16.3 C
Yerevan

Նրա Նմաննե­րը Խայտա­ռա­կում Են Փորձա­գե­տի Ինստի­տուտը

Կան ստույգ տեղե­կություններ, որ հասա­նե­լի են անգամ բաց աղբյուրնե­րից: 2006 թ. Ադրբե­ջա­նի ռազմա­կան ծախսե­րը հասել են Հայաստա­նի տարե­կան համա­խառն բյուջեին եւ հետա­գա տարի­նե­րին անշե­ղո­րեն աճել՝ հասնե­լով երեք –չորս միլիարդ դոլա­րի: Տասը տարում Ադրբե­ջա­նը տասնհինգ միլիարդ դոլա­րի միայն ժամա­նա­կա­կից սպա­ռա­զի­նություններ է գնել, հիմնա­կա­նում՝ Ռուսաստա­նից, Բելա­ռուսից, Իսրա­յե­լից եւ Թուրքիա­յից: 

Վահրամ Աթա­նեսյան

ԱՄՆ-ում բնակվող Աղա­սի Ենոքյա­նը հարցազրույց է տվել «Առա­վո­տին» եւ կանխա­տե­սել, որ Նիկոլ Փաշինյա­նը «կգնա արտա­հերթ ընտրություննե­րի»: Այստեղ պարսա­վե­լի ոչինչ չկա. եւ վարչա­պե­տը կարող է նման որո­շում ընդունել, եւ փորձա­գե­տը՝ կանխա­տե­սել: Բայց Աղա­սի Ենոքյա­նը թույլ է տվել երկու պնդում, որոնցից մեկը բացա­հայտ կեղծիք է, մյուսը՝ փաստե­րի միտումնա­վոր նենգա­փո­խում: Նա ասել է, որ ղազա­խա­կան ցորե­նի ներկրման շուրջ աղմուկը մեծ է, բայց «առա­ջին անգամ չէ, որ Ադրբե­ջա­նի տարածքով Հայաստան բեռներ են մտնում»: 

Իրո­ղություն է, որ 1989 թվա­կա­նի տարե­վերջին Ադրբե­ջա­նը շրջա­փա­կել է Հայաստան մտնող երկա­թուղի­նե­րը եւ ավտո­մո­բի­լա­յին ճանա­պարհնե­րը: Այդ հաղորդուղի­ներն առայսօր փակ են, ղազա­խա­կան ցորե­նը Հայաստան կտե­ղա­փոխվի Ադրբե­ջան-Վրաստան երթուղով: Իսկ եթե Ենոքյա­նը դեպք գիտի, երբ Ադրբե­ջա­նից ուղղա­կի Հայաստան բեռնա­փո­խադրում է իրա­կա­նացվել, ապա կամ նախկին իշխա­նություննե­րը գաղտնի գործարքներ են ունե­ցել Ալիեւի հետ, կամ նա պարզա­պես կեղծում է: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, գործ ունենք երկրորդի հետ: 

Ենոքյա­նի նենգա­փո­խումն այն է, որ ասում է, թե երե­սուն տարում Հայաստա­նը, թեեւ դժվա­րությամբ, Ադրբե­ջա­նի հետ «ուժե­րի հավա­սա­րակշռությունը պահպա­նում էր, Նիկո­լը եկավ եւ ամեն ինչ փոշիացրեց»: Կան ստույգ տեղե­կություններ, որ հասա­նե­լի են անգամ բաց աղբյուրնե­րից: 2006 թ. Ադրբե­ջա­նի ռազմա­կան ծախսե­րը հասել են Հայաստա­նի տարե­կան համա­խառն բյուջեին եւ հետա­գա տարի­նե­րին անշե­ղո­րեն աճել՝ հասնե­լով երեք –չորս միլիարդ դոլա­րի: Տասը տարում Ադրբե­ջա­նը տասնհինգ միլիարդ դոլա­րի միայն ժամա­նա­կա­կից սպա­ռա­զի­նություններ է գնել, հիմնա­կա­նում՝ Ռուսաստա­նից, Բելա­ռուսից, Իսրա­յե­լից եւ Թուրքիա­յից: 

Այս իրա­վի­ճա­կում ուժե­րի հարա­բե­րակցություննե­րի պահպանման մասին խոսք լինել չի կարող:  Չխո­սած այն մասին, որ նույն տասնամյա­կում Ադրբե­ջա­նը կազմա­վո­րել է պրոֆե­սիո­նալ բանակ, իսկ Հայաստա­նը եւ Արցա­խը՝ մնա­ցել ժամկե­տա­յին ծառա­յության զինվորնե­րի հույսին: Փորձա­գե­տը, վերլուծա­բա­նը չպետք է քաղա­քա­կա­նացված լինի: 

Եթե քաղա­քա­կա­նությունը հրա­պուրիչ է, ապա նա պետք է անցնի որեւէ կուսակցության շարքեր եւ գործի նրա գաղա­փարնե­րի տարածման ուղղությամբ: Քաղա­քա­կա­նացված փորձա­գե­տը խայտա­ռա­կում է այդ շատ կարեւոր մասնա­գի­տությունը, ստվեր նետում նաեւ մյուսնե­րի վրա: 

Առնչվող Հոդվածներ