Հանդիպման ընթացքում դահլիճից հնչեց նաև մի հարց՝ ԱՄՆ-ի դերի մասին այլ հակամարտությունների կարգավորման համատեքստում։ Փաշինյանը պատասխանեց, որ չի կարող մեկնաբանել այն իրավիճակները, որոնք ուղղակիորեն չեն առնչվում Հայաստանին, բայց հույս հայտնեց, որ միջազգային գործընկերների ջանքերով մյուս տարածաշրջանային հակամարտություններն էլ կհանգուցալուծվեն։
Մեր Ուղին
Կայծ Մինասյանի և Նիկոլ Փաշինյանի այս զրույցը ձևավորվեց որպես հանգիստ, բայց բովանդակային խորությամբ հարուստ հանդիպում, որի առանցքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն էր և դրա հնարավոր հետևանքները տարածաշրջանի համար։
Ֆրանսիական համալսարանում կազմակերպված հանդիպման ընթացքում Կայծ Մինասյանը ողջունեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհակալություն հայտնելով նրա ժամանման և մասնակցության համար։ Նա նշեց, որ զրույցը լինելուէ կարճ՝ մոտ քսան րոպե, և որ իր համար մեծ պատիվ է հանդիպել Հայաստանի ղեկավարին, այս կարևոր պահին։
Առաջին հարցը վերաբերում էր խաղաղության ներկայիս վիճակին։ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, ընդգծեց, որ խաղաղությունը հաստատված է և դարձել է փաստական իրականություն։ Նա հիշեցրեց, որ դա ամրագրվել է Վաշինգտոնում, օգոստոսի 8-ին կայացած գագաթնաժողովի արդյունքում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Փաշինյանի խոսքերով՝ առանց Թրամփի անձնական ներգրավվածության դժվար թե հնարավոր լիներ հասնել այս արդյունքին։ Վաշինգտոնում, Ադրբեջանի նախագահի հետ միասին, Հայաստանը ստորագրել է խաղաղության հռչակագիր, իս կԹրամփը հանդես է եկել որպես վկա։ Սա, ըստ Փաշինյանի, պատմական իրադարձություն է ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների, այլև ողջ տարածաշրջանի համար, քանի որ առաջին անգամ է, որ Հարավային Կովկասը ստանում է տնտեսական համագործակցության և կայուն զարգացման իրական հեռանկար։
Վարչապետը հատուկ ընդգծեց, որ հռչակագրում նշված են տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգային ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքները։ Նա նաև տեղեկացրեց «TRIP for Peace and Prosperity» ծրագրի մասին, որը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ նախաձեռնություն է՝ միտված տնտեսական զարգացմանն ու տարածաշրջանային կապակցվածության ամրապնդմանը։ Փաշինյանը հավելեց, որ այս ծրագիրը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ ապահովում է արևելք-արևմուտք հաղորդակցման ուղիների հասանելիություն։
Հաջորդիվ Կայծ Մինասյանը հետաքրքրվեց՝ ինչպիսի լարվածություններ կամ սադրանքներ կարող են առաջանալ առաջիկա ամիսներին, հատկապես՝ մինչև խորհրդարանական ընտրությունները։ Փաշինյանը պատասխանեց, որ թեև կան ուժեր, որոնք գուցե շահագրգռված չեն հաղորդակցության ուղիների բացմամբ, ընդհանուր առմամբ բոլոր կողմերն այս գործընթացից միայն կշահեն։ Նա ընդգծեց, որ հույս ունեն սահմանների բացման շնորհիվ Հայաստանը կդառնա տարանցիկ հանգույց՝ կապելով Պարսից ծոցը Սև ծովին, Կասպից ծովը՝ Միջերկրականին։
Փաշինյանը հիշեցրեց նաև Ադրբեջանի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ Բաքուն հանում է բոլոր սահմանափակումները Հայաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների նկատմամբ։ Սա, նրա գնահատմամբ, պատմական քայլ է, որը Հայաստանը բարձր է գնահատում։ Հայաստանը, իր հերթին, պատրաստակամ է բացել իր ուղիները Ադրբեջանի համար, այդ թվում՝ Թուրքիա-Ադրբեջան բեռնափոխադրումների երթուղիների համար։
Խոսելով ներքաղաքական իրադարձությունների մասին՝ Փաշինյանը շեշտեց, որ խաղաղության օրակարգը հասարակության լայն աջակցությունն ունի։ Չնայած ապատեղեկատվության փորձերին, Հայաստանի քաղաքացիները, ըստ նրա, խաղաղության կողմնակից են և կաջակցեն ընթացող գործընթացներին։
Հաջորդ հարցը վերաբերում էր «TRIP» ծրագրի իրավական բնույթին։ Փաշինյանը պարզաբանեց, որայն լիովին հիմնված է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների վրա և որևէ արտատարածքային բաղադրիչ չունի։ Նա հավելեց, որ այժմ ընթացքի մեջեն իրավական ձևակերպումների հստակեցման աշխատանքները, և ոչ մի խոչընդոտ չկա ծրագրի իրագործման ճանապարհին։
Հանդիպման ընթացքում դահլիճից հնչեց նաև մի հարց՝ ԱՄՆ-ի դերի մասին այլ հակամարտությունների կարգավորման համատեքստում։ Փաշինյանը պատասխանեց, որ չի կարող մեկնաբանել այն իրավիճակները, որոնք ուղղակիորեն չեն առնչվում Հայաստանին, բայց հույս հայտնեց, որ միջազգային գործընկերների ջանքերով մյուս տարածաշրջանային հակամարտություններն էլ կհանգուցալուծվեն։
Կայծ Մինասյանը հարց ուղղեց՝ ինչն է փոխվել, որ հիմա հնարավոր է դարձել խաղաղություն հաստատել։ Փաշինյանը նկատեց, որ գուցե թե և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հասկացան՝ իրենց ճակատագրերը փոխկապակցված են։ Տասնամյակների թշնամությունից հետո ձևավորվել է գիտակցություն, որ գոյություն ունեն նաև ընդհանուր շահեր՝ անկախությունը, ինքնիշխանությունը և պետականության ամրապնդումը։ Նա պատմական զուգահեռներ անցկացրեց՝ հիշեցնելով, որ 1918-ին և 1991-ին Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը միաժամանակ ձեռք բերեցին անկախություն, և նույնքան միաժամանակ այն կորցրին։ Փաշինյանի կարծիքով՝ այս գիտակցությունը կարող է դառնալ նոր էջ՝ հարևանության պատմության մեջ։
Անդրադառնալով Հայաստանի եվրոպական հեռանկարին՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը օրերս ընդունել է Եվրամիությանը անդամակցության մասին օրենքը, ինչը վկայում է երկրի եվրոպական ձգտումների մասին։ Նա նաև ընդգծեց Վրաստանի թեկնածու կարգավիճակի նշանակությունը՝ որպես դրական ազդակ տարածաշրջանի համար։
Թուրքիայի հետ հարաբերությունների մասին խոսելիս՝ Փաշինյանը նշեց, որ այժմ ընթանում է դրական և կառուցողական երկխոսություն, և որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը ժամանակի հարց են։ Նրա համոզմամբ՝ շուտով Հայաստանը և Թուրքիան կունենան բաց սահման և նորմալ հարևանություն։
Զրույցի ավարտին հնչեց վերջին հարցը՝ Հայաստանի Սահմանադրության և ԼեռնայինՂարաբաղի վերաբերյալ դրույթի մասին։ Փաշինյանը պարզաբանեց, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել է՝ Սահմանադրությունը չի պարունակում որևէ տարածքային պահանջ հարևան երկրների նկատմամբ, և խաղաղության պայմանագրում նույնպես ամրագրված է, որ կողմերը չեն ունենա նման պահանջներ։ Այսպիսով, ըստ նրա, հարցը փակված է իրավական մակարդակում, և պայմանագրի ստորագրումից հետո այլ մեկնաբանությունների տեղ չի մնա։
Զրույցը եզրափակվեց փոխադարձ շնորհակալություններով։ Կայծ Մինասյանը գնահատեց վարչապետի բաց և հստակ դիրքորոշումները, իսկ Նիկոլ Փաշինյանը իր հերթին շնորհակալություն հայտնեց թե՛ հարցերի խորաթափանցության, թե՛ հանդիպման ջերմ մթնոլորտի համար։
Տեսանյութն ամբողջությամբ՝
