ապահովել անվտանգություն նման տարանցման դեպքում։ Ղևոնդյանը ընդգծեց, որ քանի դեռ հայ-ադրբեջանական սահմանը լիարժեք չի գործում, Վրաստանը կարող է հանդես գալ որպես երրորդ տարանցիկ երկիր՝ ինչպես Ղազախստանից Հայաստան բերվող ցորենի պարագայում։

Նա նշեց, որ վարչապետի հայտարարությունըվերաբերում էր Թուրքիայի և Ադրբեջանի միջևանմիջական անցմանը՝ Հայաստանի տարածքով, ինչըայս պահին քիչ հավանական է, քանի որ Ադրբեջանըդեռևս չի համաձայնել հայ-ադրբեջանական սահմանըգործարկել՝ Նախիջևանի հետ կապ չունենալուպատճառով։ Ղևոնդյանի համոզմամբ՝ մոտակա երկուտարիներին Հայաստան-Ադրբեջան սահմանը չիգործելու, և փոխարենը կարելի է օգտագործելՀայաստան–Վրաստան–Ադրբեջան ձևաչափը՝ բեռնափոխադրումների համար։ Վարչապետի առաջարկած ուղղությունը կարող է արդյունավետ լինել, եթե վերականգնվի Կարս–Գյումրի երկաթուղային հատվածը։ Նա հիշեցրեց, որ այդ մասով արդեն ստեղծվել է հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով, և հնարավոր է կարճ ժամանակում հասնել առաջընթացի, քանի որ վերականգնման աշխատանքները տեխնիկապես բարդ չեն։ Ղևոնդյանը հավելեց, որ Թուրքիայից Ադրբեջան բեռնափոխադրումները Վրաստանի տարածքով հնարավոր է կազմակերպել անգամ առաջիկա ամիսներին, սակայն Հայաստանի տարածքով՝ ոչ, քանի որ Ադրբեջանը նախընտրում է Նախիջևանի ուղղությունը։ Նա կարծիք հայտնեց, որ Բաքուն սահմանը կբացի միայն այն դեպքում, երբ կունենա Սյունիքով Նախիջևանի հետ անխոչընդոտ կապ, ինչը ենթադրում է տրանզիտի (Թրամփի) ուղու գործարկում։

Քաղաքագետը նաև նշեց, որ այս ընթացքում անգամ Ադրբեջանում են սպասում այդ ճանապարհի գործարկմանը, քանի որ այն շահավետ է երկու կողմերի համար։ Նա ընդգծեց, որ Հայաստանի շահերից է բխում հնարավորինս արագ ավարտին հասցնելTRIPP-ի ուղղին, քանի որ Թուրքիայի կողմից նախատեսվող Կարս–Նախիջևան երկաթուղու կառուցման դեպքում Հայաստանը կարող է դուրս մնալ տարածաշրջանային տրանսպորտային սխեմաներից։ Ղևոնդյանը համոզված է, որ Հայաստանի իշխանությունները պետք է արագ գործեն՝ վերականգնելով Երասխ–Գյումրի և Գյումրի–Կարս հատվածները, որպեսզի դրանք կապվեն Թրամփիուղուն և դառնան տարածաշրջանի հիմնական տարանցիկ գիծը։ Հայաստանը կարողանա իր ժամանակացույցով առաջ անցնել Թուրքիայից, ապա Թուրքիան գուցե չկարողանա կամ չցանկանա ավարտին հասցնել Կարս–Նախիջևան երկաթուղու կառուցումը։ Ըստ Ղևոնդյանի՝ սա Հայաստանին կտա ռազմավարական առավելություն և կնվազեցնի Ադրբեջանի շրջանցիկ նախագծերի կարևորությունը։

Քաղաքագետը անդրադարձավ նաև ներքաղաքական թեմային՝ Շողակաթ հեռուստաընկերության հեռացմանը հանրային հեռարձակողների ցանկից։ Նա նշեց, որ սա նախ և առաջ իրավական հարց է, քանի որ հեռուստաընկերությունը պարտավոր է գործել որոշակի չափանիշների համաձայն։ Ղևոնդյանի խոսքով՝ նմանատիպ խնդիրներ առաջացել են նաև այլ հեռուստաընկերությունների դեպքում, և տարբեր պատժամիջոցներ են կիրառվել։ Եթե Շողակաթ հեռուստաընկերությունը չի պահպանել սահմանված չափանիշները, ապա պատժամիջոցները իրավաչափ են։ Միևնույն ժամանակ, վերլուծաբանը նկատեց, որ հնարավոր է խնդիրը նաև բովանդակային է․հեռուստաընկերությունը, լինելով հոգևոր և մշակութայինուղղվածությամբ, փաստացի հանդես է եկել քաղաքականտեղեկատվությամբ, ինչը կարող էր հակասել իրգործունեության բնույթին։

Ղևոնդյանը հավելեց, որ հայ առաքելական եկեղեցու որոշներկայացուցիչներ՝ կաթողիկոսի գլխավորությամբ, վերջին շրջանում ակտիվ քաղաքական գործունեությունեն ծավալում, և դա բերում է բնական քաղաքականարձագանքների։ Նրա խոսքով՝ երբ որևէ կրոնական կամհասարակական կառույց մտնում է քաղաքական դաշտ, պետք է պատրաստ լինի նաև քաղաքականհակազդեցությունների։

Նա նշեց, որ եթե որոշ եկեղեցականներ՝ օրինակ ՄիքայելԱջապահյանը կամ Բագրատ Գալստանյանը, կատարելեն գործողություններ, որոնք դուրս են իրավականսահմաններից, ապա իրավապահ մարմիններիարձագանքը օրինական է։ Ղևոնդյանը ընդգծեց՝ քաղաքական գործունեությունը թույլատրելի է, բայցռազմական հեղաշրջման կոչերը կամհանրահավաքներին մարդկանց հարկադրաբար բերելը՝ ոչ։ Քաղաքագետը նաև անդրադարձավ կաթողիկոսի նկատմամբ հնչող հարցադրումներին՝ նշելով, որ ինքն անձամբ հարց է տալիս՝ արդյո՞ք բարոյական և եկեղեցական առումով ճիշտ է, որ կաթողիկոսը, որը մեղադրվում է որոշ կանոնների խախտման մեջ, կարգալույծ է անում մեկ այլ սպասավորի՝ նմանատիպ պատճառաբանությամբ։ Եկեղեցու ներսում և դրա շուրջ ընթացող գործընթացները պետք է հստակ բաժանել երկու հարթության՝ իրավական և քաղաքական։ Նրա կարծիքով՝ իրավական խախտումները պետք է հետաքննվեն օրենքի շրջանակում, իսկ քաղաքական գործընթացները պետք է լուծվեն քաղաքական մեթոդներով՝ առանց խառնելու երկու ոլորտները։

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *