16.3 C
Yerevan

Հայաստա­նի Նախկին Իշխա­նություններն Ինչու՞ Չեն Հետեւել Վրաստա­նի Օրի­նա­կին

Ի տարբե­րություն Հայաստա­նի, հարեւան Վրաստա­նում նախկին կոմունիստ Շեւարդնա­ձեի նախա­գա­հության օրոք՝ 2002թ.-ին խորհրդա­րանն ընդունել է պետության եւ Վրաց ուղղա­փառ եկե­ղե­ցու հարա­բե­րություննե­րի մասին «Սահմա­նադրա­կան ակտ» կամ, ինչպես պարզության համար ասվում է՝ «Կոնկորդատ»:

Վահրամ Աթա­նեսյան

Իրա­վա­կան անգրա­գի­տություն է, թե քաղա­քա­կան զեղծա­րա­րություն, կարե­լի է տարբեր գնա­հա­տա­կան տալ, բայց փաստ է, որ հանրության որո­շա­կի հատված ներշնչված է, թե, իբր, Հայաստանյայց առա­քե­լա­կան սուրբ եկե­ղե­ցին սահմա­նադրությամբ «բացա­ռիկ իրա­վունքներ ունի»:

Իրա­կա­նում սահմա­նադրությունը «ճանա­չում է հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգա­յին մշա­կույթի զարգացման եւ ազգա­յին ինքնության պահպանման գործում ՀԱԵ բացա­ռիկ առա­քե­լությունը» եւ սահմա­նում, որ եկե­ղե­ցի-պետություն հարա­բե­րություննե­րը «կարող են կարգա­վորվել օրենքով»:

Նման օրենք ընդունվել է 2007 թվա­կա­նին, անփո­փոխ գործում է առայսօր, բայց այն ՀԱԵ-ին իրա­վա-քաղա­քա­կան որեւէ գործա­ռույթ չի վերա­պա­հում: Օրենքը ճանա­չում է եկե­ղե­ցա­կան ամուսնությունը, խոստո­վա­նության գաղտնիությունը, եկե­ղե­ցուն ազա­տում ծիսա­կան արա­րո­ղություննե­րի հետ կապված գործունեության հարկումից, ՀԱԵ-ին վերա­պա­հում «Հայ եկե­ղե­ցու պատմություն» դասագրքի մշակմա­նը եւ այդ առարկան դասա­վանդող ուսուցիչնե­րի վերա­պատրաստմա­նը մասնակցության իրա­վունք:

Ի տարբե­րություն Հայաստա­նի, հարեւան Վրաստա­նում նախկին կոմունիստ Շեւարդնա­ձեի նախա­գա­հության օրոք՝ 2002թ.-ին խորհրդա­րանն ընդունել է պետության եւ Վրաց ուղղա­փառ եկե­ղե­ցու հարա­բե­րություննե­րի մասին «Սահմա­նադրա­կան ակտ» կամ, ինչպես պարզության համար ասվում է՝ «Կոնկորդատ»:

Սահմա­նադրության մաս կազմող այդ Ակտով Վրաց ուղղա­փառ եկե­ղե­ցու Պատրիարքն անձեռնմխե­լի է, հոգեւո­րա­կաննե­րը չեն կարող զինվո­րա­կան ծառա­յության կոչվել, Վրաստա­նի տարածքում գտնվող բոլոր ուղղա­փառ եկե­ղե­ցի­նե­րը, ավե­րակնե­րը եւ հողը, որի վրա դրանք գոյություն ունեն, ճանաչվում են ՎՈՒԵ բացա­ռիկ սեփա­կա­նություն, որ կարող են տրվել վարձա­կա­լության: Վրաստա­նի «Կոնկորդա­տը» ոչ միայն եկե­ղե­ցա­կան խոստո­վա­նության գաղտնիությունն է ճանա­չում, այլեւ իրեն հայտնի դարձած տեղե­կություննե­րը չհրա­պա­րա­կե­լու՝ հոգեւո­րա­կա­նի իրա­վունքը: 

Ակտը սահմա­նում է, որ պետա­կան դպրոցնե­րում եւ բուհե­րում ՎՈՒԵ պատմության ուսուցիչնե­րը եւ դասա­խոսնե­րը  նշա­նակվում են կառա­վա­րության կողմից՝ Պատրիարքա­րա­նի ներկա­յացմամբ: Այդ Ակտը կարող է փոփո­խության կամ լրացման ենթարկվել միայն սահմա­նադրություն փոխե­լու դեպքում: 

Հետաքրքիր է, թե Հայաստա­նի նախկին իշխա­նություննե­րը, որ այսօր հանդես են գալիս որպես ՀԱԵ իրա­վունքնե­րի պաշտպան, ժամա­նա­կին ինչու՞ չեն հետեւել հարեւան երկրի օրնա­կին եւ եկե­ղե­ցի-պետություն հարա­բե­րություննե­րը չեն կանո­նա­կարգել սահմա­նադրա­կան Ակտով:

Առնչվող Հոդվածներ