16.3 C
Yerevan

4–րդ ՀՀ‑ը՝ Առա­ջի­նի Արդար Ժառանգորդն Է

Այնպես, ինչպես Առա­ջին Հանրա­պե­տության մեծե­րը մի կողմ դրե­ցին երազն ու միֆը ու սկսե­ցին ապրել իրա­կա­նությամբ, այնպես, ինչպես որ մի կողմ դրե­ցին արկա­ծախնդիր առա­վե­լա­պաշտությունը, այնպես էլ մեր օրե­րում է Չորրորդ Հանրա­պե­տությունը համարձակ նայում իրա­կա­նության աչքե­րին և ձգտում, որ Արդար/Ինքնիշխան Հայաստա­նը իր արժա­նա­վոր տեղը ունե­նա Միջազգա­յին Զարգա­ցող Ընտա­նի­քում։

Հարութ Քալայջյան

Հայաստա­նի ՀՅԴ ղեկա­վա­րություննե­րը լինե­լով իշխա­նա­կան օղակնե­րում՝ իրենց ստանձնած կարև­որ նախա­րա­րություննե­րով երբեք չեն գործել իբրև սոցիա­լիստա­կան կուսակցություն, ընդհա­կա­ռա­կը, լողա­ցել են իրենց տերե­րի Փտա­ծության Ճահճում, փոխա­դարձ շահակցա­կա­նության ակնկա­լիքնե­րով։

Առավե՜լ, նրանք չեն իսկ մտա­ծել իրենց անցյա­լի պետա­կան այրե­րի շիրիմնե­րը դուրս բերել անշուք ու օտար վայրե­րից։ Պարզա­պես նախընտրել են «հպարտա­նալ» մի անցյա­լով, որ իրենցը չի եղել բնավ, ինչպես նաև, դարձել են զվարճանքի լոկ համրիչ՝ կուսակցության սողա­ցող  երկա­րա­կե­ցությունը չափե­լով ու միա­ժա­մա­նակ փշրե­լով Հայաստա­նի  Առա­ջին Հիմնա­րար Հանրա­պե­տության ոսկեշղթան։

Բարե­բախտա­բար, Թավշյա Հեղա­փո­խությամբ ծնունդ առած այսօրվա իշխա­նությունը իր 4‑րդ Հանրա­պե­տության գաղա­փա­րա­բա­նությամբ կարծես մտա­դիր է դառնալ Առա­ջին Հայա­կերտ Հանրա­պե­տության լիի­րավ ժառանգորդը։ Փաստո­րեն, 2‑րդ Հանրա­պե­տությունը սովե­տա­կան էր, իսկ 3‑րդը՝ 27 տարի ապրեց սպա­սարկե­լով հարստա­հա­րողնե­րին, երկի­րը դավա­ճա­նողնե­րին և միութե­նա­կան գաղա­փարնե­րին։

Եվ այդ ամենն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ բացատրության կարոտ չէ, բայց թանձրա­միտնե­րի ու կասկա­ծա­խեղդ անինքնավստահնե­րի համար այս փոքրիկ համե­մա­տությունը պիտի բավա­րար չափով հասկա­նա­լի լինի։

Առա­ջին Հանրա­պե­տությունը երկնքից ընկած նվեր չէր, ինչպես փորձում են չարա­խո­սել կոմունիզմն իրենց սրտում պահածնե­րը, այլ դաժան ու սարսա­փե­լի ծանր գնով ձեռք բերված ապրե­լու անուրա­նա­լի իրա­վունք։ Սեփա­կան պետություն՝ սեփա­կան օրա­կարգով։ Դա էր, որ ատե­ցին բոլշև­իկնե­րը, քանի որ հրա­մա­նի էին սովոր։ 1920թ․ պարտադրվեց երկրորդ հանրա­պե­տությունը, որտեղ սեփա­կան կամք իսկ գոյություն չուներ և ունե­նալն արգելված էր։ Ցավոք, 1991թ․ Երրորդ Հանրա­պե­տությունը, որ պիտի ազա­տիչ դառնար 70-ամյա ստրկացված մտքի, ավե­լի պինդ կապեց այդ շղթա­նե­րը Մոսկվա­յի հետ՝ իր ստրկա­միտ կառա­վա­րիչնե­րի ու նրանց պնա­կա­լեզ օգնա­կան-ծաղրա­ծունե­րի ջանքե­րով։ Եթե Առա­ջին Հանրա­պե­տությունը կյանքի ու մահվան կռիվ էր տալիս, ապա Երկրորդն ու Երրորդը Մոսկվա­յի լուռ կամա­կա­տարներն էին։ Իսկ այժմ Չորրորդ Հանրա­պե­տության օրն է՝ սեփա­կան օրա­կարգով, առանց մոսկովյան քայքա­յիչ շղթա­յի ու նրանց նշա­նակված «ազգա­յին փոխարքա­նե­րի»։ 

Երրորդ Հանրա­պե­տության այս գիշանգղե­րը այսքան ատում են Չորրորդի գաղա­փա­րը, որովհետև այն, ինչպես և Առա­ջի­նը, մի կողմ է դրել մեծա­խո­սությունն ու ապրում է իրա­կա­նությամբ։ Այնպես, ինչպես Առա­ջին Հանրա­պե­տության մեծե­րը մի կողմ դրե­ցին երազն ու միֆը ու սկսե­ցին ապրել իրա­կա­նությամբ, այնպես, ինչպես որ մի կողմ դրե­ցին արկա­ծախնդիր առա­վե­լա­պաշտությունը, այնպես էլ մեր օրե­րում է Չորրորդ Հանրա­պե­տությունը համարձակ նայում իրա­կա­նության աչքե­րին և ձգտում, որ Արդար/Ինքնիշխան Հայաստա­նը իր արժա­նա­վոր տեղը ունե­նա Միջազգա­յին Զարգա­ցող Ընտա­նի­քում։ Մի բան, որ չարե­ցին Երրորդի ժամա­նակ ու իրենց արկա­ծախնդիր ու անհե­ռանկար առօրյա­յով հանգեցրին պետության  քայքայմանն ու Արցա­խի կորստին։ Ու մոսկովյան նախկին չեկիստներն ատում են Չորրորդ Հանրա­պե­տությունն այնպես, ինչպես բոլշև­իկնե­րը՝ Առա­ջի­նը, որովհետև  Չորրորդը ուզում է ապրել սեփա­կան կամքով՝ առանց Մոսկվա­յի բարե­հա­ճության։ Ու կապրի։

Հուսա­լի է, որ նախքան 2026‑ի ԱԺ ընտրություննե­րը, Գործա­դիր Իշխա­նությունը նախա­պատրաստի Մայիս 28‑ի 108-րդ տարե­դարձի համազգա­յին տոնա­կա­տա­րությունը և այժմից իսկ առնի հետևյալ որո­շումնե­րը՝

1- Արա­մի Տունը դարձնել Պետա­կան Թանգա­րան։

2- Մեկտե­ղել Պետա­կան Պանթեո­նում Առա­ջին Հանրա­պե­տության վարչա­պետնե­րի ու նախա­րարնե­րի շիրիմնե­րը իրենց կիսանդրի­նե­րով։

Նմա­նօ­րի­նակ աննա­խա­դեպ նախա­ձեռնությամբ՝  զարկ կտրվի մեր պետա­կան մտա­ծո­ղության զարգացմանն ու Հայաստան-Սփյուռք գործընկե­րության ամրապնդմա­նը։

31 Հոկտեմբեր 2025

Մուղնի, Հայաստան

Առնչվող Հոդվածներ